Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Իմ պատճառով իրենք իրենց հանդեպ կասկածով են լցվել. Դեմի Մուր

22.04.2013

Դեմի Մուրը 1990-ականներին հոլիվուդյան դերասանուհիներից առաջինն էր, ում մեկ ֆիլմից ստացված հոնորարը կազմել է 10 միլիոն դոլար: Հենց այդ ժամանակներում Դեմի Մուրը համարվում էր աշխարհում ամենաճանաչված ու սիրված հոլիվուդյան դերասանուհիներից մեկը: Շատ ռեժիսյորներ էին երազում այդ շնորհաշատ աղջնակին տեսնել իրենց ֆիլմերում:

600x580

Ամերիկացի տաղանդավոր դերասանուհի Դեմի Մուրը (ԴեմետրյաԳինես) ծնվել է 1962թ-ի նոյեմբերին Մեքսիկո նահանգի Ռոզուելլ քաղաքում: Աղջնակի հարազատ հայրը՝ Դեմի Չարլզ Հարմոնը, լքել է նրա մայրիկին՝ Վիկորյային, երբ Դեմին դեռ ծնված էլ չի եղել: Աղջկան մեծացրել են մայրն ու խորթ հայրը: Ընտանիքը, որտեղ մեծացել է Դեմին, եղել է անգործունակ եւ, մեղմ ասած, ոչ օրինավոր: Մայրն ու խորթ հայրը հարբեցողներ են եղել, չեն ունեցել մշտական կացարան եւ մի տեղից մյուսն են տեղափոխվել, տանը մշտապես լարված վիճակ է տիրել՝ ծնողների միջեւ անընդհատ կրկնվող վեճեր, տհաճ պատմություններ եւ այլն…. Այս ամենը չէր կարող իր ազդեցությունը չունենալ փոքրիկ աղջնակի վրա: Դեմին իր «հոգատար ծնողների» շնորհիվ երեք տարեկանում արդեն զգում է ալկոհոլի համը, իսկ իննում՝ սկսում է մարիխուանա ծխել: Նրա «պայծառ մանկությունը» շարունակվում է այնքան ժամանակ, մինչեւ ապագա դերասանուհու խորթ հայրը ինքնասպան է լինում: Դերասանուհու մայրը մահանում է գլխուղեղի քաղցկեղից՝ 1998թ-ին:

600x580

Արդեն 16 տարեկանում Դեմին, մոր հետ ունեցած վեճերից խուսափելու, ապրուստի միջոցներ վաստակելու համար, հեռանում է տանից, թողնում դպրոցը՝ աշխատանքի տեղավորվելով մոդելային գործակալությունում եւ նկարահանվելով բաց ֆոտոսեսիաներում: Դերասանական կարիերան սկսվում է հեռուստաընկերություններում, որտեղ նկարահանվում է մի շարք սերիալներում՝ մարմնավորելով, սակայն, երկրորդական կերպարներ: Կարելի է ասել՝ համաշխարհային ճանաչման է հասել 1990-ականներին: «Ուրվական»-ը առաջին ֆիմն էր, որտեղ դերասանուհին Պատրիկ Սուեյզի հետ հանդես է գալիս գլխավոր դերում՝ ունենալով մեծ հաջողություն: Այդ ֆիլմի նկարահանումներին իր պատկերացրած սանրվածքն ունենալու համար քմահաճ դերասանուհին մեկնում է Փարիզ: Ֆիլմից նկարահանումներից հետո դերասանուհուն վստահվում են եւս մի քանի գլխավոր դերեր. համաշխարհային ճանաչումն ու փառքն այլեւս իրողությունն էին: «Եթե պատերը կարողանային խոսել» ֆիլմում խաղալուց հետո, դերասանուհին, 1997թ-ի «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը, ներկայացված է լինում նոմինացիաներից մեկում:

600x580

Ունեցած հաջողություններին շուտով փոխարինում են անհաջողությունները: Դեմի Մուրի դերասանական կարիերայում ճգնաժամ է սկսվում. Պատճառը' դերասանուհու մի քանի ֆիլմերում ունեցած ձախողումներն էին: Ճգնաժամային տարիները տեւում են մինչեւ 2003թ-ը, հենց այդ ժամանակ էլ դերասանուհուն կրկին վստահվում են գլխավոր դերեր: Նկարահանվում է այնպիսի հանրահայտ ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Չարլիի հրեշտակները», «Բոբիի» եւ այլն…Դերասանուհու մասին ասում են՝ «Նա հաճախ է մարդկանց շոկի ենթարկում իր ասնպասելի եւ անկանխատեսելի քայլերով»,- եւ ավելացնում են՝ «Դեմի Մուրը յուրահատուկ է, իր նմանը Հոլիվուդում չկա, 50 տարեկան է, բայց 25 տարեկանի տեսք ունի»:

Տասնյակ մրցանակներ ստացած հաջողակ դերասանուհին, սակայն, այնքան էլ հաջողակ չէր անձնական կյանքում: Վերջերս նրա անձնական կյանքն ավելի բուռն է քննարկվում, քան կարիերան. «Երբ ես դերասանուհի դառնալու որոշում կայացրեցի, համակերպվեցի այն մտքին, որ ինձ անընդհատ հետեւելու են, խոսելու են իմ մասին եւ չսխալվեցի»,- խոստովանում է ԴեմիՄուրը: Առաջին ամուսինը՝ ռոք երաժիշտ Ֆրեդի Մուրն էր (դերասանուհին հենց նրա ազգանունն է կրում), ով ոչ միայն ամուսնանում է Դեմիի հետ, այլ նաեւ նրա համար ճանապարհ հարթում դեպի Հոլիվուդ: Զույգի ամուսնական կյանքը, սակայն, կարճ է տեւում՝ 1980-1985թթ.: Գուցե նրանց համատեղ կյանքը շատ ավելի բարեհաջող եւ հարթ ընթանար, եթե չպարզվեր, որ Ֆրեդի Մուրը թմրանյութերի սիրահար է: Նրա դրդմամբ դերասանուհին նորից սկսում է թմրանյութեր օգտագործել, որից հետո ստիպված է լինում բուժման կուրսեր անցնել:

600x580

Երկու տարի անց Դեմին ամուսնանում է երկրորդ անգամ: Աստղային զույգը միասին ապրում է 13 տարի, որի ընթացքում դերասանուհին երեք անգամ մայր է դառնում է' լույս աշխարհ բերելով երեք աղջիկների: Դերասանուհու վերջին ամուսնությունը դերասան Էշթոն Կատչերի հետ էր, ով փոքր էր Դեմիից մոտ 20: Այս վերջին ամուսնությունն էլ կարճ է տեւում՝ 2011թ-ի վերջերին զույգը հայտարարում է բաժանության մասին: «Եթե ես Կատչերի համար երեխա ունենայի, մենք չէինք բաժանվի»-, հետագայում ափսոսանքով խոստովանում է դերասանուհին: Բաժանությունը դերասանուհուն հասցնում խորը դեպրեսիայի: «Մենք երկար ժամանակ մայրիկին չէինք համարձակվում մենակ թողնել. հնարավոր էր՝ ինքնասպանություն գործեր»,- պատմում էին Դեմիի աղջիկները: Իսկ ինքը՝ դերասանուհին, բաժանումից հետո ունեցած հարցազրույցներից մեկում ասել է. «Ես միշտ վախեցել եմ, որ իմ սիրելի էակն ինձ կլքի, բայց դա իմ ամենամեծ վախը չէ, ի վերջո, եթե հարաբերությունները չեն ստացվում, ուրեմն այդ մարդը «քոնը չէ»: Ամենաշատը վախենում եմ՝ հետագայում հայացք նետեմ անցյալիս ու հասկանամ՝ ոչ ոք ինձ իրական սիրով չի սիրել»:

600x580

Վերջերս շշուկներ են պտտվում, որ Դեմին նորից սիրահարված է: Պապարացիների արած լուսանկարներից պարզ է դարձել՝ լուրն իսկապես հավատսի է: Դեմի Մուրի նոր սիրեկանը 31-ամյա Գարի Մորտոնն է, ով կապ չունի դերսանական աշխարհի հետ: Այժմ դերասանուհին լիովին նվիրված է իր աշխատանքին, իսկ Գարիի հետ նրան հաճախ կարելի է տեսնել՝ տարբեր վայրեր հաճախելիս:

Շատերն ինձ քած են համարում. իմ պատճառով իրենք իրենց հանդեպ կասկածով ու անվստահությամբ են լցվել:

Մեր հասարակության մեջ դեռ այն կարծիքին են, որ մերկանալով նկարահանումների համար՝ կորցնում ես բարոյական արժեքներդ:

Մարդու կյանքի գերագույն նպատակը պետք է լինի՝ կայանալ որպես անհատականություն՝ օգտագործելով իր բոլոր հնարավորությունները:

Կարիերա, երեխաներ, հետաքրքրություններ եւ սեր, եթե այս ամենը չես ունեցել, դեռեւս լիարժեք մարդ չես կարող համարվել:

Նիհար լինել, դեռ չի նշանակում լինել երջանիկ:

Ինչքան ինձ հիշում եմ, երազել եմ դառնալ կինոաստղ:

Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 10058 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Վախ, թե՞ ամնեզիա. Դուբայում հաշմանդամ դարձած մոդելը չի պատմում, թե ինչ է պատահել իր հետ

16.05.2025
Lրատվամիջոցները հայտնել են, որ աղջիկը հնարավորինս անաղմուկ վերադարձել է տուն՝ Լվով։

Լեպսի հարսնացուն ատելության ալիքի է բախվում. ահա թե ինչ է պատահել

08.05.2025
Ավրորա Կիբան իր հետևորդների հետ կիսվեց իր կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին լավ լուրով։ Սակայն շնորհավորանքի փոխարեն ուսանողուհուն մեղադրում են փառքի հետևից ընկնելու մեջ։

Հոլիվուդի հավերժ ամուրին. ինչու 85-ամյա Ալ Պաչինոն երբեք չի ամուսնացել

25.04.2025
Ապրիլի 25-ին «Հոլիվուդի կնքահայր» Ալ Պաչինոն նշում է իր 85-ամյակը։ Բնական հմայքն ու ձգողակականությունը նրան դարձրին ոչ միայն հայտնի դերասան, այլև հանրահայտ սրտակեր։

Թոշակառուն Սանկտ Պետերբուրգում մասնատել է մոդելին. մարմնի մասերը թաքցրել է մթերային սայլակի մեջ

02.04.2025
Մարդասպանը հանցանքը խոստովանել է այն բանից հետո, երբ ոստիկանները նրան հայտնաբերել են սանդուղքների մոտ՝ մթերային սայլակով: 

Դուբայում հաշմված մոդելի ընկերուհին մանրամասներ է պատմել

28.03.2025
Բազմաթիվ վնասվածքներով աղջկան գտել էին ճանապարհի եզրին՝ կոտրված էին ձեռքերը, ոտքերը և ողնաշարը։ Ներկայումս Մարիան ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։

Մոդել Մարիա Կովալչուկին Դուբայում շեյխի մոտ խնջույքից հետո ողնաշարի կոտրվածքով գտել են ճամփեզրին

21.03.2025
Աղջիկը կորել էր մարտի 10-ին՝ անծանոթ շրջապատում իր ծննդյան օրը նշելուց հետո։ Նա այժմ ծանր վիճակում է։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-05-2025 11:03
Պիգմենտով հարուստ մրգերի և բանջարեղենի օգտագործումը օգնում է մաշկին ստեղծել բնական պատնեշ, որը պաշտպանում է վնասակար ճառագայթներից, հաղորդում է The Daily Mail-ը: Մանուշակագույն մրգերը և հատապտուղները պարունակում են բնական SPF գործոնը: Սև ազնվամորին, հաղարջը, ինչպես նաև սև խաղողը և թուզը արևապաշտպան քսուկի հետ միասին՝ պաշտպանում են մաշկը վնասակար ազդեցությունից:
21-05-2025 10:47
Միայնակ մարդկանց մոտ զգալիորեն բարձր է լսողության կորստի հավանականությունը։ Միայնությունը ոչ միայն հոգեբանական խնդիր է, այն կարող է նաև վտանգի տակ դնել ֆիզիկական առողջությունը։ Հոնկոնգի չինական համալսարանի փորձագետները պարզել են, որ սոցիալական հարաբերությունները և հուզական կապը ոչ միայն օգտակար են մեր հոգուն, այլև կարող են պաշտպանել մեր լսողությունը։
21-05-2025 08:11
Վիկտորիա Բոնյան բարձրացել է Էվերեստի գագաթը։ Բլոգերի 8848 մետրի հաղթահարման մասին հայտարարել է Everest Today Instagram-ի էջը, որը հրապարակել է նրա լուսանկարը լեռնային լանդշաֆտի ֆոնին. այժմ Բոնյան պաշտոնապես Էվերեստը նվաճողների ցուցակում է։
21-05-2025 05:57
Աշխարհի ամենահայտնի պոռնոդերասանուհիներից մեկը՝ Անժելա Ուայթը, զարմացրել է բացահայտմամբ այն մասին, թե ինչ սեքս-փորձառություն կա, որը նա դեռ չի կարողացել իրականացնել։ News.com.au-ին տված հարցազրույցում Pornhub-ի երկու մրցանակների, այդ թվում՝ «Ամենաճանաչված դերասանուհի» անվանակարգի դափնեկիրն ասել է, որ երազում է տիեզերքում սեքսով զբաղվելու մասին։
21-05-2025 01:09
«Գահերի խաղի» աստղ Սոֆի Թըրները երեկույթ է կազմակերպել ընկերուհիների հետ՝ միլիարդատեր ընկերոջ՝ Պերեգրին Փիրսոնից բաժանվելու մասին լուրերի ֆոնին։ Դերասանուհին իր Ինստագրամում լուսանկարներ է հրապարակել միջոցառումից։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2025 թ․

01.05.2025
Գարնան վերջին ամիսը լի է նորացման էներգիայով, բայց այն հեշտ չի լինի։ Առնվազն կենդանակերպի նշանների մեծ մասի համար։ Աստղերը մեզ համար պատրաստել են մարտահրավերներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավը դառնալ և կատարյալ ամառ անցկացնել։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.05.2025
Դիտվել է 758 անգամ
16.05.2025
Դիտվել է 741 անգամ
15.05.2025
Դիտվել է 611 անգամ
17.05.2025
Դիտվել է 445 անգամ
20.05.2025
Դիտվել է 328 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster