Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

5 քայլ դեպի երջանիկ հարաբերություններ

11.04.2013

Ձեզ մոտ ամեն ինչ հիանալի է, դուք սիրում եք միմյանց, բայց ժամանակ առ ժամանակ խնդիրներից, կնֆլիկտներից խուսափելն անհնար է դառնում: Եթե ուզում եք այս ամենի հետ մեկտեղ պահպանել հարաբերությունների ջերմությունն ու անկեղծությունը, ապա LADYNEWS-ի խորհուրդները հենց ձեզ համար են:

Վստահություն

Իրական հարաբերություններն առանց փոխադարձ վստահության անհնարին են: Եթե մարդիկ չեն հավատում մեկը մյուսին, կայուն հարաբերություններ նրանք երբևէ չեն ստեղծի: Կասկածամտությունը, թերահավատությունը ամենաքայքայիչ ուժերից մեկն են ամուր հարաբերությունների համար:

Հարգանք

Թե ինչքան կարևոր է զուգընկերոջ հանդեպ ունեցած հարգանքը, բացատրելու կարիք անգամ չկա: Միայն պետք է նշել, որ հարգել մարդուն որպես անհատականություն դուք ստիպված եք անգամ այն դեպքում, երբ սերը մարում է:

Ուշադրություն

Հաճխ օգտագործեք «բանալի» բառերը, որոնք ձեր առջև միշտ նորանոր դռներ կբացեն: Հաճախ համբուրեք միմյանց, հոգացեք զուգընկերոջ մասին, սիրո և շնորհակալական բառեր շռայլեք, երբեք մի մտածեք, թե դրանց անհրաժեշտությունը չկա:

Գեղեցկություն

Գեղեցիկ և գրավիչ տեսք ունենալը կարևոր է յուրաքանչյուրի համար: Զույգերի մեջ այս առումով տարբերությունն այնքան էլ մեծ չէ: Ինչպես կինը, տղամարդը ևս պետք է խնամված լինի, ինչը մեր իրականության մեջ հազվադեպ կտեսնես: Հոգացեք ձեր առողջության և արտաքին գեղեցկության մասին:

Փոխզիջման գնալու պատրաստակամություն

Կարողանալ լսել զուգընկերոջը և ընդունել նրա տեսակետները կարևոր են ամուր և երկարատև հարաբերություններ կառուցելիս: Համբերությունը, չափի զգացումը միայն կնպաստեն ձեր հարաբերություննների ամրացմանը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 20327 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

6 նշան, որ տղամարդը հարմարավետ է զգում ձեզ հետ, բայց անկեղծ զգացմունքներ չունի

14.07.2026
Եթե ձեր հարաբերություններում նկատել եք այս նշանների մեծ մասը, արժե խոսել այն մասին, թե ուր են գնում ձեր հարաբերությունները:

Ամուր հարաբերությունների 6 ցուցիչ

17.06.2026
Յուրաքանչյուր զույգ անցնում է հարաբերությունների տարբեր փուլերով, և երբեմն դժվար է հասկանալ, թե իրականում որքան ուժեղ է զուգընկերների միջև կապը:

7 նշան, որ դուք դուր եք գալիս նրան

09.06.2026
Երբ մեզ դուր է գալիս մեկը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի՝ հայացքին, հաղորդագրությանը, անփույթ հպմանը կամ անսովոր վարքագծին։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդյոք ձգողականությունը փոխադա՞րձ է։

Արդյոք դեպրեսիան կարող է փոխանցվել համբույրի միջոցով. նոր ուսումնասիրություն

27.05.2026
Նոր հետազոտությունը ցույց է տվել անսպասելի ռիսկի գործոն՝ ձեր սեփական զուգընկերը։

Ամուսնուս չեմ սիրում, բայց վախենում եմ թողնել նրան. հոգեբաններնն ունեն իրենց լուծումները

24.03.2026
Ինչպես հաղթահարել բաժանվելու վախը և պատասխանատվություն կրել սեփական կյանքի համար։

Խնդիրն ի՞մ, թե՞ ամունուս մեջ է․ ինչո՞ւ են կանայք սեր փնտրում մեկ այլ տեղ

03.03.2026
Անհավատարմության թեման տաբու է, և շատերը դատապարտում են նրանց, ովքեր դավաճանում են իրենց զուգընկերներին: Բայց արդյո՞ք դա իսկապես այդքան միանշանակ է:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
14-07-2026 10:23
Շոգ եղանակին նկատվող ոտքերի այտուցները շատերը հաճախ վերագրում են հոգնածությանը կամ երկար կանգնած մնալուն։ Սակայն այս ախտանիշը կարող է վկայել ոչ միայն կենսակերպի առանձնահատկությունների, այլև սրտանոթային, երակային կամ ավշային համակարգի լուրջ խնդիրների մասին։ Ըստ բժշկների՝ ոտքերի այտուցների առաջացման պատճառները բազմազան են։ Դրանք կարող են պայմանավորված լինել ավշային շրջանառության խանգարմամբ, երակային հիվանդություններով, սրտային կամ երիկամային խնդիրներով, ինչպես նաև նստակյաց կենսակերպով, ավելորդ քաշով և հոդային հիվանդություններով։ Շոգ եղանակին այտուցներն առավել հաճախ են արտահայտվում, քանի որ բարձր ջերմաստիճանը նպաստում է հեղուկի կուտակմանը ստորին վերջույթներում։
14-07-2026 10:07
Ավստրալիացի գիտնականները հաստատել են, որ տղամարդիկ զգալիորեն ավելի հակված են, քան կանայք, դադարեցնելու ուշադիր լսելը և զրուցակիցներին պատասխանելը բազմակի առաջադրանք կատարելիս: Հեղինակները ենթադրում են, որ տղամարդիկ ենթագիտակցորեն կարող են զրույցը համարել ավելի ցածր առաջնահերթություն, քան մյուս գործողությունները, կամ այնքան կենտրոնացած լինել առաջադրանքի վրա, որ պարզապես չեն նկատում զրույցը։ Այս ազդեցությունը կարող է բացատրել այն տարածված կարծրատիպը, որ կանայք ավելի լավ են միաժամանակ մի քանի գործ անելու մեջ․ տարբերությունը հիմնականում վերաբերում է հաղորդակցությունը պահպանելու ունակությանը, այլ ոչ թե այլ առաջադրանքների կատարմանը։
14-07-2026 04:13
ԱՄՆ-ում 44-ամյա Լարրի Միլլեթը մեղավոր է ճանաչվել 2021 թվականի հունվարին անհետացած իր կնոջ՝ Մայայի առաջին աստիճանի սպանության մեջ: Քննության տվյալներով՝ կնոջ անհետացումից մի քանի ամիս առաջ Լարրին դիմել է մի կնոջ, որն իրեն վհուկ էր անվանում՝ փորձելով պահպանել ամուսնությունը: Նա ավելի քան 11 հազար դոլար է ծախսել տարբեր «ծեսերի» և կախարդանքների վրա, ներառյալ հարաբերությունները վերականգնելու փորձերը, իսկ ավելի ուշ՝ խնդրանքներով, որպեսզի «Մայային վերացնեն»: Կնոջ անհետացումից հետո գերբնական գործունեությանն ուղղված նրա զբաղմունքերը դադարել են:
14-07-2026 01:23
Fanboy Expo 2026-ում Շայա ԼաԲաֆը անկեղծորեն խոսել է այն խնդիրների մասին, որոնք իր հայրը առաջացրել է «Գանձ» և «Չարլիի հրեշտակները» ֆիլմերի նկարահանման հրապարակում՝ հայտնի դերասանուհիներին հետապնդելով։ «Իմ հայրը՝ Ջեֆրի ԼաԲաֆը, շատ անգամներ հեռացվել է նկարահանման հրապարակներից», - ասել է «Լույս Սթիվենսի հետ» ֆիլմի 40-ամյա աստղը։ «Նա մի անգամ հետապնդել է Սիգուրնի Ուիվերին», - նշել է Disney Channel-ի նախկին դերասանը «Տրանսֆորմերների» վերամիավորման մասին քննարկման ժամանակ։ «Դերասանուհին ապտակել է նրան... «Գանձ» ֆիլմի նկարահանման հրապարակում»։
13-07-2026 10:20
Վերջին ամիսներին Ռիհաննայի հնարավոր հղիության մասին լուրերը շատ են տարածվել։ Երգչուհու կերպարը ենթադրությունների տեղիք է տվել. պապարացիները նրան ավելի հաճախ են լուսանկարում մեծ չափերի հագուստով, քան նախկինում։ Այնուամենայնիվ, լուրերը, կարծես, հաստատվել են. չնայած երգչուհու պնդմանը, որ երեք երեխան բավարար է իր համար, հաղորդվում է, որ նա կարող է սպասել իր ընտանիքի ևս մեկ անդամի։ Այս մասին հայտարարել է ազդեցիկ Քսենիա Շիպիլովան։ Նա պնդում է, որ Լոս Անջելեսում իր ընկերները կիսվել են գաղտնիքով։ Նրանք բացահայտել են, որ Ռիհաննան ոչ միայն հատուկ իրավիճակում է, այլև հղի է երկվորյակներով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.07.2026
Դիտվել է 396 անգամ
08.07.2026
Դիտվել է 386 անգամ
09.07.2026
Դիտվել է 364 անգամ
13.07.2026
Դիտվել է 346 անգամ
11.07.2026
Դիտվել է 332 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster