Արքայազն Չարլզի զարմուհուն ձերբակալել են «սպառնացող» բարձրակրունկների պատճառով
29.03.2013
Բրիտանացի հեռուստահաղորդավարուհի Տարա Փալմերը, ով արքայազն Չարլզի զարմուհին է, ձերբակալվել է անմիջապես Ցյուրիխի օդանավակայանից: Այս կինը ոստիկանական բաժանմունք է տեղափոխվել չափազանց սպառնացող կոշիկների համար: Ոստիկանությանն անհանգստացրել էր ատրճանակի տեսքով բարձրակրունկը: Նրանց խոսքերով' կրունկն իսկապես նման էր զենքի, դրա համար էլ հեռուստահաղորդավարուհուն բաժանմունք են ուղեկցել և մի քանի անգամ ստուգել նրա ճամպրուկները:
Հեռուստաաստղի խոսքերով' ինքը բաժանմունքում է անցկացրել 7 ժամ: Փաստորեն, հենց այսքան ժամանակ է անհրաժեշտ եղել ոստիկանությանը հասկանալու համար, որ կոշիկի կրունկն իրականում ոչ մի կապ չունի զենքի հետ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2074 անգամ
|