Եթե Ձեր յուրաքանչյուր առավոտը սկսվի նման համեղ, վառ ու քաղցր աղանդերով, համոզված ենք' երբեք վատ տրամադրությամբ տնից դուրս չեք գա: Կաթնաշոռով այս աղանդերը և օգտակար է, և համեղ:
Հարկավոր է՝
կաթնաշոռ' 450-500 գ,
թթվասեր' 50 գ,
յոգուրտ' 50 գ,
ձու' 5 հատ,
շաքարավազ' 150 գ,
եփած թարմ սուրճ' 250-300 մլ,
կոնյակ' 50 մլ,
բիսկվիթային թխվածքաբլիթ' 100 գ:
Ինչպես պատրաստել.
Քերիչի անցքերով անցկացրեք կաթնաշոռը, ավելացրեք յոգուրտը և թթվասերը, խառնեք: Դեղնուցներն առանձնացրեք սպիտակուցներից: Դեղնուցները հարեք շաքարավազի հետ այնքան, մինչև սպիտակեն: Աստիճանաբար խառնեք կաթնաշոռով զանգվածի հետ:
Սպիտակուցները հարեք, մինչև պինդ փրփուր ստացվի: Զգուշորեն խառնեք կաթնաշոռի զանգվածի հետ: Հովացած սուրճի մեջ ավելացրեք կոնյակ:
Թխվածքաբլիթը թաթախեք սուրճի մեջ, դրեք տարաների մեջ: Վրան լցրեք կաթնաշոռե զանգվածը: Նորից թխվածքաբլիթը թեթևակի թաթախեք սուրճի մեջ և դրեք կաթնաշոռե զանգվածի վրա:
27-04-2026 13:56 Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57 Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
24-04-2026 00:13 Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22 Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: