Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

«Ապրենք այնպես, որ արժանանանք հանգիստ ու առողջ քուն ունենալուն». Քնի համաշխարհային օրն է

15.03.2013

Առաջին անգամ Քնի համաշխարհային օրն (World Sleep Day) անց է կացվել 2008 թ. մարտի 14-ին, և` այդ օրվանից ի վեր, ամեն տարի Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության ծրագրի շրջանակներում անց են կացվում քնի և առողջության հարցերին հարող, օրվան նվիրված միջոցառումներ։ 2013 թ. քնի համաշխարհային օրը նշվում է մարտի 15-ին:


Քունը օրգանիզմի գոյության հատուկ ձև է, ոչ պակաս բարդ` ցերեկային արթուն վիճակից: Ճիշտ ընթացքի քնի ժամանակ օրգանիզմը վերականգնում է ուժերը, որոնք ծախսվել են ցերեկային ակտիվության ժամանակ: Հենց այդ պատճառով առողջ մարդն արթնանում է թարմ և վերականգնած ուժերով:


Մարդը քնի մեջ անց է կացնում իր կյանքի մոտավորապես մեկ երրորդը: Քնի ընթացքում մեր ուղեղի ակտիվությունն ունի նվազագույն մակարդակ:


Ապացուցվել է, որ երկարատև, քրոնիկ անքնությունը բացասաբար է անդրադառնում կյանքի որակի վրա՝ պակասում է հումորի զգացումը, դառնում է դյուրագրգիռ։ Կորցնելով քնի ընդամենը 4 ժամը՝ մարդը կորցնում է կենսական ակտիվության 45%-ը: Վատթարանում է հիշողությունը, մեծանում է քրոնիկական հիվանդությունների սրացման հավանականությունը:


Օրվա սննդակարգի ճիշտ կազմակերպումը, քնի ժամանակի բավականաչափ ապահովումն անհրաժեշտ պայմաններ են երկար տարիներ ֆիզիկական և հոգևոր առողջության պահպանման համար:


Այսպիսով`քունը մեր օրգանիզմի առաջնային ու շատ կարևոր գործառույթներից է: Քնելով` մարդը վերականգնում է օրվա ընթացքում սպառած էներգիան, նորից հնարավորություն ստանալով` վարելու ակտիվ ու լիարժեք կենսակերպ:


Այս առիթով զրուցեցինք Հայաստանում առաջինը քնի կարևորությունը արժևորող, Քնի խանագարումների կենտրոնի հիմնադիր, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի գիտական ղեկավար, Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանի հետ։Փորձենք ապրել այնպես, որ արժանանանք հանգիստ ու առողջ քուն ունենալուն


 «Յուրաքանչյուր տարի Քնի համաշխարհային օրը նշվում է ինչ-որ կարգախոսով. իրատեսական է այս տարվա կարգախոսը` «Առողջ քուն, առողջ ծերություն»:


Ուզում եմ ուշադրության արժանացնել շատ կարևոր մի փաստ. սխալ է այն մոտեցումն ու տեսակետը, որ քունը պասիվ գործընթաց է, այսինքն՝ գնում ես քնելու և վերջ: Իրականում քունը մեր կյանքի ամենակարևոր բաղկացուցիչ մասն է, և պասիվ գործընթաց համարելը թյուր կարծիք է, այն պետք է չափազանց արժևորել ու կարևորել մարդու կյանքի ցանկացած փուլում:  


Առանձնացնեմ այսօր հրատապված փաստ. մեր դարաշրջանի կյանքի ռիթմը, կամա թե ակամա, զրկում է մեզ` քունը կարևորելուց, հանձինս ներկայիս տեխնիկայի ագրեսիվ ներխուժման, մեր օրերին բնորոշ սթրեսների անբաժան գոյության։ Ուստի փորձենք ապրել այնպես, որ արժանանանք հանգիստ ու առողջ քուն ունենալուն»,- մաղթեց Երևանի գլխավոր սրտաբանը:


ՔնԿանխարգելիչ սրտաբանության կենտրոնի քնաբան Աիդա Մաթևոսյանի կարևորությանը, խանգարումներին ու հնարավոր խնդիրներին մեզ հետ զրույցում անդրադարձավ ու մանրամասներ ներկայացրեց Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի քնաբան Աիդա Մաթևոսյանը:


–   Մարտի 15- ը նշվում է որպես քնի համաշխարհային օր. ըստ Ձեզ՝ ո՞ րն է նման օր հռչակելու միտումը:


–   Քնի համաշխարհային ասոցիացիայի կողմից օրն առանձնացնելու նպատակն է` բարձրացնել հանգիստ, առողջ քնի առավելությունների, քնի խանգարումների կանխարգելման մասին հանրության տեղեկացվածությունը:


–   Քնի ինչպիսի՞ տևողությունն է համարվում բավարար տարբեր տարիքի անձանց  մոտ (երեխաների, երիտասարդների, մեծահասակների):


–   Ամենատարբեր… Օրինակ` նորածինը պետք է քնի օրական 22 ժամ, որի ընթացքում սինթեզվում է երեխայի աճին նպաստող սոմատոտրոպին հորմոնը: Մեկ տարեկանում արդեն բավարար է համարվում 15-16 ժամը։ Երեխայի մեծանալուն զուգընթաց, հետզհետե, քնի տևողությունը կրճատվում է: Մեծահասակների մոտ նորմալ է համարվում 5-10 ժամյա քունը։ Կան մարդիկ, ովքեր քնելով 5 ժամ, անցնում են քնի բոլոր փուլերով, մյուսները կարող են քնել նույնիսկ 10 ժամ, բայց էլի լիարժեք քնի պակաս զգալ:


–   Ընդունված է համարել` հետճաշյա քունը խթանում է ուղեղի աշխատանքը, ուստի` կարելի՞ է ասել, որ այդ քունն անհրաժեշտություն է:


–  Ցերեկային քունը կարող է և´ ախտաբանական բնույթ կրել, և´ ունենալ շատ դրական ազդեցություն մարդու մտավոր ու ֆիզիկական գործունեության վրա: 15 րոպեից մինչև մեկ ժամ տևող ցերեկային քունը, անշուշտ, կունենա դրական ազդեցություն թե՛ հանգստանալու, թե՛ ուժերը վերականգնելու առումով, գերազանցելու դեպքում այն կարող է հանգեցնել գիշերային քնի խանգարման և կրել ախտաբանական բնույթ:


–  Ինչի՞ կարող է հանգեցնել քնի մշտական պակասը:


–  Կարելի է ասել` դա դարի հիվանդություն է։ Մեր երիտասարդությունը հաճախ է խախտում քնի հիգիենան և բախվում քնի խանգարման խնդրին: Քնի պակասը կարող է հանգեցնել քրոնիկ հոգնածության, ընկճախտի, գիրանալու, սրտային, շնչառական բազմաթիվ խնդիրների։ Օրգանիզմում քնի ընթացքում տեղի են ունենում այնպիսի գործընթացներ, որոնք կարևոր են արթուն ժամանակ ակտիվ կենսակերպի և գործունեության համար: Շատ տարածված է քնի ապնոէ-հիպոպնոէ համախտանիշը, որի հիմնական դրսևորումներից մեկը` խռմփոցը, բերում է շնչառական օդատար ուղիների նեղացման, արդյունքում թթվածնի մակարդակն արյան մեջ ընկնում է, ի հայտ են գալիս սրտանոթային (սրտի կաթված, զարկերակային գերճնշում, գլխուղեղի կաթված), երիկամային, նյութափոխանակության խանգարումներ և շաքարային դիաբետի զարգացման հավանականության բարձրացում։ Այսպիսով. գալիս ենք եզրահանգման` շնչառական այդ խանգարումը քնի խանգարման տարատեսակ է, որից էլ բխում են թվարկված բարդությունները:


–  Ի՞նչ է իրենից ենթադրում քնի հիգիենան:


–  Դա մի քանի կանոնների շարք է, որոնց հետևելը ցանկալի է բոլորին: Շատ կարևոր է արթնանալ ու քնել նույն ժամերին, այսինքն` քնել մոտավորապես կեսգիշերին և արթնանալ առավոտյան ժամը 7:00 - 9:00 ժամանակահատվածում: Պետք է պահպանել քնելու և արթնանալու ռիթմը: Առողջ քնի համար անհրաժեշտ պայման է մութ սենյակը. մթության մեջ է սինթեզվում քնի հորմոնը։ Աչքերի վրա մթի ազդեցության շնորհիվ` նյարդերի միջոցով էպիֆիզի ստացած հրահանգի արդյունքում, տեղի է ունենում այդ հորմոնի սինթեզումը, որն էլ ապահովում է հանգիստ քունը: Կարևոր նախապայման է` պառկել քնելու, երբ քնելու ցանկություն է առաջանում: Անկողինը պետք է լինի մաքսիմալ հարմարավետ:


–  Փաստորեն կատարյալ մթությունը պարտադիր է…


–  Այո՛, և չպետք է վախենալ ննջարանում մթություն ապահովելուց նույնիսկ երեխաների համար:


–  Նշեցիք, որ քունը կարող է գիրացման պատճառ լինել, կպարզաբանե՞ք:


Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի քնաբան Աիդա Մաթևոսյան–   Գիրացումն էլ իր հերթին բերում է քնի խանգարման։ Փորձենք մեկնաբանել. գիրանալիս` մարմնի այլ հատվածներից զատ, ճարպը կուտակվում է նաև պարանոցի շրջանում` մեխանիկական ճնշում գործադրելով և նեղացնելով օդատար ուղիները, որն էլ իր հերթին բերում է թթվածնի մակարդակի իջեցման։ Քնի ընթացքում թթվածնի պակասը պատճառ է դառնում պարբերաբար քնի խորը փուլից անցում ավելի մակերեսային քնի: Արդյունքում քնի խորը փուլի ժամանակահատվածը պակասում է, և այդ ընթացքում սինթեզվող հորմոնների, որոնցից մեկը հենց սոմատոտրոպինն է, սինթեզը խաթարվում է։ Օրգանիզմում առաջանում է նրա դեֆիցիտ, որի դերը ճարպային և սպիտակուցային նյութափոխանակության մեջ նշանակալի է, ուստի` իր ազդեցությունն է թողնում ճարպային նյութափոխանակության վրա։ Ի հետևանք` մարդը սկսում է գիրանալ:


–  Ի՞նչ խորհուրդ կտաք մարդկանց, ովքեր ստիպված են աշխատել գիշերը:


–  Այդ մարդկանց մոտ հետագայում մեծ է անքնությամբ և քնի այլ տարաբնույթ խանգարումներով տառապելու հավանականությունը:


–  Քնելու դիրքն ու մարդու առողջությունն ինչքանո՞վ են փոխկապակցված:


–  Եթե ոչ մի խանգարում գոյություն չունի, ապա քնելու դիրքը չի կարող էական նշանակություն ունենալ, խնդիր ունենալու դեպքում է առաջանում ավելի հարմարավետ դիրքի ընտրության անհրաժեշտություն։ Այս պարագայում ցանկալի է դիմել բժշկի և ստանալ համապատասխան խորհուրդներ:


–  Կան, այսպես կոչված «բու»-եր և «արտույտ»-ներ, ո՞րն է նախընտրելի:


–  «Բու»-երն այն մարդիկ են, ովքեր սիրում են քնել ավելի ուշ և արթնանալ` ուշ, «արտույտ»-ները` ընդհակառակը: Կան նաև «աղավնի»-ներ, ովքեր տատանվում են այդ երկուսի միջև: Նախընտրելի, ինչ-որ ընդգծված դրական կամ բացասական կողմեր չկան:


–  Այն երազները, որոնք տեսնում ենք, ինչ-որ կապ ունե՞ն մեր քնի և առողջության հետ:


–  Երազները տեսնում ենք քնի արագ փուլում։ Եթե մարդը չունի քնի խանգարում, ապա կտեսնի առանց բացասական միտվածության և ագրեսիվ բնույթից հեռու երազներ։ Անհանգիստ քնող մարդիկ գիշերները պարբերաբար արթնանում են, և հավանական են դառնում ագրեսիվ ու բացասական բնույթի երազները: Նման դեպքերում գործ ունենք քնի խանգարման հետ:


–  Փորձենք պարզաբանել սննդին և քնին հարող հարցեր. ի՞նչ ուտել կամ` չուտել, քնելուց առաջ:


–   Շատ կարևոր է` քնից մի քանի ժամ առաջ չօգտագործել ոգելից խմիչք, ծխախոտ, ծանր ուտելիք, սուր ուտեստներ, մսեղեն նույնպես ցանկալի չէ: Քնելուց առաջ նախընտրելի է կաթնամթերքի օգտագործումը:


–   Ձեր խորհուրդն անքնությամբ տառապողներին:


–  Պահպանել քնի հիգիենայի կանոնները:

Շողիկ Գալստյան

Աղբյուր` med-practic.com

LADYNEWS.am

Դիտվել է 7494 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկարակյացների 3 սովորություն, որոնք կանխում են վաղ ծերացումը

12.04.2024
Ծերացումը բնական գործընթաց է, որը հնարավոր չէ կանգնեցնել ոչ մի դեղահաբով։ Այնուամենայնիվ, հնարավոր է հետաձգել դրա սկզբը։ Փորձագետները սովորեցնում են, թե ինչպես դա անել:

Առանց խուճապի. 7 դեպք, երբ մազաթափությունը բնական է և վերականգնելի

27.03.2024
Միջին հաշվով մենք օրական կորցնում ենք 50-ից 100 մազ, և դա միանգամայն բնական է. հետո նորերն են աճում դրենց տեղում: Բայց երբեմն դա տեղի չի ունենում...

Այս 8 մթերքները կօգնեն երիտասարդացնել կանացի մարմինը

07.03.2024
Առողջ մարմինը յուրաքանչյուր կնոջ գեղեցկության և երիտասարդության գրավականն է, ուստի չափազանց կարևոր է ամենօրյա սննդակարգի համար ճիշտ մթերքներ ընտրելը:

6 նշան, երբ պետք է անմիջապես վազել գինեկոլոգի մոտ

07.02.2024
Կնոջ գեղեցկությունը ոչ թե առանձին հատկանիշ է, այլ նրա առողջության արտաքին դրսևորում։

Ո՞ր մթերքներն են վնասակար կանանց սեռական առողջության համար

24.01.2024
Սնդակարգն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մեզ զգում առօրյայում և ամբողջ կյանքում:

Սննդի 5 օգտակար հատկություն (ակնհայտներից բացի)

08.12.2023
Մենք չենք կարող գոյատևել առանց սննդի, բայց մեր սիրելի ուտելիքները բացի հագեցումից ուրիշ ի՞նչ նպատակների են ծառայում, ի՞նչ ենք մենք փնտրում ուտելիքի մեջ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 647 անգամ
15.05.2024
Դիտվել է 179 անգամ
17.05.2024
Դիտվել է 123 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster