Դիետիկ նրբաբլիթներ. պատրաստիր ինքդ
14.03.2013
Կարող եք ինքներդ պատրաստել համեղ և դիետիկ այս նրբաբլիթները, եթե չեք ուզում Ձեզ զրկել որակյալ սնվելուց՝ առանց կազմվածքին վնասներ հասցնելու :))
Անհրաժեշտ մթերքներն են'
2 բաժակ անյուղ կաթ,
1 ձու,
2 ճ. գդալ բուսական յուղ,
200 գ. Ալյուր,
աղ:
Պատրաստման եղանակը. հարեք ձուն աղի հետ, ավելացրեք կաթը և խառնեք: Խառնելով ավելացրեք նաև ալյուրը, լցրեք ձեթը, և խմորը պատրաստ է:
Եթե ուզում եք ավելի քչացնել կալորիականությունը, օգտագործեք կիսով չափ քիչ կաթ և մեկ բաժկ եռացրած ջուր:
Բարի ախորժակ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8278 անգամ
|