Գեղեցկության գաղտնիքներ` Ջենիֆեր Էնիթսոնի դիմահարդարից
01.03.2013
Ջենիֆեր Էնիթսոնը ոչ միայն ճանաչված ու սիրված դերասանուհի է, այլեւ կին, ում վրա տարիները, կարելի է ասել, անդրադարձ չեն ունեցել. լինելով 44 տարեկան` նա ունի 25 տարեկանի տեսք: Դրանով դերասանուհին պարտական է իր դիմահարդարին`Միլա Մուրսին, վերջինիս պնդմամբ` փայլուն տեսք ունենալու համար բավական է հետեւել մի քանի պարզ խորհուրդների`
1. Ունեցեք գեղեցկության Ձեր կազմած ծրագիրն ու պահպանեք այն: Ընդհանրապես էական չէ`ինչ արժեն կոսմետիկ միջոցները: Կարեւոր չէ`ինչ բրենդից է, գլխավորն այն է, որ գործընթացը կրի շարունակական բնույթ: Հաճախ մաքրեք մաշկը, օգտագործեք սնուցող, հանգստացնող դիմակներ:
2. Եթե ժամանակ չունեք մաշկի ամենօրյա խնամքին հատկացնելու, օգտվեք տոնիկներից եւ լվացող միջոցներից:
3. Պատրաստեք մաշկը քնելուն. Ձեր «զինանոցում» պետք է լինեն համապատասխան կոսմետիկ միջոցներ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3526 անգամ
|