Նիհարեցնող լոգանք. «Կլեոպատրայի գաղտնիքը»
28.02.2013
Պարզվում ՝ կա այնպիսի հեշտ ու հաճելի նիհարեցնող միջոց, ինչպիսին լոգանքն է: Շատ կոսմետոլոգներ հավատացնում են, որ այս միջոցն առաջին անգամ կիրառել է Կլեոպատրան: LADYNEWS-ն իր ընթերցողներին է ներկայացնում կախարդական լոգանքի գաղտնիքը:
1 լիտր եռացած կաթի մեջ լուծեք մոտ 100 գ մեղր: Մինչ կաթն ու մեղրը կհովանան, ձեր մարմնին քսեք 150 գ թթվասերից և 150 գրամ աղից բաղկացած խառնուրդը: 15-20 րոպե հետո լվացեք: Լցրեք լոգարանը գոլ ջրով, ավելացրեք դրա մեջ նախապես պատրաստված զանգվածը' կաթից և մեղրից: Այս լոգանքն ընդունում են 20-25 րոպե: Այն նաև հիանալի մաքրող և ձգող ազդեցություն ունի մաշկի վրա:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5518 անգամ
|