Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Հրաժեշտ ձմռանը. մանդարինով թխվածքաբլիթներ

29.02.2012

Ձմռան վերջին օրը կարելի է փորձել մանդարինով թխվածքաբլիթներ: Հեշտ է պատրաաստվում, շատ կալորիական չէ, եւ բացի այդ, այն կարող է դառնալ ձմռան հրաժեշտի Ձեր այսօրվա ուտեստը' խորհրդանշական մրգով:

Հարկավոր է'

240 գրամ ալյուր,
200 գրամ սերուցքային կարագ' սենյակային ջերմաստիճանում
100 գրամ շաքարավազ կամ շաքարավազի փոշի
4 հատ մանդարին (2-ի հյութն է պետք)
2 ճաշի գդալ կարտոֆիլի օսլա:

Կարեւոր է հիշելը, մեզ պետք է ոչ թե հալեցված կարագ, այլ միայն սենյակային ջերմաստիճանի:

Կեղեւից ազատում ենք երկու մանդարինները, իսկ մյուս երկուսից հյութն ենք քամում:

Տարայի մեջ լցնում ենք կարագը, շաքարավազը կամ փոշին, մանդարինի շերտերն ու հյութը: Պետք է զանգվածն այնքան հարել, որ ստացվի կրեմի նման մի բան:

Ավելացնում ենք ալյուրն ու օսլան, խմորը խառնում ենք հարիչով: Մի ալարեք, լավ հարեք եւ կտեսնեք' ինչ գեղեցիկ խմոր է ստացվում:

Լավ կլինի, որ ունենաք աստղանման կամ ծաղիկանման կաղապարներ թխվածքաբլիթների համար: Խմորից ստանում ենք փոքր կտորներ եւ դասավորում թավայի մեջ առնվազն մեկ սանտիմետր հեռավորությամբ:

 

Թխվածքաբլիթները ջեռոցում եփում ենք 180 աստիճանում 15 րոպե: Եփված թխվածքաբլիթները հանում ենք ջեռոցից, թողնում սառչելու մոտ քսան րոպե: Այս ընթացքում կհասցնեք սուրճ կամ թեյ պատրաստել:

Բարի վայելում

 

Դիտվել է 10443 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամառային թեթեւ աղցան «Ավել»

19.07.2024
«Ավել»–ը, որը հայտնի է նաև որպես «Խոզանակ», թեթև, դիետիկ, վիտամինային աղցան է, որն իր անվանումն ստացել է օրգանիզմը տոքսիններից և թափոններից արդյունավետ մաքրելու ունակության համար՝ դրանով իսկ նպաստելով քաշի կորստին և վերականգնելով մարմնի բնականոն գործունեությունը:

Տապակած դդմիկ՝ պանրամածնային խմորում

15.06.2024
Եթե ցանկանում եք դդմիկ տապակել, ապա դա արեք խմորի մեջ: Այս կերպ նախուտեստը կստանա ախորժելի դարչնաոսկեգույն ծածկույթ, դդմիկը կստացվի շատ նուրբ և հյութալի:

Լազանյա նրբերշիկով և շամպինիոնով

04.05.2024
Նրբերշիկով և շամպինիոնով լազանան հանրաճանաչ ուտեստի հաջող, բյուջետային տարբերակ է:

Նամակներ սնկով

23.02.2024
Եթե ցանկանում եք, որ սիրելին առավել ուշադիր լինի ձեր «նամակների» նկատմամբ, լցոնեք այն շամպինյոններով։

Սթեյք ծաղկակաղամբից

30.01.2024
Ծաղկակաղամբը համեղ և առողջարար բանջարեղեն է, որն անպայման պետք է ներառվի ձեր սննդակարգում։

Բիսկվիթային տորթ «Քնքշություն»

15.12.2023
Արագ և հեշտ պատրաստվող, բայց շատ համեղ բիսկվիթ` դեղձով, օդային կաթնաշոռային կրեմով և սպիտակ շոկոլադով։ Փորձեք այն և դուք իսկապես վայելեք կապրեք:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-07-2024 13:06
Լոբին ու այլ հատիկեղենը օգնում են կանխել քաղցկեղն ու գիրությունը: Լոբազգիների այս հատկությունն ապահովում է դրանց բաղադրությունը՝ մանրաթել, սպիտակուց և պոլիֆենոլներ՝ հակաօքսիդանտների տեսակ։ Ըստ մասնագետների՝ դրանք ունեն հակաքաղցկեղային, նեյրոպաշտպանիչ ազդեցություն, ինչպես նաև մասնակցում են իմունային պատասխանին, օգնում են պայքարել գիրության և քրոնիկական բորբոքումների դեմ։
26-07-2024 12:59
Հուլիսի կեսերին ամբողջ աշխարհից հայտնի մարդիկ մեկնեցին Մումբայ՝ Անանտ Ամբանիի եւ Ռադհիկա Մերչանտի հարսանիքին, որը ավարտվեց եռօրյա շքեղ տոնակատարություններով: Աշխարհի ամենաթանկ հարսանեկան խնջույքը կշարունակվի Մեծ Բրիտանիայում։ Արքայազն Հարին եւ Բորիս Ջոնսոնը Ասիայի ամենահարուստ մարդու որդու՝ 600 միլիոն դոլար արժողությամբ հարսանիքին հրավիրված հյուրերի թվում են:
26-07-2024 12:39
Քիմ Քարդաշյանը մեծ աղմուկ է բարձրացրել Իտալիայից հրապարակած իր վերջին լուսանկարներով, որոնցում բիկինիով է։ SKIMS-ի հիմնադիրը փայլել է երկու մասից բաղկացած սեւ լողազգեստով եւ սեւ թափանցիկ խալաթով: Նա նաեւ զվարճալի կերպով ակնարկել է, որ պատրաստ է հայտնվել Love Island ռեալիթի շոուում՝ գրելով. «Սեքս-ռումբը հենց նոր մտավ վիլլա»:
26-07-2024 03:17
Ջենիֆեր Լոպեսը նշել է իր 55-ամյակը Հեմփթոնսում կազմակերպված հսկայական խնջույքով։ Տոնակատարությունը կազմակերպվել է «Բրիջերթոն» հեռուստասերիալի ոճով, որը տեղի է ունենում այլընտրանքային Լոնդոնում՝ Ռեջենսի ժամանակաշրջանում (1811-ից 1820 թվականներին ընկած ժամանակահատվածը)։ Բեն Աֆլեքը՝ Լոպեսի ամուսինը, անտեսել է նրա տարեդարձը, սակայն դա չի խանգարել դերասանուհուն թագուհու նման նշել իր օրը։
25-07-2024 07:51
Համաձայն IZEA Worldwide, Inc.-ի՝ տեխնոլոգիաների, տվյալների եւ ծառայությունների ընկերության կողմից իրականացված ուսումնասիրության՝ 18-ից 60+ տարեկան սոցցանցերի օգտատերերի մոտ 54%-ը պատրաստ է իրենց ուժերը փորձել սոցիալական մեդիայի ինֆլուենսերի կարիերայում։ Ոչ բոլորն են պատրաստ կատարել կարիերայի ամբողջական փոփոխություն, բայց այս նույն խմբի 64%-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս, 2024 թ․

02.07.2024
Աստղագուշակները գիտեն, որ այս լիալուսնի ազդեցությունը բոլոր Կենդանակերպի նշանների ճակատագրի վրա բավականին ուժեղ է։ Անձնական կյանքում ամեն ինչ կխառնվի և կսկսվեն լիակատար վայրիվերումներ։ 

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.07.2024
Դիտվել է 675 անգամ
23.07.2024
Դիտվել է 209 անգամ
24.07.2024
Դիտվել է 154 անգամ
20.07.2024
Դիտվել է 137 անգամ
25.07.2024
Դիտվել է 128 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster