Մեր իմունիտետի «թաքնված թշնամիները»
23.02.2013
Օրգանիզմի իմունային համակարգի աշխատանքն անմիջականորեն կախված է մեր ապրելակերպից, կյանքի որակից: Բրիտանացի գիտնականները նշում են մի քանի թաքնված երևույթներ, նյութեր, որոնք պակասեցնում են իմունիտետի ակտիվությունը:
Շաքարավազ. Հետազոտությունների վերջին արդյունքները ցույց են տալիս, որ այն մարդիկ, ովքեր օրական օգտագործում են 100 գ-ից ավել շաքարավազ, մյուսներից 3 անգամ ավելի շատ են վտանգում իրենց առողջությունը և ավելի հակված են վարակիչ հիվանդություններով վարակվելու:
Ջրի պակասը նույնպես բացասաբար է ազդում ներքին օրգանների աշխատանքի վրա:
Սթրես. Չնախատեսված սթրեսային իրադրություններում սթրեսի հորմոննների արտադրություն է տեղի ունենում, որոնք ճնշում են իմունային համակարգը:
Քնի պակաս. Երբ դուք քնած եք, իմունային համակարգը վերականգնում է իր պաշարները: Պետք է հիշել նաև, որ պարբերական բնույթ կրող անքնությունը, քնից չհագենալու երևույթը բերում են գիրացման և սիրտ-անոթային հիվանդությունների:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 3591 անգամ
|