Ինչպե՞ս եւ ինչո՞ւ երազանքները վերածել նպատակների
20.02.2013
Երազանքները գեղեցիկ են, բայց նաև կարող են ցավ պատճառել, երբ մեզ թվում է՝ անհավանական է դրանց իրականացումը: Լավագույն տարբերակը երազանքը նպատակի վերածելն է և ըստ պլանի գործելը… Հետևեք LADYNEWS-ի խորհուրդների, և հաջողությունը կդառնա Ձեր ուղեկիցը:
- Երազանքները նպատակների վերածելուց առաջ օգտակար է ներկայի և ապագայի համեմատական անցկացնելը: Երազանքները հեռացնում են Ձեզ գործունեության այն ոլորտներից, որտեղ Դուք միգուցե լավագույնն եք: Հաճախ մենք երազում ենք մի բանի մասին, բայց ձգտում ու հասնում ենք լրիվ այլ բանի: Չարժի ամեն օր զղջալ ու հիշել չիրականացած երազանքների մասին, եթե Դուք իրականում Ձեզ լավ եք զգում այնտեղ, որտեղ գտնվում եք:
- Երազանքը նպատակ չէ: Դա ընդամենը գաղափարն է այն բանի, ինչը Դուք կարող եք անել: Եթե Դուք երազում եք սովորել կարել, բայց չունեք ժամանակ, օգտվեք մասնագետի ծառայությունից: Եթե Դուք ազատ ժամանակ ունենաք, անպայման կփորձեք վարպետանալ այն ամենում, ինչում կցանկանաք: Դրա համար նման ցանկությունները պահեք ապագայի ինֆորմացիոն շրջանակների մեջ եւ մի դարձրեք Ձեզ համար կպչուն մտքեր:
- Նպատակները մեր երազանքներն են, որոնք, սակայն, արդեն ունեն հստակ պլան: Նպատակներին հասնում են, երազանքներին` գուցե և ոչ: Օրինակ, եթե Դուք որոշել եք գնալ Լոնդոն, եւ ջանասիրաբար հավաքում եք բրիտանական իրերի հավաքածու, մեկ էլ գալիս է մի պահ ու հասկանում եք` ճանապարհորդությունը դեպի Լոնդոն անհասանելի է Ձեզ համար: Ձեր երազանքը դառնում է անհասանելի քմահաճույք: Իսկ եթե Դուք տեղեկանաք զբոսաշրջային տարբեր ծրագրերի մասին, որոնց միջոցով կարելի է մեկնել Լոնդոն ուղեւորության, այդպես Դուք քիչ-քիչ կզգաք, որ Ձեր երազանքը վերածվում է նպատակի:
- Կործանեք Ձեր երազանքները`դրանք իրականացնելով: Դրա համար պետք է կազմեք Ձեր ցանկությունների ցուցակը եւ իրականացնեք դրանք`փոխանակ նորերն ավելացնելուն: Եվ պետք չէ մտածել, որ Ձեր ուժերը չեն բավարարի դրանք իրականացնելու համար: Ուժեր մեզ տրվում են նաև անհայտ տեղերից, երբ կա պոզիտիվ ընթացք եւ արդյունք:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 5667 անգամ
|