Շարլիզ Թերոնի դիետան
15.02.2013
37-ամյա գեղեցկուհի Շարլիզ Թերոնը շատ ուշադիր է իր առողջության, քաշի հանդեպ: «Հրեշ» ֆիլմում նկարահանվելու համար նա նույնիսկ ստիպված եղավ 15կգ-ով գիրանալ: Դրանից հետո իհարկե Շարլիզին պետք էր նիհարել, ինչն էլ գեղեցկուհին հեշտությամբ արեց:
Շարլիզ Թերոնի դիետան
Նախաճաշ. 2 կտոր հաց, լոլիկ, 50 գ թունա` իր հյութի մեջ:
Ճաշ. Տոստ, ձկան կոտլետ 1 ճ. գդալ տոմատի մածուկով, կանաչ բանջարեղենով աղցան` համեմած կիտրոնի աղով կամ կիտրոնի հյութով, թարմ մրգեր` խնձոր, նարինջ, տանձ:
Ընթրիք.
Ա. 250 գ հավի միս, կանաչ լոբի, եփված լոլիկներ, 50 գ սունկ` եփած հավի արգանակի մեջ, կանաչ բանջարեղենով աղցան` համեմված կիտրոնի հյութով:
Բ. Մեկ բաժակ յոգուրտ կամ 75 գ անյուղ, տապակած միս, 125գ կարտոֆիլ, աղցան կաղամբով կամ ծաղկակաղամբով, թարմ մրգեր:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 5115 անգամ
|