Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

ՀՐԱՉՅԱ ԱՄԻՐՅԱՆ. Բժիշկը պետք է շո­ղար­ձա­կի իր սե­փա­կան, ներ­սից բխող լույսով

11.02.2013

Փետր­վա­րի 11­-ը մի­ջազ­գային օրա­ցույ­ցում նշ­ված է որ­պես Հի­վան­դի հա­մաշ­խար­հային օր: Այդ որո­շու­մը սո­ցիալա­կան քայլ է' ուղղ­ված աջակ­ցե­լու մարդ­կանց, ով­քեր հայտն­վել են հի­վան­դի կար­գա­վի­ճա­կում:


– Պա­րոն Ամի­րյան, որ­պես հո­գե­բան, ի՞նչ եք կար­ծում' ի՞նչ հո­գե­վի­ճա­կով ու ակն­կա­լի­քով է հի­վան­դը մտ­նում բժշ­կի սե­նյակ:
­

– Հի­վան­դի ակն­կա­լի­քը ստան­դարտ է. բժիշ­կը լի­նի իրա­վա­սու, փոր­ձա­ռու մաս­նա­գետ, զգա­յուն, հո­գա­տար և ու­շա­դիր' իր ան­ձի հան­դեպ: Հայտ­նի բան է' առանց հո­գին բու­ժե­լու դժ­վար է մար­մի­նը բու­ժել: Ցան­կա­ցած գրա­գետ բժիշկ գի­տի դա, նաև գի­տակցում է, թե ինչ­քան կար­ևոր նշա­նա­կու­թյուն ու­նի ան­հա­տա­կան վե­րա­բեր­մուն­քը' հի­վան­դի մոտ վս­տա­հու­թյուն առա­ջաց­նե­լու հա­մար: Քա­նի որ հի­վանդ­նե­րի ճն­շող մե­ծա­մաս­նու­թյու­նը տե­ղյակ չէ բժշ­կա­կան նր­բու­թյուն­նե­րին և չի կա­րող նկա­տել բժշ­կի փոր­ձա­ռու­թյան աս­տի­ճա­նը, ուս­տի այդ մա­սին սո­վո­րա­բար գա­լիս են եզ­րա­հանգ­ման' հաշ­վի առ­նե­լով բուժ­հաս­տա­տու­թյան հե­ղի­նա­կու­թյու­նը, ավե­լի հա­ճախ' բժշ­կի մա­սին տե­ղե­կու­թյուն­ներ հա­վա­քե­լով:

– Այ­նու­ա­մե­նայ­նիվ, հիմ­նա­կան տպա­վո­րու­թյու­նը հի­վան­դը ստա­նում է այդ տե­ղե­կու­թյուն­նե­րի՞ց, թե՞ բժշ­կի հետ շփու­մից: Ո՞րն է, ըստ Ձեզ, առաջ­նայի­նը:­

– Ա­ռաջ­նային նշա­նա­կու­թյուն ու­նի բժշ­կի հետ շփու­մը։ Զուտ մաս­նա­գի­տա­կան տե­սան­կյու­նից' հի­վանդ­նե­րի ճն­շող մե­ծա­մաս­նու­թյու­նը չի կա­րող եզ­րա­կա­ցու­թյուն­ներ անել բժշ­կի պրո­ֆե­սիոնա­լիզ­մի մա­սին, դրա հա­մար առն­վազն պետք է շատ լավ տե­ղե­կաց­ված լի­նել բժշ­կու­թյան այդ ոլոր­տին: Հենց այս պատ­ճա­ռով էլ ու­րիշ­նե­րից ստա­ցած տե­ղե­կու­թյուն­նե­րից առա­վել կար­ևոր­վում է բժշ­կի հետ շփու­մը' որ­քա­նով է նա ու­շա­դիր, ինչ­պես էր հար­ցեր տա­լիս, ինչ հո­գա­տա­րու­թյուն էր ցու­ցա­բե­րում և այլն:­

– Իսկ եթե բժշ­կի տե­սան­կյու­նից նայենք հար­ցին. ինչ­պե՞ս պետք է ըն­դու­նի բժիշ­կը պացիենտին:

– Բ­նա­կա­նա­բար, հա­մա­պա­տաս­խան իր պրո­ֆե­սիոնա­լիզ­մին: Այ­սինքն' կա­րո­ղա­նա հենց այդ շփու­մով վս­տա­հու­թյուն առա­ջաց­նել հի­վան­դի մոտ: Այս դեպ­քում կա­րե­լի է ասել, որ գոր­ծի կեսն ար­ված է: Եթե հի­վան­դը վս­տա­հեց բժշ­կին, ու­րեմն դա ան­պայ­ման կն­պաս­տի բուժ­ման ըն­թաց­քին, ավե­լի ար­դյու­նա­վետ կլի­նի բու­ժու­մը: Հա­կա­ռակ դեպ­քում' ար­դյուն­քը սպաս­վա­ծից կա­րող է շատ ավե­լի ցածր լի­նել:

– Կար­ևոր նշա­նա­կու­թյուն ու­նի՞ այն մթ­նո­լոր­տը, որում կըն­թա­նա բժիշկ-հի­վանդ շփու­մը: Ո՞ւմ ու­սե­րին է հա­մա­պա­տաս­խան մթ­նո­լորտ ապա­հո­վե­լու «ծանր բե­ռը»:­

– Ընդ­հան­րա­պես, ցան­կա­ցած շփում են­թադ­րում է երկ­կող­մա­նի պա­տաս­խա­նատ­վու­թյուն: Բայց, կոնկ­րետ այս դեպ­քում, բժշ­կի պա­տաս­խա­նատ­վու­թյան չա­փա­բա­ժինն ավե­լի մեծ է: Ին­չու՞: Որով­հետև նա ավե­լի կոմ­պե­տենտ է. պետք է այն­պես առաջ­նոր­դի զրույ­ցը, որ հի­վանդն իրեն առա­վել պաշտ­պան­ված և ապա­հով զգա: Այ­սինքն' այս հարցն ավե­լի շատ բժշ­կից է կախ­ված, թե որ­քա­նով նա կկա­րո­ղա­նա հո­գա­տա­րու­թյուն և զգա­յու­նույ­թուն դրս­ևո­րել, որ­պես­զի հի­վանդն իր հան­դեպ լց­վի հա­վա­տով: Հի­վան­դը տագ­նա­պած է. նա մտա­հոգ է իր առող­ջա­կան վի­ճա­կով և, հետ­ևա­բար, ավե­լի խո­ցե­լի է:

­– Կար­ծում եմ, որ­պես հո­գե­բան, կօգ­նեք հաս­կա­նալ, թե ի՞նչ մե­թոդ­նե­րով, ինչ­պե՞ս պետք է գրա­վել հի­վան­դին, շա­հել նրա վս­տա­հու­թյու­նը:­

– Ես դրան կան­վա­նեի ոչ թե մե­թոդ, այլ պար­զա­պես' սր­տա­ցա­վու­թյուն: Եթե բժիշկն իրա­պես, զուտ մարդ­կայ­նո­րեն, շա­հագրգռ­ված չէ իր հի­վանդ­նե­րի ան­ձով և նրանց բուժ­մամբ, ապա ոչ մի մե­թոդ չի փր­կի: Իսկ եթե նա իս­կա­պես կա­րե­կից է, ու­շա­դիր և զգա­յուն, ապա առանձ­նա­կի մե­թոդ­նե­րի կի­րառ­ման կա­րիք չի լի­նի: Կան, իհար­կե, հա­տուկ տեխ­նի­կա­ներ, որոնք կոչ­ված են ինչ­-որ ձևով ազ­դե­լու, ավե­լի հե­ղի­նա­կա­վոր տպա­վո­րու­թյուն թող­նե­լու հա­մար, բայց բժիշկն այն մաս­նա­գետն է, ով պետք է շո­ղար­ձա­կի իր սե­փա­կան, ներ­սից բխող, այլ ոչ թե ան­դրա­դար­ձած լույ­սով:­

– Ի՞նչ ասել է բժշ­կի հո­գա­տա­րու­թյուն հի­վան­դի հան­դեպ: Ի՞նչ է դա են­թադ­րում:

­– Դա են­թադ­րում է, որ նա արժ­ևո­րում է իր հի­վան­դին' ան­կախ նրա սո­ցիալա­կան կար­գա­վի­ճա­կից, ար­ժե­հա­մա­կար­գից, կրո­նա­կան պատ­կա­նե­լիու­թյու­նից: Բո­լոր հի­վանդ­նե­րը հա­վա­սար են և հա­վա­սա­րա­չափ կար­ևոր:

– Պացիենտին սպա­սար­կու­մը, ինչ­պես գի­տենք, սկս­վում է ոչ թե բժշ­կի սե­նյակ մտ­նե­լուց հե­տո, այլ հենց բուժ­հաս­տա­տու­թյուն մտ­նե­լիս: Ի՞ն­չը կա­րող է հի­վան­դին վա­նել տվյալ բուժ­հաս­տա­տու­թյու­նից կամ բժշ­կից:

– Սր­տա­ցա­վու­թյան բա­ցա­կա­յու­թյու­նը, անու­շադ­րու­թյու­նը, կոպ­տու­թյու­նը, ձևա­կա­նու­թյու­նը: Իսկ սրանք կա­րող են դրս­ևոր­վել ան­գամ ամե­նաչն­չին ման­րուք­նե­րում: Ներ­կա­յում տար­բեր հաս­տա­տու­թյուն­նե­րում ըն­դուն­ված է, որ հե­ռա­խո­սա­զան­գե­րի դեպ­քում 3-րդ ազ­դան­շա­նից ավե­լի ուշ չպետք է պա­տաս­խա­նել:­

– Իսկ ի՞նչ կար­ծի­քի եք հա­յաս­տա­նյան բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րի սպա­սարկ­ման որա­կի, այ­ցե­լու­ին սպա­սար­կե­լու հմ­տու­թյուն­նե­րի մա­սին:

­– Հա­տուկ ու­սում­նա­սի­րույ­թյուն­ներ ես չեմ կա­տա­րել, չեմ կար­ծում՝ որ­ևէ մեկն ու­սում­նա­սի­րած լի­նի այս հար­ցը, բայց, հեն­վե­լով իմ ան­ձնա­կան փոր­ձա­ռու­թյան վրա, փոր­ձում եմ մտա­բե­րել մի այն­պի­սի դեպք, երբ բժիշ­կը կո­պիտ էր կամ փոքր­-ի­նչ ան­քա­ղա­քա­վա­րի, և չեմ կա­րո­ղա­նում: Ժա­մա­նա­կի հետ բո­լոր տե­սա­կի սպա­սարկ­ման ոլորտ­նե­րում մար­դիկ դառ­նում են ավե­լի պա­հանջ­կոտ, ին­չը միան­գա­մայն բնա­կան է: Չա­փա­նիշ­ներն են փոխ­վել: Այս առու­մով, նաև առող­ջա­պա­հու­թյան ոլոր­տում սպա­սարկ­ման մշա­կույ­թի մա­կար­դա­կը նկա­տե­լիորեն բարձ­րա­նում է, և դա մի­միայն ու­րա­խա­լի է:

Հեղինակ` Նել­լի Ղա­րի­բյա­ն

Աղբյուր՝ med-practic.com

LADYNEWS.am

 

Դիտվել է 3183 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկարակյացների 3 սովորություն, որոնք կանխում են վաղ ծերացումը

12.04.2024
Ծերացումը բնական գործընթաց է, որը հնարավոր չէ կանգնեցնել ոչ մի դեղահաբով։ Այնուամենայնիվ, հնարավոր է հետաձգել դրա սկզբը։ Փորձագետները սովորեցնում են, թե ինչպես դա անել:

Առանց խուճապի. 7 դեպք, երբ մազաթափությունը բնական է և վերականգնելի

27.03.2024
Միջին հաշվով մենք օրական կորցնում ենք 50-ից 100 մազ, և դա միանգամայն բնական է. հետո նորերն են աճում դրենց տեղում: Բայց երբեմն դա տեղի չի ունենում...

Այս 8 մթերքները կօգնեն երիտասարդացնել կանացի մարմինը

07.03.2024
Առողջ մարմինը յուրաքանչյուր կնոջ գեղեցկության և երիտասարդության գրավականն է, ուստի չափազանց կարևոր է ամենօրյա սննդակարգի համար ճիշտ մթերքներ ընտրելը:

6 նշան, երբ պետք է անմիջապես վազել գինեկոլոգի մոտ

07.02.2024
Կնոջ գեղեցկությունը ոչ թե առանձին հատկանիշ է, այլ նրա առողջության արտաքին դրսևորում։

Ո՞ր մթերքներն են վնասակար կանանց սեռական առողջության համար

24.01.2024
Սնդակարգն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մեզ զգում առօրյայում և ամբողջ կյանքում:

Սննդի 5 օգտակար հատկություն (ակնհայտներից բացի)

08.12.2023
Մենք չենք կարող գոյատևել առանց սննդի, բայց մեր սիրելի ուտելիքները բացի հագեցումից ուրիշ ի՞նչ նպատակների են ծառայում, ի՞նչ ենք մենք փնտրում ուտելիքի մեջ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 679 անգամ
15.05.2024
Դիտվել է 193 անգամ
17.05.2024
Դիտվել է 141 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster