Համբույրի հրավիրող շրթներկ. Ձեր շուրթերի նոր հմայքը
09.02.2013
Ձեր շուրթերը Ձեր իսկ աչքի առաջ բոլորովին նոր հմայք կստանան՝ շնորհիվ Mary Kay® True Dimensions™ շրթներկի: Նրբագեղության հետ մեկտեղ վայելեք այն ինքնավստահությունը, որն այցելում է Ձեր շրթներկի հետ հենց առաջին ծանոթությունից…
Մեկ ակնթարթում զգա True Dimensions™ շրթներկի ոգեշնչումը
Mary Kay® True Dimensions™ շրթներկը նրբագեղ է և նորաոճ։ Հեշտությամբ տարածվում է շուրթերին՝ հաղորդելով կանացիություն։
Հիմք Ձեր շուրթերի համար
Շրթներկի գերժամանակակից բանաձևն ընդգծում է շուրթերի եզրագիծը՝ հաղորդելով ամրություն։ Շնորհիվ կատարյալ միաձուլվածքի՝ True Dimensions™ շրթներկն առանձնանում է այլ շրթներկերից։
Բաղադրիչներ երիտասարդ շուրթերի համար
Մաշկը խնամող 2 բաղադրիչներ աշխատում են միասին՝ առավելագույն արդյունք ապահովելու համար։ Գայթակղիչ և համբույրի հրավիրող շրթներկը հագեցած է դանդուռի էքստրակտով և հզոր պեպտիդներով, որոնք օգտագործվում են մաշկի խնամքի միջոցներում։
Հզոր պաշտպանություն
Հզոր հակաօքսիդանտ E վիտամինը պաշտպանում է շուրթերն ազատ ռադիկալներից և շրջակա միջավայրի վնասակար գործոններից։
Բնական գեղեցկություն
Թեթև քսուքային բանաձևը պարունակում է շուրթերը խնամող բաղադրիչների խառնուրդ՝ արևածաղկի սերմի յուղ, ժոժոբա, մանգոյի յուղ, որոնք խոնավացնող միջոցներ են։ Շրթներկը անուշահոտված չէ։
Ուլտրանորաոճ դիզայն
True Dimensions™ այնքան գեղեցիկ է Ձեր ձեռքում, որքան Ձեր շուրթերին։ Պլատինե մետաղական պատյանն ունի կոճակ վերևում, որը նաև արտացոլում է շրթներկի իրական երանգը։ Սեղմեք կոճակը, և շրթներկը Ձեր ձեռքերում է։ True Dimensions™ շրթներկը նորաոճ դիզայնի շնորհիվ համարվում է գեղեցիկ աքսեսուար, որը առավել գեղեցկացնում է ցանկացած հագուստ։
Առավելություններ
- Հագեցնում է շուրթերի ծարավը։
- Մաշկը խնամող 2 բաղադրիչները հարթեցնում են մակերեսային կնճիռները՝ հաղորդելով շուրթերին ճոխ տեսք։
- Ապահովում է շլափայլ երանգ։
- ՈՒլտրանորաոճ դիզայն և փաթեթավորում։
True Dimensions™ շրթներկը փորձելուց հետո 4 կանանցից 3-ը նշել են հետևյալը. Ձեր շուրթերը սեքսուալ են և գայթակղիչ։
- 92 % Շուրթերը հարթ են, խոնավ և հաճելի։
- 76% Շուրթերը երիտասարդ տեսք ունեն և առաձգական են։
- 85 % Վերականգնում և խնամում է շուրթերը։ Ձեր շուրթերը երիտասարդ են և առողջ։
- 87% Շուրթերը հարթ են և ճոխ տեսք են ստացել։
Mary Kay (www.marykay.am)
Շուրթերի փայլ. առողջ եւ գրավիչ տեսք
Ձիգ եւ առաձգական մաշկ. TimeWise վերականգնող շիճուկ C վիտամինով
Գեղեցիկ դիմահարդարումը պահանջում է պրոֆեսիոնալ վրձիններ (ֆոտո)
Բնական հիմքով կոսմետիկա. մաշկի խնամքը բուսական միջոցներով
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 9981 անգամ
|