Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Անուշաբույր լոգանք եւ ՍՊԱ. ինչպես ջրից կատարյալ հաճույք ստանալ տնային պայմաններում 

06.10.2012

Լարված օրվա ավարտին ոչինչ այնքան հանգստացնող չէ, որքան անուշաբույր լոգանքը: Ջուրը թուլացնում է նյարդերը, աստիճանաբար ազատում մարմինը ծանրության զգացողությունից, թեթեւությունն ու հաճույքը բազմապատկում են  այնքան սիրելի  փրփուրներն ու գելերը: Դրանք Ձեզ տեղափոխում են անհոգ, երազային մի աշխարհ, որտեղից վերադառնում եք թարմացած, կազդուրված, նոր ուժերով լցված:

 

Սիրելի լեդիներ, LN-ը ձեր խնդրանքով անդրադառնում է անուշաբույր լոգանքից եւ տարբեր ՍՊԱ (SPA) պրոցեդուրաներից կատարյալ օգուտ եւ հաճույք ստանալու գաղտնիքներին:

 

Ջրի՝ առողջություն եւ գեղեցկություն պարգեւող հատկություններով հետաքրքրված էին դեռեւս Հին Հռոմում, որտեղ լոգանքը հատուկ ծես էր՝ իր հատընտիր բաղադրիչներով: Այնպես որ մերօրյա SPA պրոցեդուրաները (լատիներեն հապավում է՝ Sanus per Aquam, որը բառացի նշանակում է   «առողջություն ջրի միջոցով») խոր  արմատներ ունեն, եւ դրանց գաղտնիքներին տիրապետում էին նաեւ Հին աշխարհի գեղեցկուհիները:

 

Այսօր եւս լոգանքի անուշաբույր միջոցների իր հավաքածուն ունի ամեն մի իսկական լեդի, ով կարողանում է տնային պայմաններում ոչ պակաս արդյունավետ կազմակերպել  ջրային հանգիստ, քան ՍՊԱ կենտրոններում է դա արվում:

 

LN-ն առաջարկում է համալրել Ձեր լոգարանային անուշաբույր պարագաների հավաքածուն Mary Kay-ի՝ ցնցուղի համար նախատեսված «Լոտուս և եղեգ» եւ «Կարմիր թեյ և  թուզ» գելերով: Դրանք ոչ միայն մաքրում և քնքշորեն խնամում են մաշկը, այլ նաև  հաղորդում են նրան կախարդական բույրեր: Վայելեք «Կարմիր թեյի և թզի» ջերմ և քաղցրահամ  կամ «Լոտոսի և եղեգի»` թափանցիկ փայտային բույրերը:

 

Լոգանքի բուրումնավետ գելերը մաշկի վրա թողնում են թեթև, համարյա աննկատ բուրմունք և  հիանալի հիմք են հանդիսանում օծանելիքի համար: Մաշկի մաքրումից հետո քսեք մարմնի սնուցող բուրումնավետ լոսյոնը, այնուհետև  օրվա ընթացքում ցանեք մարմնի դեոկոլոնը, որը մաշկի վրա հաճելի բուրմունք է թողնում:

 

Ցնցուղի գել լյուֆայով«Լոտուս և եղեգ», «Կարմիր թեյ և թուզ»

 

«Լոտոս և  եղեգ», «Կարմիր թեյ և թուզ» լոգանքի լյուֆայով գելերի բաղադրության մեջ մտնում են լյուֆայի բնական մանրաթելեր, կիվիի սերմեր և այլ բնական էքսֆոլիանտներ, որոնք հեռացնում են եղջերացած բջիջները մաշկի մակերևույթից ` վերդարձնելով նրա բնական հարթությունը և նրբությունը:

Երկնագույն լոտոսի և պասիֆլորայի էքստրակներ

Հակաօքսիդանտներ, որոնք օգնում են չեզոքացնել ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունը մաշկի վրա։


Լյուֆայի բնական մանրաթելերի մասնիկներ, եղեգի փոշի, կիվիի սերմեր

 

Բուսական էքսֆոլիանտներ, նրբորեն շերտավորում է մաշկը` դարձնելով այն ավելի հարթ:

 

 

 

Կարմիր թեյի էքստրակտ, «Տրոպիկական անտառ» համակարգ  

Հակաօքսիդանտներ, որոնք օգնում են չեզոքացնել ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունը մաշկի վրա


 Լյուֆայի բնական մանրաթելերի մասնիկներ, քերած մակադամիա ընկույզ, մորու և կիվիի սերմեր:      

 

 Բուսական էքսֆոլիանտներ, նրբորեն շերտավորում է մաշկը` դարձնելով այն ավելի հարթ:

 

Մարմնի սնուցող լոսիոն «Լոտուս և եղեգ», «Կարմիր թեյ և թուզ»

«Լոտոս  և  եղեգ», «Կարմիր թեյ և թուզ» մաշկը սնուցող լոսյոնները փափկեցնում, սնուցում և խոնավացնում են մաշկը:

Մաշկի խնամքի «Կարմիր թեյ և թուզ» հավաքածուն Հարավային Աֆրիկայի լեռներից հավաքած կարմիր թեյի և բացառիկ «Արևադարձային անտառ» համալիրի կախարդական համադրությունն է: «Լոտոս և եղեգ» հավաքածուն կտպավորի ձեզ պասիֆլորայի էքստրակտով և եղեգի թարմ շնչով:

 

Մարմնի  դեոկոլոն  «Լոտուս և եղեգ»,  «Կարմիր թեյ և թուզ»

 

Թույլ տվեք` քաղցր թզի թեթև շունչը լցնի Ձեր մարմինը ջերմությամբ, իսկ եղեգի թարմ բուրմունքը պարուրի ձեզ հաճույքի թրթիռով:

  • Հիանալի կերպով թարմացնում են մաշկը և  բարձրացնում են տոնուսը:
  • Ունեն թեթև  բուրմունք:
  • Պարունակում են նորարական չեզոքացնող համալիր:
  • Դեոկոլոնները կարող են օգտագործվել օրական մի քանի անգամ:

 

Դե ինչ, Դուք սիրում եք SPA  եւ հրաշքներ, այդ դեպքում մասնակցեք Mary Kay ընկերության կողմից առաջարկվող հատուկ առաջարկին, եւ գուցե հենց Դուք դառնաք մրցույթի հաղթող եւ ձեռք բերեք   SPA սրահի այցելության կտրոն 2 անձի համար. մանրամասներին ծանոթացեք այստեղ

LN-ի նոր՝ մարմնի խնամքին եւ շպարին անդրադարձող շարքը պատրաստվում է  Mary Kay ընկերության հետ համագործակցությամբ:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 12767 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ծիրանի օգուտներն ու վնասները

27.06.2025
Ծիրանը ոչ միայն համեղ միրգ է, այլև շատ առողջարար։ Ահա ծիրանի հիմնական օգտակար հատկությունները մարդկանց համար։

Հագուստի 5 երանգ, որոնք հիանալի համադրվում են ջինսերի հետ

31.05.2025
Եթե սև դենիմի հետ կարելի է կրել բացարձակապես ցանկացած գույն, իսկ բեժի հետ՝ գրեթե ամեն ինչ, ապա կապույտը կարող է մեզ մտածելու տեղիք տալ։

Ինչպես ապահովել լողախցիկի կատարյալ մաքրություն

07.05.2025
Պարզ եղանակներ՝ լողախցիկը մաքուր և գրավիչ պահելու համար։

Չափազանց վաղ. ինչու են որոշ մարդկանց մազերը ճերմակում 18 տարեկանից

09.04.2025
Մելանինն այն պիգմենտն է, որից բաղկացած են մարդու մազերը: Երբ այն օրգանիզմում դադարում է արտադրվել, մազերը կորցնում են գույնը և դառնում թափանցիկ, այսինքն՝ ճերմակ։

Ինչպես տունը լցնել հաճելի բուրմունքով. 3 արդյունավետ տարբերակ

27.03.2025
Տան հոտերն անտեսանելի մոգություն են, որոնք ստեղծում են հարմարավետություն, ազդում տրամադրության վրա և տարածքը դարձնում իսկապես ձերը:

Ինչպես երկարացնել կանացի գուլպաների կյանքը. փորձարկված խորհուրդներ

05.03.2025
Սառեցնելը, խոնավացնելը և լաքով վերանորոգելն ապացուցված մեթոդներ են, որենք կօգնեն երկարացնել բարակ նեյլոնե գուլպաների կյանքը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-06-2025 10:48
Բիյոնսեն ստիպված է եղել դադարեցնել իր համերգը, քանի որ թռչող մեքենան ցնցվել է օդում: Շաբաթ օրը Հյուստոնում նրա համերգի ժամանակ տեղի ունեցած սարսափելի պահը ցնցել է հանդիսատեսին, ովքեր այն ֆիքսել են տեսանյութով: Մեքենան, որում 43-ամյա երգչուհին գտնվում էր իր «16 Carriages» երգի կատարման ժամանակ, տեսանելիորեն ցնցվել է, ինչի պատճառով նա կարգադրել է դադարեցնել համերգը:
30-06-2025 10:27
Wildberries-ի հիմնադիր, 49-ամյա Տատյանա Կիմը, ըստ Forbes ամսագրի, ընդգրկվել է աշխարհի 50 ամենահարուստ կանանց վարկանիշային աղյուսակում։ Քիմը զբաղեցրել է ցուցակի 18-րդ տեղը՝ 4.6 միլիարդ դոլար կարողությամբ։ Միևնույն ժամանակ, նա ցուցակում ընդգրկված ամենաերիտասարդ կանանցից մեկն է՝ նրանից երիտասարդ է միայն 38-ամյա ավստրալուհի Մելանի Պերկինը, որը հիմնադրել է Canva-ն։ Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը՝ 38.8 միլիարդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է շվեյցարուհի Ռաֆայելա Ապոնտե-Դիամանտը, որը աշխարհի ամենամեծ ծովային նավագնացության Mediterranean Shipping Company ընկերության համահիմնադիրն է։
30-06-2025 10:12
Եթե մարդ երկար ժամանակ ընդունում է անհանգստության և անքնության դեմ դեղամիջոցներ, ապա ի վերջո նրան կարող է սպառնալ Ալցհեյմերի հիվանդությունը, հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով կանադացիների կողմից կատարված հետազոտությանը և բենզոդիազեպինի ընդունման վիճակագրությանը: 
30-06-2025 09:56
Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS Water ամսագրում, նախազգուշացնում է, որ նիտրատների անգամ ցածր մակարդակը, որոնք հաճախ կեղտոտում են խմելու ջուրը, կարող է ավելացնել վաղաժամ ծննդաբերությունների վտանգը։ Գիտնականներն ասում են, որ ջրում ընթացիկ EPA առավելագույն մեծությունից ցածր նիտրատների մակարդակը կարող է հանգեցնել նաեւ ցածր քաշով երեխաների ծնվելուն։
30-06-2025 06:50
Մրայա Քերին երկրպագուներից կեղմից բուռն գովասանքի է արժանացել կիրակի օրը Wembley Arena-ում Capital’s Summertime Ball փառատոնի շրջանակներում իր ամենահայտնի հիթերը կատարելուց հետո: 56-ամյա երաժշտական լեգենդն այս տարվա համերգի գլխավոր կատարողներից մեկն էր և չհիասթափեցրեց:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.06.2025
Դիտվել է 422 անգամ
30.06.2025
Դիտվել է 417 անգամ
25.06.2025
Դիտվել է 404 անգամ
26.06.2025
Դիտվել է 388 անգամ
27.06.2025
Դիտվել է 355 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster