Առաջին տարեդարձն այն սպասված օրն է, երբ մեծ, համեղ, գունավոր տորթի մեջ կորած՝ ուրախ կայծկլտում է մի հատիկ մոմը՝ հենց նա, որից կրակ են ստանալու գալիք բոլոր մոմերը… Առաջին կրակը, որը միշտ էլ քարը քարի հետ շփելով ես ստանում՝ ոչնչից, ինչքան էլ 21-րդ դարը լինի. հենց դա է ՀՐԱՇՔԸ: Չկար և ահա կա…
LADYNEWS.am-ը ծնվեց ուղիղ մեկ տարի առաջ՝ այս օրը: Նա լույս աշխարհ եկավ, ինչպես բոլոր փոքրիկները՝ սիրով ու անհանգստություններով շրջապատված: Մեր փոքրիկ լեդին մեկ տարեկան է. շրջապատված է նույն սիրով, բայց արդեն՝ ուրիշ անհանգստություններով, որոնք ծնունդ են տալիս նոր գաղափարների, դառնում ստեղծագործական որոնումներ: Շնորհակալ ենք, լեդիներ, որ մեզ հետ եք. կապույտ-վարդագույն մեր ճանապարհը խոստանում է հետաքրքիր լինել:
Հ.Գ. LADYNEWS.am-ի միամյակը նշվելու է ինտելեկտուալ խաղի լեդիական պայքարով: Փետրվարի 2-ին՝ ժամը 12:00-ին, Երևանի շախմատի տանը Հայաստանի շախմատի չեմպիոններ Տիգրան Պետրոսյանն ու Աննա Հայրապետյանը համաժամանակյա խաղ կանցկացնեն Հայաստանի բուհերի լավագույն շախմատիստուհիների հետ: Համեցեք դիտելու :)
03-07-2025 10:43 85-ամյա Ալ Պաչինոին, ով անցյալ տարի բաժանվեց 31-ամյա Նուր Ալֆալլահից, լուսանկարել են իր նոր ընկերուհու հետ համբուրվելիս: Ամերիկացի դերասանը և երիտասարդ իտալացի լրագրող Կատերինա Դի Տերլիզին ճաշել են Հռոմի Պիացցա դել Պոպոլոյի Il Bolognese ռեստորանում, իսկ նրանց համբույրը ֆիքսել են պապարացիները: Ալ Պաչինոյի նոր ենթադրյալ ընկերուհու մասին հայտնի է միայն այն, որ նա ծնունդով Իտալիայից է և վերջին երկու տարիների ընթացքում աշխատել է որպես ազատ լրագրող NBC News-ում: 2023 թվականին աղջիկը ստացել է լրագրության և մուլտիմեդիա հաղորդակցությունների մագիստրոսի աստիճան:
03-07-2025 10:40 50-ամյա Դելֆին Արնոն պարգևատրվել է Ֆրանսիայի բարձրագույն պարգևով՝ Պատվո լեգեոնի շքանշանով: Նախագահ Էմանուել Մակրոնն անձամբ է շքանշանը հանձնել Dior նորաձևության տան գործադիր տնօրենին և LVMH կայսրության սեփականատիրոջ՝ Բեռնար Արնոյի դստերը, որի մեջ են մտնում այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Loro Piana-ն, Louis Vuitton-ը և Moët Hennessy-ն:
03-07-2025 10:33 Մեծահասակ մարդկանց մոտ քնի խանգարումներ առաջանում են արգելակող նեյրոնների կորստի պատճառով, որոնք տեղակայված են հիպոթալամուսում: Այսպիսի եզրակացության են եկել Բոստոնի համալսարանի գիտնականները: Պարզվել է, որ 70-ամյա մարդը միջինում 60 րոպե քիչ է քնում, քան քսանամյա երիտասարդը: Ավելին, մեծ տարիքում դժվարանում է քնելը, օրգանիզմը ավելի վաղ է արթնանում, քունը ֆրագմենտավորվում է: Նախկինում այս առանձնահատկությունների պառճառը չէր հաջողվում պարզել:
03-07-2025 10:17 NYP-ն հաղորդում է, որ ննջասենյակում դասական «բում-բումը» վտանգի տակ է, և այդ ամենը էկրանին «կպչելու» սովորության պատճառով։ Մտահոգիչ է, որ տասը մեծահասակից մեկը խոստովանում է, որ կնախընտրեր սոցցանցերում սքրոլինգ անել զուգընկերոջ հետ մտերմության փոխարեն։ Մասնագետները զգուշացնում են, որ այս «թվային կախվածությունն» ունի մի ամբողջ փունջ կողմնակի ազդեցություններ՝ հոգնածությունից և կենտրոնացման նվազումից մինչև հիշողության և հոգեկան առողջության վատթարացում։
03-07-2025 02:29 Launchmetric հետազոտական ընկերության տվյալներով՝ Լորեն Սանչեսի և Ջեֆ Բեզոսի շքեղ հարսանիքը Վենետիկում հանգեցրել է տպավորիչ 222 միլիոն դոլարի լրատվամիջոցների ազդեցության։ Լրատվամիջոցների ազդեցության առաջատարը իտալական Dolce & Gabbana ապրանքանիշն էր, որը կազմել է 14.5 միլիոն դոլար, գրում է WWD-ն։