Մազակալումը կանանց ու աղջիկների համար դարձել է ցավոտ, միաժամանակ տարածված խնդիր: Վերջիններս դիմում են զանազան միջոցների' անցանկալի մազերից ազատվելու համար: LN-ի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի «Կանանց առողջության կենտրոնի» մանկաբարձ-գինեկոլոգ Նարինե Ստեփանյանը նշեց, որ մազակալման ամենից շատ հանդիպող պատճառը հորմոնալ խանգարումներն են. «Կանանց և աղջիկների մոտ բարձրանում է DHEA-S հորմոնի քանակությունը, որի հետեւանքով սեւ, կոպիտ մազեր են աճում հիմնականում դեմքի, կրծքի, պորտի, գոտկատեղի, ինչպես նաև թիկունքի հատվածներում»:
Գինեկոլոգի խոսքով՝ սա շատ լուրջ խնդիր է, եւ պետք չէ առանց համապատասխան բժշկական հետազոտության փորձել ազատվել անցանկալի մազերից: Մազակալությունը մակերիկամների, ձվարանների բորբոքման, հորմոնալ խանգարումների կամ ինչ-որ այլ հիվանդության հետեւանք է, հետևաբար պետք է նախեւառաջ պատճառները բացահայտել ու բուժում ստանալ: Հարցին սխալ մոտեցումը հետագայում կարող է հանգեցնել չբերության:
Երբ բուժումը սկսվում է ոչ թե մազահեռացումնից, այլ ախտորոշումից եւ հիվանդության դեմ պայքարից, մազերը որոշ ժամանակ անց թափվում են:
«Մեր կանայք ու աղջիկները չեն գիտակցում' ավելի կարեւոր է առողջությունը, քան մազերի հեռացումը, նրանք առանց պատճառները պարզելու փորձում են վերացնել հետեւանքները, բայց դա ժամանակավոր է լինելու, որովհետև մազերը նորից կաճեն եւ ավելի շատ»,- պարզաբանեց Նարինե Ստեփանյանը:
Գինեկոլոգը խորհուրդ է տալիս միայն համապատասխան բուժում ստանալուց հետո հեռացնել այն մազերը, որոնք բուժման ընթացքում չեն թափվել: Հեռացման մեթոդներից էլ, նրա վստահեցմամբ, ամենից անվտանգն ու հուսալին ասեղային էպիլյացիան է:
Nelli | 06-01-2017 07:57
Barev cez .mi harcov em cez dimum.im mot i hayt e ekel ancankali mazer demqis. porti shrjanum.krcqeris.inchpes nayev tikunqi hatvacum .ev dashtans xaxtvace mek amis chi linum myusin linume ushacumov.arden mi tari amusnacac em ev chem hxianum .ayd amen@ inchi het karoxe kapvac linel
25-07-2026 11:48 Ըստ Twinby ժամադրությունների ծառայության հետազոտության՝ տղամարդկանց 35% պատրաստ է առաջին հանդիպման ժամանակ քննարկել սեքսուալ նախասիրությունները, մինչդեռ կանանց շրջանում այդպիսիք ընդամենը 12 % են։ Կարիերան առաջին ժամադրությունների ժամանակ պատրաստ է քննարկել տղամարդկանց 70,9 %, ապագայի ծրագրերը՝ 61,7 %։ Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են ցանկանում քննարկել զուգընկերոջ նկատմամբ իրենց պահանջները (43,3 %՝ 34,2 դիմաց)։ Հարաբերությունների սկզբում քաղաքականությանը պատրաստ է անդրադառնալ հարցվածների 23 տոկոսը։
25-07-2026 10:53 Վիետնամի իշխանությունները դիտարկում են 16 տարեկանից ցածր երեխաների կողմից սոցիալական ցանցերում բովանդակության հրապարակման արգելք սահմանելու հնարավորությունը, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության հրամանագրի նախագիծը:
25-07-2026 02:59 «Մանգո» ապրանքանիշի հիմնադիր Իսակ Անդիկի մահվան գործը շարունակում է թափ հավաքել: Ինչպես պարզել է The New York Post-ը, ողբերգությունից մի քանի օր առաջ ընտանիքի թերապևտ Մարիա Ջուլիա Լյուդերվալդտը խորհուրդ է տվել Անդիկի որդուն և ժառանգորդ Ջոնաթանին ձեռնարկել սարսափելի հոգեբանական վարժություն: Նա պետք է ժամանակ անցկացներ հոր հետ ժայռի եզրին՝ «նրա մահը տեսնելու» համար: Նշենք, որ այս պահին մասնագետին այս գործով որևէ մեղադրանք չի առաջադրվել։
25-07-2026 01:55 Sarah's Trust բարեգործական հիմնադրամը, որը հիմնադրել է Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի եղբոր՝ արքայազն Էնդրյուի նախկին կինը՝ Սառա Ֆերգյուսոնը, պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը, հայտնում է Associated Press գործակալությունը: Հիմնադրամը փակելու որոշումն ընդունվել է ամիսներ անց այն բանից հետո, երբ Ֆերգյուսոնի անունը կապվեց ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի շուրջ ծագած սկանդալի հետ:
24-07-2026 11:18 Նատալի Փորթմանը, ըստ UnHerd-ի սյունակագիր Վալերի Սթիվերսի, դժգոհ էր իր ընկերուհու՝ բրիտանացի գրող Ռեյչել Քասքի նոր վեպից: Նա պնդում է, որ «Մ.-ի կյանքը» գիրքը մեծ մասամբ հիմնված է դերասանուհու կյանքի տհաճ պահերի վրա, որոնք նրան «դավաճանվածի» զգացողություն են թողել, երբ առաջին անգամ կարդացել է այն։ Սթիվերսը բացատրել է, որ Նյու Յորքի գրական շրջանակներում կա այն համոզմունքը, որ գրքի գլխավոր հերոսուհին՝ հայտնի դերասանուհի Մ.-ն, հիմնված է Փորթմանի վրա: Սակայն սյուժեն ինքնին պտտվում է մի գրողի շուրջ, որը որոշում է գրել իր հայտնի ընկերուհու կենսագրությունը, որը հիշեցնում է Ռեյչելի և Նատալիի պատմությունը: