Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Մի′ վախեցեք անկեղծ զգացմունքներից. մասնագետները` գրկախառնության մասին

21.01.2013

Հունարի 21-ը Գրկախառնության միջազգային օրն է: Տոնը սկիզբ է առել ԱՄՆ-ում' 1986թ., հետո տարածում գտել ամբողջ աշխարհում: Այդ օրը կարելի է գրկել ցանկացած մարդու' նույնիսկ անծանոթի, նպատակ ունենալով փոխանցել դիմացինին դրական հույզեր ու ջերմություն:

«Ցանկացած բան, որն իր մեջ կեղծիք է պարունակում, մերժելի է: Իրականում վախենում ենք նույնիսկ անկեղծ էմոցիաներից, Հայաստանում դա բավական լուրջ խնդիր է: Մարդկանց հետ աշխատելով' հասկացել ենք. նրանք վախենում են լուրջ էմոցիաներ արտահայտելուց, խուսափում են անկեղծ զգացմունքներից: Գրկախառնության տոնի հեղինակը ' ստեղծելով այն, գուցե նպատակ է ունեցել այնպես անել, որ մարդիկ այդ օրը կարողանան ինչ-որ էմոցիաներ արտահայտել, սակայն, ըստ իս, դա էլ իր կեղծիքն ունի. արհեստական ցանկացած բան որեւէ կերպ խնդիր չի լուծում»,- խոսելով տոնի էության մասին' մեզ հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Նոր Հայաստան» ՀԿ, «Տիբեթ» մտավոր, հոգեւոր եւ հոգեբանական կենտրոնի հիմնադիր Էլեոնորա Մանանդյանը:

– Տիկի՛ն Մանանդյան, ամեն դեպքում, ի՞նչ լիցքեր կստանա մարդը' այդ օրն ուղղակի անծանոթի գրկելով: Չէ՞ որ գրկախառնության համար պետք է դիմացինը հարազատ լինի, որ հաճելի, դրական էներգիա փոխանցի:

– Իհարկե: Պետք է նշեմ, որ հոգեբաններն էլ միշտ խոսում են, այսպես կոչված, մեկ մետր պաշտոնական գոտու մասին, ու երբ մտերմության այդ սահմանները որոշակի ձեւով խախտվում են, շատ մարդկանց կարող է տհաճ լինել: Նախ. ոչ մտերիմ մեկի շատ մոտ կանգնելն էներգետիկ առումով խախտում է դաշտը, եւ դա կարող է բացասական անդրադառնալ։ Երկրորդ. երբ ուզում ենք մարդուն դրական էներգիա փոխանցել, պարտադիր չէ նրան գրկել։ Դրական էներգիա փոխանցելը սկսվում է ամենապարզից' ժպիտից: Խոսքը ոչ եվրոպական կամ ամերիկյան մոդելային ժպիտի մասին չէ։ Իսկապես անկեղծ ժպիտը շատ ավելի մեծ լիցք է տալիս:

– Նշեցիք, որ գրկախառնությունը կարող է առաջացնել նաեւ բացասական էներգիա, կպարզաբանե՞ք:

– Ընդհանրապես էներգիաների հանպատրաստի շփումը կարող է բացասական ազդեցություն ունենալ, ընդ որում՝ երկուսի համար էլ:

– Իսկ էներգետիկ ինչպիսի՞ լիցքեր կարող է մարդուն հաղորդել սովորական ընկերական գրկախառնությունը:

– Շատ մեծ, օրինակ, երբ խոսքը վերաբերում է փոքր տարիքում երեխային գրկելու մասին, դա կարեւոր է այնքանով, որքանով այդ ժամանակ, թեկուզ մարմնական մակարդակում, երեխայի մեջ որոշակի ջերմություն է առաջանում, նա սկսում է զգալ… Փոքր տարիքից մինչեւ խորը ծերություն մենք նույն բանի կարիքն ունենք' հենարանի, շփման, սփոփանք ենք զգում, երբ հարազատ մարդիկ գրկում են մեզ ու ջերմություն փոխանցում: Կրկին կարեւորում եմ գիտակցվածության ու անկեղծության գործոնը, իսկ ձեւական ու չգիտակցված գրկախառնությունը ոչ մի դրական էներգիա չի կարող փոխանցել:

– Մարդիկ գրկախառնվում են շատ տարբեր առիթներով ու պատճառներով, իսկ կապ ունի՞' տվյալ պահին դիմացի մարդու էներգետիկ դաշտն ինչպիսին է:

– Ճիշտ հարց եք տալիս, փաստեմ, որ դրական էներգիան միշտ շատ ավելի հզոր է… Շատ հաճախ մարդիկ վախենում են բացասական էներգիայից, բայց դրականը, միանշանակ, ավելի շատ է: Երբ մենք զգում ենք, որ մարդը դեպրեսիվ վիճակում է, աջակցության կարիք ունի, օգնում ենք, նորից եմ նշում' առանց ձեւականության հիմքի. այդ դեպքում հնարավոր է' ստանանք բացասական էներգիա:

Թեմայի շուրջ զրուցեցինք նաեւ ԵՊԲՀ սեսքոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանի հետ: «Ընկերական գրկախառնումների ժամանակ մարդիկ դրական լիցքեր են փոխանցում միմյանց,։ Գիտնականները պարզել են, որ յուրաքանչյուր ոք օրական 8 անգամ պետք է գրկախառնվի: Հենց այդ ընկերական հույզերն են երկարացնում մարդկանց կյանքը: Վստահության դրսեւորում է դիմացինին գրկել կարողանալը, իսկ եթե վստահություն չկա, գրկախառնվելու ժամանակ արագ հետ քաշվելու զգացողություն կառաջանա»,- պարզաբանեց սեքսոպաթոլոգը' հավելելով, որ ամեն օր 10 վայրկյան գրկախառնությունը կարող է իջեցնել հիպերտոնիկ հիվանդությամբ տառապող մարդկանց արյան ճնշումը, ինչպես նաեւ նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը, հանել սթրեսը, կանխել դեպրեսիան, բացի այդ, այս նույն «դեղը» կօգնի դիմակայել վարակներին: «Դրական հույզերը, որոնք առաջանում են գրկախառնության ժամանակ, հանգեցնում են ֆիզիոլոգիական եւ կենսաքիմիական ռեակցիաների, մասնավորապես' բարձրացնում են օքսիտոցինի մակարդակը (կապվածության եւ վստահության հորմոն) ու նվազեցնում կորտիզոլի մակարդակը (սթրեսի հորմոն): Հետեւաբար սթրեսից, դեպրեսիայից, քրոնիկ ցավերից ազատվելու համար պետք է հաճախ գրկախառնվել»,- ասաց Վրեժ Շահրամանյանը:

Ամփոփելով թեման' սեքսոպաթոլոգն ավելացրեց, որ գրկախառնության ժամանակ ուղեղի մեջ ակտիվանում է հաճույքի կենտրոնը, իսկ ցավ եւ սթրես փոխանցելու համար պատասխանատու համակարգի աշխատանքը դադարում է: Դրա շնորհիվ մարդը հանգստանում է, եւ ցավերը դադարում են: Ահա թե ինչու մարդիկ, ցանկանալով հանգստացնել նեղված ու հիասթափված մեկին, գրկում են նրան:

   Հեղինակ` Շողիկ Գալստյան

   Աղբյուր`  med-practic.com

            LADYNEWS.am

Դիտվել է 11560 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

20 րոպե, որոնք որոշիչ են. կանայք ավելի շատ են տառապում քնի պակասից, քան տղամարդիկ

10.04.2026
Քնի հիգիենա. հանգստի 10 կանոն, որոնք կվերականգնեն ձեր հենսունակությունը:

10 պարզ սովորություն, որոնք ձեզ երկար և երջանիկ կյանք կապահովեն

04.03.2026
Բոլորս ասում ենք, որ առողջ ապրելակերպ ենք վարում։ Բայց արդյոք դա իսկապե՞ս այդպես է։

Դեմքի բոտոքսի դրական և բացասական կողմերը

29.01.2026
Բոտուլինային տոքսինային թերապիան տարածված միջամտություն է, որը ներառում է բոտուլինային տոքսինի ներարկում մաշկի մեջ։

Ինչ սովորություններ են քայքայում հիշողությունը և ինչպես վերականգնել այն

15.01.2026
Շատերն են գանգատվում, որ իրենց հիշողությունը թուլանում է։ Եվ պարտադիր չէ, որ դա պայմանավորված լինի տարիքով, հնարավոր է նաև՝ պատճառը առօրյա սովորությունները լինեն։

Կանանց սեռական առողջությունը և երկարակեցությունը

12.12.2025
Կա միֆ, որ սեռական ակտիվությունը տարիքի հետ անպայմանորեն նվազում է: Պարզվում է, որ այս պնդումը բավարար ապացույցներով չի հիմնավորված:

Ինչ կարող է անել ձեր մարմնի հետ օրական 15 կքանիստը

14.11.2025
Ֆիթնես մարզիչները բացատրում են, թե ինչու է դա բավական, որպեսզի ձեր մարմինն արդեն իսկ ձեզ շնորհակալություն հայտնի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 778 անգամ
24.04.2026
Դիտվել է 237 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster