Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Անձնական կյանքը խնդրահարույց է դառնում, երբ այն նպատակ է. զրույց երջանկության մասին

03.12.2012

Եթե հնարավոր լիներ հարցազրույցների շարք ունենալ աշխարհի բոլոր մարդկանց հետ, թեման հաստատ կլիներ  «Ինչ է երջանկությունը»:  Երջանիկ լինել ուզում են բոլորը, երջանկության մասին պատկերացումներին իր երանգն է ավելացնում մեզնից յուրաքանչյուրը: LN-ի հարցազրույցը երջանկության մասին  «Նոր Հայաստան» ՀԿ-ի, «Տիբեթ» մտավոր, հոգեւոր եւ հոգեբանական զարգացման կենտրոնի հիմնադիր Էլեոնորա Մանանդյանի հետ:

-Տիբեթով հետաքրքրվողները, նկատել եմ, որ երջանկության, ներդաշնակության փնտրտուքների մեջ գտնվող մարդիկ են, եւ կյանքի հենց նման որակներն են, որ, ըստ իս, առաջին հերթին ասոցացվում են մեր մոլորակի այդ առեղծվածային անկյան հետ: Ձեր դեպքը միշտ հետաքրքրել է ինձ. ինչպե՞ս եւ ինչո՞ւ Էլեոնորա Մանանդյանի կյանքը կապվեց Տիբեթի հետ:

- Կուզեի նախ երջանկության հարցին անդրադառնալ… Տիբեթյան ուսմունքը շատ հետաքրքիր բան է ասում՝ երջանկությունն այն չէ, ինչ դու փնտրում ես անընդմեջ, այլ այն է, ինչ դու պարզապես կարող ես զգալ, ու որպեսզի դա զգաս, պետք չէ լարվել: Երջանկությունը կարող ես զգալ, եթե դու անբռնազբոսիկ բաց ես աշխարհի հանդեպ:

Մեկ բան եւս՝ երջանկությունը նման է ծիածանի, որը դու չես կարող բռնել. դու պարզապես  դա զգում ես: Եթե դու փորձում ես այն անընդհատ բռնել, ինչպես շունն իր պոչը, դու այն չես զգա: Պետք է տեսնել եւ գնահատել այն փոքր-փոքր «գանձերը», որ կան մեր կյանքում եւ գումարվելով ստեղծում են երջանկությունը: Եվ կուզեի ասել նաեւ, որ այսքանը զգալով եւ իրագործելով՝ մենք ոչ միայն անձնական խնդիր ենք լուծում, այլեւ իսկապես դառնում ենք ավելի մեծ՝ համամարդկային խնդիրների լուծման մասնակից:

 -Տիբե՞թը Ձեզ օգնեց  «հասկանալ»  երջանկությունը, թե՞  հակառակը. այս պատկերացումները ուղղորդեցին Ձեզ այնտեղ:

 

-Դու կարող ես այլ տեղում գտնել մեթոդները, թե ինչպես բացահայտումներ անել քո մեջ, բայց դու, ի վերջո, գտնում ես քո մեջ եղածը: Երջանկության ձգտումը չէ, որ ինձ տարավ Տիբեթ, որովհետեւ որոշակի ձեւով ինձ միշտ էլ զգացել եմ երջանիկ: Միշտ կարողացել եմ հստակ արժեւորել այն, ինչ ես ունեմ: Մանկության տարիներին մի գրքում կարդացի Տիբեթի մասին եւ հետո հաճախ ասում էի, որ ես գնալու եմ այնտեղ, բայց այդ միտքը մի կողմ էի դրել, ինչպես սովորաբար վարվում ենք մեր երազանքների հետ, իսկ ես շարունակում էի իմ կյանքով ապրել: Դա իրականում շատ ակտիվ կյանք էր տարբեր ոլորտներում, բայց 2004  թվականին օրերից մի օր ես հասկացա, որ ամեն ինչ կեղծ է, եթե ես երազանքին հասնելու ուղղությամբ չեմ ապրում: Հասկացա, որ երազանքը շատ ավելի շատ իմ էությունն է, քան այն, ինչ դարձել է իմ կյանքը: Գնացի Տիբեթ եւ զգացի, որ գտել եմ ինձ այնտեղ: Դրանից հետո իմ կյանքն ուղղված է թե իմ խորքը գնալուն եւ թե մյուսներին ինչ-որ ձեւով օգնելու, որ  նույնպես գտնեն իրենց խորությունը:

-Երջանկություն եւ ինքնաիրացում. ինչպե՞ս եք տեսնում այդ կապը:

- Սա իրականում ամենափայլուն հարցերից մեկն է, որ մարդիկ պիտի իրենց տան… Կա մեծ տարբերություն ինքնաիրացման կամ ինքնաիրականացման եւ ինքնաարդիականացման միջեւ: Ինքնաարդիականացումը որոշակի ձեւով պայմանավորված է կոնկրետ հասարակությամբ,  որը եւս շատ կարեւոր է մարդու համար, բայց այդ երեւույթը շփոթել ինքնաիրականացման հետ պետք չէ: Ավելին՝ հնարավոր է, որ այդ երկուսը հակասեն միմյանց: Եթե հասարակությունն առողջ չէ, ապա քո ինքնաարդիականացման ճանապարհին քեզ էլ է պարտադրում լինել անառողջ, բայց փոխարենը դու շատ արդիական ես… Ինքաիրականացումը մարդու ներքին ունիկալության դրսեւորումն է: Շատ կարեւոր է, որ մարդ կարողանա դրսեւորել իր այդ ունիկալությունը:  Հարցն այն է, որ քանի դեռ մարդն ապրում է ոչ այնպես, ինչպես իր ներքին էությունն է դա պահանջում, նա որոշակիորեն դժբախտ է իրեն զգում: Ամեն ինչ լավ է, բայց ինչ-որ բան պակասում է… Այստեղ է երջանկության եւ ինքնաիրացման կապը: Եթե դու խաղաղ ես, ներդաշնակ, քո ունիկալությունը քեզ շատ ավելի պարզ կլինի: Եվ գաղտնիքն այն է, որ երբ դու ինքնաիրացվում ես, հասարակությունն էլ է շատ ավելի առողջ դառնում: Այս ճանապարհով, ի վերջո, ինքնաիրացումը կարող է նույնացվել ինքնաարդիականացման հետ:

-Երջանկության ճանապարհով գնալը, քո մեջ հասունացած փոփոխությունը ստանձնելն ու իրականացնելը երբեմն ուղեկցվում է ամենամոտ մարդկանց ցավ պատճառելով. ամենահաճախ հանդիպող մեղադրանքն էլ եսասիրության համար է լինում … Դուք պիտի որ զգացած լինեք այս ամենը սեփական փորձով:

-Ես բախտավոր եմ այնքանով, որ պայմաններն այնպիսին չէին, որ միջավայրն ինձ խանգարեր: Միգուցե ես ինքս ինձ կարող էի խանգարել՝ մտածելով, որ շատ ավելի հեշտ է ապրել նախկինի պես: Ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ մարդիկ չեն սիրում փոփոխություններ, ճիշտ եք: Ինչքան էլ սարսափելի հնչի, բայց մարդը հաճախ նախընտրում է ապրել ծանր պայմաններում՝ թե բարոյական, թե ֆինանսական, բայց միայն թե փոփոխության չգնա: Դա ամենաճնշողն է, ամենածանր բանը, որ կարող է սպառնալ մարդուն, հասարակությանը՝ փոփոխությունների մերժումը: Փակում են դռները. լույս չի մտնում, օդ չի մտնում: Երազանքները բաց դռներ են մեր կյանքում: Երբ մենք ձգտում ենք երզանքին, ելքը դառնում է տեսանելի, որովհետեւ մարդը ձերբազատվում է իր կարծրատիպերից: Մերձավորներն էլ կկարողանան զգալ, որ դա իրոք երջանկություն է:

- Քանի որ LN-ի հիմնական ընթերցողները կանայք են, իսկ նրանց համար երջանկության առանցքում հաճախ է դրվում  հաջողված կամ չհաջողված անձնական կյանքը, կուզեի, որ խոսեիք այդ թեմայից…

- Այո, բավական արդիական հարց: Կասեմ հետեւյալը՝ եթե անձնական կյանքը դառնում է նպատակ, իսկապես խնդրահարույց է: Առաջին հերթին մեր ներսում պետք է ձերբազատվենք այդ կարծրատիպից: Անձնական կյանքը կարող է միայն միջոց լինել, ոչ նպատակ… Մարդուն բնորոշ է ունենալ զույգ, հակառակ դեպքում իր ոչ ամբողջ էներգիան է դրսեւորվում: Այդ առումով կարեւոր է, որ աձնական հարաբերությունները եւս դասավորված լինեն: Մենք սպասելիքներ ենք սահմանում մեզ համար, իսկ երբ դրանք չեն արդարանում, մեզ ձախողված ենք համարում: Բայց հարցն այն է, որ սիրտը սպասելիքներով չի, որ առաջնորդվում է, իսկ անձնական կյանքն առաջին հերթին սրտի ոլորտից է… Բոլոր կանանց խորհուրդ կտայի մի կողմ դնել այդ սպասելիքները եւ պարզապես փորձել միշտ ԶԳԱԼ: Մեկ բան եւս՝ կնոջը վայել չէ ագրեսիա ունենալ: Էներգետիկ դաշտերի լուրջ շեղում է տեղի ունեցել: Տղամարդկային էներգիան, որն արարողական է, որոշակի ագրեսիա է պահանջում: Դա ակտիվ, արարողական էնեգիա է, բայց որոշ չափով նաեւ «օդային»:  Իգական էներգիան կատարման էներգիա է: Կանայք գուցե նաեւ վիրավորվում են այս մտքից, բայց հակառակ կերպ պիտի ընկալեն… Այն, ինչ օդում է, այդպես էլ կմնա, եթե կինը դա չիրականացնի: Կանացի էներգիան խաղաղ է, որոշակի ձեւով ավելի պասիվ, բայց նաեւ իրականացնողն է այն ամենի, ինչ արարում է արական էներգիան: Ին-Յանի ներդաշնակության դեպքում աշխարհն արարվում է. կա թռիչք եւ իրականացում: Հիմա չքննարկենք՝ ինչից եւ երբ սկսվեց աններդաշնակությունը՝ կանայք ակտիվացան եւ ագրեսիվացան, թե տղամարդիկ պասիվացան. ունենք ցավալի իրավիճակ, որը տառապանք է բերում: Կանայք եթե այս գաղափարը հասկանան, շատ ավելի հեշտ կկայանան եւ կդրսեւորվեն:

Ընտանիք»  բառը ստուգաբանվում է որպես մեկ տանիքի տակ ապրող մարդկանց միություն: Դուք ընտրել եք այլ մոդել՝ ամուսնանալով տիբեթցու հետ եւ շարունակելով ապրել տարբեր երկրներում: Դա մի տարբերակ է, որ խորհո՞ւրդ կտայիք:

-Անկեղծ ասած, ես այսօր հասկանում եմ, որ դա այնքան էլ ճիշտ մոտեցում չէ: Իմ ամուսինն ավելի շուտ ընկեր է ինձ համար: Մենք շատ-շատ հարազատ մարդիկ ենք, բայց մեզ ամուսիններ ես չեմ ընկալում: Նույն տանիքի տակ ապրելն իսկապես կարեւոր է: Իհարկե, խնդիրներ կան նաեւ այդ դեպքում: Ցանկացած մարդ՝ անգամ ամենազարգացածը, երբեմն ընկնում է փակ շրջանի մեջ, եւ շատ կարեւոր է, որ մենք չդառնանք դրա զոհը: Մեթոդներից մեկն էլ ժամանակ առ ժամանակ միջավայրը փոխելն է, արձակուրդ վերցնելը, թեկուզ շատ կարճ ժամանակով բոլորովին այլ կյանքով ապրելը:

-Մեզ միշտ հետաքրքրում է մեր եւ ուրիշների էներգետիկ դաշտը, բայց ինչպես ուղեղի հնարավորությունները, այնպես էլ մեր էներգիայի, քիչ ենք օգտագործում: Հեշտ կիրառելի ի՞նչ խորհուրդներ կտաք:

-Այո, մենք ոչ միայն չենք օգտագործում մեր էներգիան, այլեւ անում ենք ամեն ինչ, որ այն սպառվի… Մարդը բնական էակ է եւ պետք է իրականացնի տիեզերքի հետ իր կապը: Ամենապրիմիտիվ բանը. մարդկանց ճնշող մեծամասնությունը կծկված է քայլում: Ծռված մեջքն ընդհատում է մեր կապը տիեզերքի հետ. էներգաշրջանառությունը ճիշտ չի կատարվում: Պետք է փորձել ավելի ուղիղ քայլել. սա շատ-շատ կարեւոր է: Երկրորդը՝ հաճախ նայել երկնքին. դա մեզ տալիս է հիշատակում, որ մենք միայն հողեղեն չենք, մենք երկնային ծագում ունենք: Մենք հորիզոնական դիրքով շարժվող էակներ չենք, մենք ուղղահայաց ենք եւ այդ  գաղափարին հետեւելը շատ կարեւոր է:

Մի քանի խորհուրդներ եւս, որ շատ պարզ են, բայց նպաստում են առողջ ապրելակերպին: Դրանցից մեկն օրվա ընթացքում բերանը մի քանի անգամ սովորական ջրով ողողելն է: Դա տիբեթական բժշկության տարածված խորհուրդներից է, որը եւ առողջարար է, եւ ազատում է բացասական էներգիայից:

Եվս մեկ՝ շատ լավ խորհուրդ. քնելուց առաջ կես րոպե մի լավ թափ տվեք մարմինը: Փայլուն վարժություն, որն ազատում է օրվա ընթացքում առաջացած էներգետիկ, էմոցիոնալ խցանումներից: Ավելի հեշտ կքնեք, ավելի լիարժեք կհանգստանաք:

 

-Ձեր խոսքերից դատելով՝ հասկանում եմ, որ երջանկությունը երջանիկ պահերը չեն, ինչպես ընդունված է պնդել, այլ նվաճում եւ բավական կայուն վիճակ, որին կարելի է հասնել…

-Այո, երջանկությունը մոտեցումն է կյանքին, իսկ Ձեր նշած պահերը, որոնց հետ կապում են երջանկությունը, իրականում վերաբերում են ուրախությանը, եւ շատ կարեւոր է, որ այդ պահերից չկառչենք… Դրանք էներգիայի լրացուցիչ աղբյուրներ են միայն, ընդ որում ՝ շարունակում են էներգիա հաղորդել նաեւ ավարտից հետո՝ հիշողության մեջ վերականգնվելով:

Հարցազրույցը՝ Տաթեւ Մադաթյանի

Դիտվել է 6919 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-07-2026 11:18
Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25
Բժիշկները զգուշացնում են, որ  վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30
Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35
Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։  Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51
70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.07.2026
Դիտվել է 1559 անգամ
27.07.2026
Դիտվել է 550 անգամ
22.07.2026
Դիտվել է 389 անգամ
25.07.2026
Դիտվել է 301 անգամ
24.07.2026
Դիտվել է 262 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster