Չնայած դիմահարդարման օրեցօր փոխվող տենդենցներին` «բնական» դիմահարդարումը միշտ էլ ակտուալ է: Այն չի խլում երկար ժամանակ և հիանալի ընդգծում է բնատուր գեղեցկությունը` անկրկնելի դարձնելով ձեզ ոչ միայն երեկույթներին, այլև առօրյա կյանքում: Այն ստացել է նաև «դիմահարդարում առանց դիմահարդարման» անունը:
Նման դիմահարդարման գլխավոր գաղտնիքն այն է, որ ինչքան հնարավոր է, նուրբ ու չեզոք երանգներ պետք է օգտագործվեն:
Տոնային քսուք. Օգտագործում եք շատ քիչ քանակությամբ՝ միայն այտոսկրերի, ճակատի եւ կզակի հատվածում:
Դիմափոշի. Դիմափոշու մեջ թաթախված վրձնով անցեք դեմքի վրայով, որպեսզի թավշյա տեսք տա մաշկին:
Ստվերաներկ. Վերևի և ներքևի կոպերին նուրբ երանգ տվեք` շատ բաց շագանակագույն, մարմնագույն: Մատով տարածեք անպայման, որ ամենաքիչ քանակությամբ մնա կոպերին: Հոնքերի տակ նույնպես բաց երանգների ստվերաներկ քսեք, բայց աննշան:
Թարթիչաներկ. Որպեսզի սևի նման կոնտրաստային գույն չընտրենք, ավելի լավ է օգտագործել շագանակագույնը: Լավ պտտեք խոզանակը, որպեսզի երկար և առանձին-առանձին լինեն թարթիչները:
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: