Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Աղցան՝ «Փղիկները կանաչ դաշտում»

22.02.2012

Մի լավ կզվարճացնեք Ձեր փոքրիկներին, եթե առավոտյան սառնարանից դուրս բերեք այս փղիկներին:

«Փղիկները կանաչ դաշտում» աղցանը պատրաստելու համար՝

1. Վերցնում ենք փոքր չափսի ոչ յուղային բժշկական երշիկներ: Հանում ենք թաղանթը, եւ մի ծայրից կտրում բարակ շերտով: Նույն ծայրից կտրում ենք եւս մեկ «շրջանակ»՝ «փղիկի» ականջների համար: Առանձնացված շերտերն անմիջապես փաթաթեք պոլիէթիլենային տոպրակի մեջ, որ գույնը չփոխեն, մինչեւ ստանաք աղցանը...

 

2. Գդալով «մաքրում» ենք երշիկի ներսը՝ թոնելով 1-1,5 սանտիմետր հաստությամբ պատեր:

 

3. Երշիկի կտորները մանրացնում ենք, խառնում կանաչ ոլոռ, եփած, մանր կտրատած գազար, ավելացնում ենք հավի արգանակ, որի մեջ դոնդող է լցված: Սա էլ մեր սոուսը: Բայց կարող եք սոուս ստանալ նաեւ Ձեր ճաշակով:

 

4. Երշիկները տեղավորեք հարմար տարաների մեջ եւ լցրեք նրանց մեջ սոուսը...

 

5. Վերադարձրեք նրանց հեռացված «պոչիկները» եւ նույն դիքով տեղափոխեք սառնարան: Նրանք այնտեղ պետք է մնան մի քանի ժամ՝ մինչեւ դոնդողը սառչի, եւ այլեւս վտանգ չլինի, որ ապագա «փղիկի» մարմինը կմասնատվի:

 

6. Հանում ենք սառնարանից սառած եւ նկատելիորեն ծանրացած երշիկները, բարակ սայրով դանակով կտրվածքներ անում համաչափորեն այնպես, որ երբ նրանց մեջ տեղավորենք նախապես առանձնացված շերտերը՝ «ականջները», գլուխ ստացվի:

 

7. «Աչքեր» կարող են դառնալ սեւ պղպեղի հատիկները, երշիկի մի կտոր շերտ կարող է «կնճիթ» դառնալ, իսկ «ոտքերը» թող լինեն նրբերշիկներ... «Փղիկներին» տեղավորեք կանաչեղենից ստացված «դաշտում»:

8. Հավատացեք, որ սա ոչ միայն էսթետիկ, այլեւ բավականին համեղ աղցան է: Բարի ախորժակ:

Դիտվել է 5198 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Վրացական աղցանների 3 պարզ բաղադրատոմս, որոնք հեշտ է պատրաստել տանը

23.01.2025
Այս ուտեստները թույլ կտան ծանոթանալ վրացական խոհանոցի ավանդույթներին և հետաքրքիր համադրություններով բազմազանություն մտցնել ճաշացանկում։

Աղցան մանդարինի տեսքով. ամանորյա սեղանի համար

24.12.2024
Ամանորյա սեղանի ոսկե մանդարիններով ոչ ոքի չես զարմացնի... Իսկ եթե դրանք մրգեր չլինե՞ն, այլ հյութեղ, վառ, յուրօրինակ աղցան՝ հավի ֆիլեով և պանիրով։

Աղցան «Գեներալ»

05.12.2024
«Գեներալ»-ը տոնական ամենապարզ աղցաններից է։ Շատերն այս աղցանն առնական են համարում, քանի որ այն բավականին հագեցնող է և մսի լավ շերտ է պարունակում, բայց կարծում ենք, կանայք ևս չեն հրաժարվի նման աղցանից։

Դդմի խավիար

24.10.2024
Այս բաղադրատոմսը դուր կգա պատրաստուկների սիրահարներին, ովքեր հոգնել են սովորական դդմիկի կամ սմբուկի խավիարից:

Աղցան «Աշուն» (հավով, սնկով և թթու վարունգով)

16.10.2024
Բազմաշերտ աղցան հավի մսով, պահածոյացված եգիպտացորենով, թթու վարունգով, գազարով, ձվով և սնկով։ Յուրաքանչյուր շերտը պատում ենք խոտաբույսեր և սխտոր խառնած մայոնեզով։

Ժուլիեն հավով և սնկով

18.09.2024
Շատ սիրված նախուտեստը՝ հավի մսով և սնկով ժուլիենը, կարելի է պատրաստել թավայի մեջ մոտ կես ժամվա ընթացքում՝ ընդհանրապես չանհանգստացնելով ձեզ՝ գնելով հատուկ տարաներ և օգտագործելով ջեռոցը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-01-2025 12:46
Հոլիվուդյան կինոդերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Ջեքի Չանը Մելբուրնում ներկա է եղել աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկայի նախավարժանքին Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչից առաջ։ Արինա Սաբալենկան նրան հրավիրել է կորտ, ողջունել եւ լուսանկարվել։ Եզրափակիչում Արինա Սաբալենկան կմրցի աշխարհի 14-րդ ռակետ, ամերիկացի Մեդիսոն Քիզի հետ։
24-01-2025 10:49
Որոշ դեպքերում սուրճը բացասաբար է ազդում օրգանիզմի վրա, զգուշացնում են գաստրոէնտերոլոգները։ Կոֆեինի՝ չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել արյան ճնշման բարձրացման, ինչը վտանգավոր է հիպերտոնիա ունեցող մարդկանց համար։ Այս ըմպելիքը խորհուրդ չի տրվում նաև անքնության դեպքում, խրոնիկ գաստրիտների, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցերի սրման ժամանակ։
24-01-2025 10:41
Անգլիայում գործող «World Population Review»-ն և «The Tech Report»-ը հրապարակել են աշխարհի ամենաանհավատարիմ քաղաքացիներ ունեցող երկրների ցանկը։ Ըստ հետազոտության արդյունքների՝ աշխարհում ամենաշատ դավաճանության/անհավատարմության դեպքեր հանդիպում են ԱՄՆ-ում։ Այնտեղ դավաճանությունների ցուցանիշը կազմում է 71%։ 2-րդ տեղում 68%-ով Գերմանիան է, 3-րդում` 66%-ով Միացյալ Թագավորությունը։ 4-րդ տեղում 61%-ով Թայլանդն է, իսկ 5-րդում` 57%-ով Ֆրանսիան և Բրազիաիան։ 6-րդ տեղում 53%-ով ՌԴ-ն է, 7-րդում` 49%-ով Ճապոնիան է։
24-01-2025 09:59
Շագանակագույն թավիշը վստահորեն գրավում է նորաձևության պոդիումներն ու փողոցները՝ վերադարձնելով մեզ յոթանասունականների էսթետիկային և ջերմության ու հարմարավետության զգացում հաղորդելով մեր արտաքինին: Հատկապես մեծ տարածում են գտնում Շագանակագույն թավիշից աքսեսուարներն ու պայուսակները։
24-01-2025 09:37
Ֆրանսիական դատարանների կողմից ամուսնալուծության համար մեղադրված կինը հաղթել է բողոքարկումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Ամուսնալուծության պատճառն այն էր, որ նա այլևս սեքսով չէր զբաղվում իր ամուսնու հետ։ Տեղեկությունը հրապարակել է դատարանը՝ վերաբացելով թեման Ֆրանսիայում կանանց իրավունքների շուրջ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2025 թ․

01.01.2025
Սա այն ամիսն է, երբ դուք կարող եք սկսել ամենահավակնոտ նախագծերը և ձգտել ձեր նվիրական նպատակներին: 

LADYNEWS TV
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.01.2025
Դիտվել է 1165 անգամ
21.01.2025
Դիտվել է 553 անգամ
22.01.2025
Դիտվել է 531 անգամ
24.01.2025
Դիտվել է 431 անգամ
23.01.2025
Դիտվել է 395 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster