Առջևում օձի տարին է, որը մեծ ուշադրություն է պահանջում իր հանդեպ: LN-ն առաջարկում է Նոր տարվան ընդառաջ պատրաստել համեղ ամանորյա աղցան` «Օձ»:
Անհրաժեշտ է`
Կարտոֆիլի պյուրե` 300 գ,
սունկ` 500 գ,
հավի կրծքամիս` 400 գ,
սոխ` 3 գլուխ,
մայոնեզ` 1 տուփ,
չոր պանիր` 150 գ,
չիփս` 100 գ,
ձեթ,
սերուցքային կարագ:
Զարդարելու համար`
կարմիր հատապտուղ,
լոլիկ կամ բուլղարական կարմիր պղպեղ,
մաղադանոսի թարմ տերև:
Պատրաստման եղանակը.
Պատրաստեք կարտոֆիլե պյուրեն, բայց ոչ ջրիկ: Հովացրեք այն և դրեք ափսեի մեջ` օձի ձև տալով:
Մանր կտրատեք սոխը և որոշ ժամանակ թողեք քացախի մեջ կամ կիտրոնի հյութի:
Այնուհետև կարտոֆիլի վրա դրեք սոխի մի մասը և վրայից մայոնեզ քսեք:
Սունկը տապակեք մնացած սոխի հետ ձեթով, ավելացրեք շատ քիչ կարագ: Թողեք՝ հովանա և դա դարձրեք աղցանի հաջորդ շերտը:
Եփած հավի կրծքամիսը կտրատեք մանր կտորներով: Լցրեք այն աղցանի վրա և համեմեք մայոնեզով: Աղցանի եւս մեկ շերտ պատրաստ է:
Հաջորդ շերտը կլինի չոր պանիրը: Քերիչի անցքերով անցկացրեք պանիրը, աղցանի ամբողջ երկարությամբ շաղ տվեք: Քսեք նաև մայոնեզ, տարածեք այն ամբողջ աղցանի մակերեսով:
Չիփսերը պետք է մանր փշրել և ցանել աղցանի վրա բոլոր կողմերից: Ամբողջական կտորներից օձի համար թագ սարքեք:
Օձի աչքերը կարող եք լոլիկից, կարմիր հաղարջից անել: Լեզուն կարող է կարմիր պղպեղից կամ լոլիկից լինել: Զարդարեք աղցանը նաև մաղադանոսի տերևներով:
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: