Ահա մի հետաքրքիր աղցան, որը մակարոնի եւ բանջարեղենի համեղ ու յուրօրինակ խառնուրդ է և պատրասվում է բավական կարճ ժամանակում. ընդամենը քսանհինգ րոպե, և բոլորը գոհ կմնան:
Վեց բաժնի համար անհրաժեշտ է'
իտալական մակարոններ' ժապավենի տեսքով, հարյուր գրամ սալյամի տեսակի երշիկ, հարյուր գրամ անալի պանիր, մեկ վարունգ, երկու լոլիկ, մեկ գլուխ սոխ, հազարի մի քանի տերև
Սոուսի համար՝ չորս ճաշի գտալ բուսական ձեթ, մեկ ճաշի գտալ լիմոնի հյութ, մեկ թեյի գտալ շաքարավազ, աղ, պղպեղ, մաղադանոս:
Լոլիկները եռացրած ջրով շոգեխաշել, հանել վրայի կեղեւը, մինչ այդ մակարոնը խաշել, թողնել՝ հավանա: Վերցնել մեծ տարա, լցնել մակարոնները, կտրտած լոլիկը, վարունգը, բարակ շերտավորած երշիկը և քերած պանիրը: Բարակ կտրտել նաև հազարի տերևները: Այս ամենը խառնել իրար, պատրաստել սոուսը: Նախքան մատուցելը ավելացրեք նաև սոուսը: Բարի ախորժակ: Փորձեք և զգացեք իտալական շունչը ձմռան վերջին ամսին:
22-04-2025 10:55 Սննդաբանները նշել են այն սնունդը, որը վտանգավոր է ուտել դատարկ ստամոքսին: Սուրճը, ըստ գիտնականների, խթանում է ստամոքսում թթվի ավելացումը և գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը, որն առաջացնում է սրտխառնոց և այրոց: Նշվում է, որ օրգանիզմը մեծ էներգիա է ծախսում միսը, ինչպես նաև ցանկացած կենդանական սպիտակուց մարսելու վրա: Հացաբուլկեղեն և ալյուրով պատրաստված ուտելիքներ նույնպես խորհուրդ չի տրվում ուտել դատարկ ստամոքսին: Սննդաբաններն այս սնունդն անվանում են «ճարպակալման ուղիղ ուղի»: Դա կարող է առաջացնել նաև արյան շաքարի բարձրացում:
22-04-2025 10:43 Առաջին ալիքը բացահայտել է «Երկու աստղ» շոուի նոր եթերաշրջանի ժյուրիի կազմը: Այսպիսով, մասնակիցների ելույթները կգնահատեն Հրաչ Քեշիշյանը, Լուիզա Ներսիսյանն ու Գարիկ Պապոյանը: Կլինի նաեւ հրավիրված անդամ:
22-04-2025 10:38 Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան չկարողացավ նվաճել Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում անցկացված WTA-500 մրցաշարի տիտղոսը։ Բելառուսի ներկայացուցիչը եզրափակիչում մրցեց աշխարհի 24-րդ ռակետ, լատվիացի Ելենա Օստապենկոյի հետ, որն առավելության հասավ 6:4, 6:1 հաշվով։
21-04-2025 10:40 Իդեալական ըմպելիքը, որը կարելի է օգտագործել ինչպես ուտելու ընթացքում, այնպես էլ դրանից հետո, ջուրն է, որը չպետք է լինի սառը, գերադասելի է սենյակային ջերմաստիճանի, նշել են դիետոլոգները։ Ըստ նրանց՝ կարծիքն այն մասին, որ ուտելիս չպետք է ջուր խմել, այդքան էլ արդարացված չէ: Քանի որ, եթե մենք ապուրն ընդունում ենք որպես առավել դիետիկ և ճիշտ ուտեստներից մեկը, ապա ապուրը, մեծ հաշվով, ջուր է ավելի կոշտ սնունդով: Այսինքն՝ կարելի է ուտելիքի վրայից խմել։
21-04-2025 10:32 ԱՄՆ կառավարական մարմինը կազմել է 100 հնարավոր ամենաօգտակար մթերքների վարկանիշը, և կրես-սալաթը ճանաչվել է սննդարար նյութերի առավել մեծ պարունակություն ունեցող բանջարեղենը։ Ցուցակում հաջորդը չինական կաղամբն է (91,99 միավոր), մանգոլդը (89,27), բազուկի տերեւը (87,08) եւ սպանախը (86,43)։ Կրես-սալաթը կանաչատերեւ բանջարեղեն է, պատկանում է նույն ընտանիքին, ինչ եւ կալե կաղամբը, բրյուսելյան եւ սպիտակակոթ կաղամբը։