Զվարճալի սպագետի
20.02.2012
Եթե կարողանանք այլ հայացքով նայել միշտ մեր ձեռքի տակ եղած մթերքներին, ապա ամենասովորական ուտեստը անմոռանալի կդառնա: Բոլորս էլ ուտում ենք նրբերշիկ և սպագետի, բայց քանիսի՞ մտքով է անցնում, որ դրանք կարելի է «միացնել»: Առաջարկում ենք հետաքրքիր ու հեշտ պատրաստվող ճաշատեսակ, որ կհավանեն հատկապես ձեր երեխաները:
Մեկ բաժին «Զվարճալի սպագետի» պատրաստելու համար անհրաժեշտ մթերքներն են.
100 գ սպագետի 3 հատ նրբերշիկ աղ' ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը.
Յուրաքանչյուր նրբերշիկը բաժանեք 4 մասի:
![](/images/mixed/s.jpg)
Սպագետիները մտցրեք ստացված կտորների մեջ:
![](/images/mixed/p.jpg)
Զվարճալի համադրությունը եփեք ջրում, որի մեջ էլ ավելացրեք մի քիչ աղ:
![](/images/mixed/a.jpg)
Բարի ախորժակ:
Դիտվել է 10490 անգամ
Читать на русском
|