Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Երբ սիրահարված ես քո մտքին. դիզայներ ՆՈւՌ

03.11.2012

LN-ի հյուրասրահում է ոսկերիչ-դիզայներ Նուռը՝ Արման Դավթյանը:

Նուռ, գաղտնիք չէ, որ կնոջ սիրտը հեշտությամբ բացող բանալիներից է զարդը: Ինչպիսի՞ն եք Դուք տեսնում այն…

-Զարդը, աքսեսուարը մարդու անհատականությունը նշող փաստ է: Պարզ է, որ այն ոչ տաքացնում է, ոչ էլ մերկությունն է ծածկում, այսինքն՝ առաջին անհրաժեշտություն չէ: Մարդը կրում է աքսեսուար այն բանի համար, որ նշի իր ստատուսը՝ իր ներքին աշխարհի կամ արտաքին: Ովքեր զարդի միջոցով նշում են արտաքին աշխարհի ստատուսը, կոչվում են քաղքենի (ծիծաղում է-LN), իսկ ովքեր ավելի խորն են ընկալում հարցը եւ զարդի միջոցով փորձում են անդրադառնալ իրենց ներքին աշխարհին, ունեն նրա ավելի խորը դիտարկում: Հիմա՝ իմ մասին… Ես փորձում եմ գտնել այդ ներքին աշխարհը, եւ դա դա չի հաջողվում, պարզապես ներողություն եմ խնդրում, որ չեմ կարող զարդ պատրաստել տվյալ մարդու համար…Այդպես էլ է լինում: Լինում է նաեւ հակառակը՝ երբ ինձ պետք չի լինում ադ մարդու հետ շփվել. գիտեմ նրան եւ կարող եմ նրա համար ստեղծագործել առանց անձնական շփման: Դա շա՜տ քիչ է լինում՝ երբ ես սիրահարված եմ այդ անձնավորությանը:

Ինչպե՞ս է ստեղծվում զարդը. պատվիրատուն գալիս է կոնկրետ ցանկությա՞մբ, թե՞ Դուք էլ կողմնորոշում եք:

Մենք առհասարակ զարդից չենք խոսում: Մի բաժակ սուրճի կամ թեյի շուրջ սկսում ենք զրուցել ամենատարբեր բաներից՝ զարդի հետ ոչ մի կապ չունեցող: Ստացվում է այնպես, որ մարդիկ վստահում են ինձ ամենաթաքուն խնդիրները, որ միայն ամենամտերիմին կվստահեին: Համոզված եմ՝ Ձեզ մոտ էլ է այդպես. երբ զրուցում եք ինչ-որ մարդու հետ, դրանից հետ Ձեզ մոտ ինչ-որ եթերային շերտ, տպավորությունների «ամպիկ» է մնում. գույն ունի, հոտ, ջերմություն, անգամ ձայն: Ես հենց դա եմ հետագայում փորձում ոճավորել զարդի մեջ:

Իսկ չի՞ լինում, որ պատվիրատուն հետագայում հանկարծակիի գա այն բացահայտումից, որ Դուք եք արած լինում:

Շատ դեպքերում է այդպես լինում: Անգամ լինում են դեպքեր, որ ասում են. «Չէի ուզի, որ իմ մեջ սա տեսած լինեիր»: Այսինքն՝ մի բան, որ տեսել եմ ես, եթե անգամ թաքցնում է… Ընդհանրապես զարդով փորձում եմ լուծել նման խնդիր. եթե մարդը ինչ-որ թուլություն ունի, ապա կոմպենսացնել  նրա ուժը, կամ եթե ունի ինչ-որ շատ գեղեցիկ կողմ, որը ոչ ոք չի նկատում, զարդով ես շեշտում եմ դա: Այսինքն՝ զարդի խնդիրն է դառնում լրացնել պակասը:

Գիտե՞ք՝ ինչ եմ զգում. զարդի հետ մարդուն նաեւ առասպել եք տալիս, իսկ մարդիկ հակված են առասպելաբանության…

Միանշանակ: Բայց առասպելը այդ մարդն է ինձ տալիս: Ցանկացած ստեղծագործություն երեխա է, նորածին. ինձ մոտ նրա ծնունդին երկու հոգի են մասնակցում՝ պատվիրատուն եւ ես, ընդ որում՝ ես «մայրն» եմ, իսկ պատվիրատուն բեղմնավորողն է:

Այսինքն՝ կարելի՞ է ասել, որ միշտ զարդի ետեւում մարդ է կանգնած, եւ Ձեր դեպքում առանց մարդու չի ծնվում զարդ:

Այո, այդպես է, այդ պատճառով էլ ես երբեք խանութ ունենալ չեմ կարող, բուտիկներ, որ երեւի վաղուց մտածում են՝ պիտի ունենայի: Ես ուղղակի վաճառքի իրեր չունեմ. դրանք կլինեին «արհեստական բեղմնավորված»:

Մի՞շտ եք այս սկզբունքներով աշխատել, թե՞ հասել եք դրան:

Այդպես չէր, երբ դեռ սովորելու փուլերում էի… Այդպես չէր կարող լինել, քանի որ շատ դժվար է, երբ դեռ սկսնակ ես, քեզ ոչ ոք չի ճանաչում:

Այնպիսի տպավորություն ունեմ, որ Դուք ճանաչման հասաք միանգամից: Ի՞նչ էիք անում, երբ դեռ մեր այսօրվա ճանաչած Նուռը չէիք:

Դրանից առաջ ես 15  տարի սովորում էի Հայաստանում, Ռուսաստանում, Ամերիկայում…Ես կուտակում էի, կուտակում, ու ձեռքերս քոր էին գալիս: Երբ իմ կենսագրությունն են հարցնում, ես տալիս եմ շատ պարզ մի նախադասություն, իմ CV-ն մեկ նախադասությունից է կազմված. «Ծնվել եւ մեծացել է, ինչպես բոլոր մարդիկ երկրագնդի վրա: Լքել երկրագունդը չի պատրաստվում, բայց սիրում է դրա մասին երազել»: Այսքանը բավարար է. չէ որ մեծ հաշվով ուրիշներն էլ կարող են նույն տեղում ծնվել, նույն մանկապարտեզը գնալ, նույն ինստիտուտն ավարտել, բայց լրիվ ուրիշ բան դուրս գա: Հետեւաբար կարեւորը փաստն է, թե այսօր ես ով եմ, ինչ եմ անում: Իսկ առաջին խոշոր հաջողությունը երեւի թե 1994 թ. Մոսկվայում կազմակերպված համաշխարհային ցուցահանդեսն էր, որտեղից ես վերադարձա «Լավագույն դիզայներ» ճանաչված, ու դրանից հետո «Միսս Մոսկվայի» թագերը պատրաստեցի, որ մինչեւ հիմա փոխանցիկ է, դրանից հետո՝ «Միսս Հայաստան»-ի… Եվ այդպես…

 

Ձեր աշխատանքների արդյունքը ֆիզիկական է, իսկ ընթացքը, ինչպես արդեն պարզ է Ձեր մեկնաբանություններից, մետաֆիզիկական է: Ինչպե՞ս եք տեսնում այդ երկու բեւեռների միաձուլումը:

Ֆիզիկական ու մետաֆիզիկականը միաձուլվում են միայն սիրո միջոցով: Երբ դու սիրահարված ես այս պահին ծնված քո մտքին: Ամեն անգամ կինս ծիծաղում է, երբ գալիս ու ասում եմ.  «Հիմա գիտե՞ս՝ ինչ եմ անելու. նման բան չի՜ եղել: Հիմա ծնվելու է իմ ամենալավ գործը»: Ու նա գիտի, որ դա հերթական ամենալավն է: Ես այնքան եմ սիրահարված, տարված լինում, որ գործն ինքնիրեն ստացվում է:

 

Գիտեմ, որ հետաքրքրված եք յոգայով, եւ ակնահայտ է, որ էներգիայի հետ աշխատելը Ձեր աշխատանքի մի մասն է կազմում: Ինչքանո՞վ եք կարեւորում կյանքի ոչ առօրեական, ոչ կենցաղային ընկալումը:

Դա ֆիզիկականի եւ ոչ ֆիզիկականի ներդաշնակեցումն է: Իմ ֆիզիկական եւ հոգեւոր մարմիններն էլ պիտի սիրեն իրար, որ մի բան ստացվի… Ես ինձ էլ եմ սիրում (ծիծաղում է-LN): Փորձեմ Սերը բացատրել իմ աշխատանքներից մեկի օգնությամբ: Այն կոչվում է «Ճանճի աչքերով»: Ինչու է ճանճը ընտրված որպես սեր բացատրող կերպար: Նա ամենաանցանկալի, ամենաքշվող էակներից է այս կյանքում. դրա համար էլ հենց նրան եմ ընտրել, որ պատմի սիրո մասին: Ինքն էլ է սիրում եւ ուզում է, որ իրեն սիրեն: Որպեսզի սիրես այն, ինչ ատելի է, պետք է կարողանաս աշխարհին նայել նրա աչքերով: Հիմա մենք աշխարհին կնայենք ճանճի աչքերով (Նուռը ճկեց «ճանճին», դարձրեց «ակնոց» եւ դնելով աչքերին՝ սկսեց մեզ նայել «ճանճի սիրող աչքերով»-LN):

 

Եթե անգամ ճանճի աչքերով ես կարողանում նայել աշխարհին, կանանց աչքերով հաստատ նայած կլինես… Ինչպիսի՞ն են նրանք տեսնում կյանքը, աշխարհը, ըստ քեզ:

Շատ տարբեր՝ մեկ-մեկ անհասկանալի, երբեմն՝ դատարապարտելի, հաճախ՝ ավելի տղամարդորեն, քան տղամարդը կտեսներ: Գիտեք, բայց ամեն դեպքում փորձում եմ այդ առումով չտարբերել կնոջը տղամարդուց, ես փորձում եմ դիտարկել «մարդ» հասկացությունը: Իմ աշխատանքներից շատերում սեռ տարանջատել չեք կարողանա: Ինչպես  «ին-յան»-ն է պատկերվում. ամեն կնոջ մեջ տղամարդ կա եւ ամեն տղամարդու մեջ՝ կին:

 

Ձեզ միշտ շրջապատում են հայտնիներ, ինչպե՞ս եք ստեղծել այդ կապերը:

Իրենք են գալիս:

 

Իսկ լինո՞ւմ է հակառակը, ասենք՝ երբ սիրահարված եք:

Այո, հենց հիմա էլ այդ փուլում եմ: Բրոնզե խաչ եմ պատրաստում Գաբրիել Գարսիա Մարկեսի համար եւ գնալու եմ Մեխիկո, որ նվիրեմ:

 

Հետաքրքրեց, թե ովքեր կամ, օրինակ, ինչ գրքեր են մեծ դերակատարություն ունեցել Ձեր կյանքի փիլիսոփայության ձեւավորման գործում:

Ինձ վրա շատ մեծ ազդեցություն է ունեցել Գյոթեն իր Ֆաուստով, նաեւ Բուլգակովի «Վարպետը եւ Մարգարիտան»: Իմ կյանքում շատ խոշոր դեր է ունեցել Մարկեսը: Մեծ է նաեւ Ռիչարդ Բախի դերը: դիզայնի իմ ընկալման վրա շատ մեծ ազդեցություն է թողել Կոնֆուցը: Կանայք: Միշտ սիրահարված եմ եղել Մայա Պլիսեցկայային. նա ինձ համար կնոջ իդեալ է եղել: Սիրահարված եմ եղել նաեւ Արաքս Մանսուրյանին: Խելակորույս սիրահարված էի մեկ ուրիշ երգչուհու՝ Սիդնի Ռոմին: Մի խոսքով՝ շատ կանայք են ինձ ոգեշնչել: Իմ տրամադրության վրա շատ մեծ ազդեցություն ունի երաժշտությունը. նա եւս միշտ կա իմ կյանքում, ես ապրում եմ երաժշտությամբ: Իսկ ոգեշնչման ամենամեծ աղբյուրը բնությունն է. ես ամեն ինչի եւ ամեն մեկի մեջ սիրում եմ նրա բնությունը:

 

Իսկ Ձեր կնոջը ինչպե՞ս սիրահարվեցիք:

Կնոջս սիրել եմ միշտ:Նա իր առանձին տեղն է ունեցել դեռ չհայտնված: Ու նա միշտ լինելու է այդ հարթակի վրա:

 

Շատերը մտածում են, որ Դուք ստեղծագործում եք աստղերի համար… Նուռի հեղինակած զարդ ունենալն ինչքանո՞վ է մատչելի:

Ինդիվիդուալ է: Ամեն մեկն էլ կարող է ունենալ:

Աղբյուր` LADYNEWS.am

 

 

 

 

 

 

Դիտվել է 13219 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամանորյա եռուզեռ․ յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի նվերներ՝ սիրելիներին

09.12.2024
Ամանորյա եռուզեռ է։ Ամենքը փորձում են ժամ առաջ կատարել տոնական գնումները, սիրելիների ու մտերիմների համար գտնել նվերներ, որոնք կլինեն յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի։

Թրամփի ամենասիրելի և հավակնոտ դստեր կյանքի 16 կանոն

07.11.2024
Ներկայումս Իվանկա Թրամփը փորձում է հեռու մնալ քաղաքականությունից և ներկա է լինում միայն ամենակարևոր իրադարձություններին, մինչդեռ շատերը կարծում են, որ նա իր մասին դեռ բարձրձայն կհայտարարի։

Սուտ հանուն փրկության․ Իլոն Մասկը գիտի, թե ինչպես զրույց վարելիս նկատել խաբեությունը

26.09.2024
Գործատուները կարող են տարբեր տեսակետներ ունենալ կատարյալ աշխատողի որակների վերաբերյալ, բայց նրանց կարծիքները հատվում են մի բանում՝ ոչ ոք չի ցանկանում իր թիմում ստախոս ունենալ:

Կանանց տեսակ, ովքեր երբեք չեն կարող նիհարել. սննդակարգն այստեղ դեր չունի

27.08.2024
Պարզվում է, որ երբեմն նույնիսկ ամենաակտիվ մարզումները մարզասրահում ու խիստ դիետան կարող են անօգուտ լինել, և դա այն պատճառով, որ բարեկազմ կազմվածք ունենալու ճանապարհին շատ ավելի լուրջ խոչընդոտ կա:

Ֆրուչելլա․ յուրահատուկ բաղադրատումս, առանձնահատուկ համ

20.06.2024
Հայկական ավանդական սուջուխին ու ալանիին մեր օրերում հայտնվում են արժանի մրցակիցներ, որոնք թե իրենց համային առանձնահատկություններով, թե օգտագործման հարմարավետությամբ սիրվում ու լայն սպառում են գտնում սպառողների շրջանում։

Քամելեոն ակնոցների օգտակարությունը տեսողության համար

21.05.2024
Պայծառ արևոտ օրը կարող է ոչ միայն ուրախություն, այլև անհանգստություն պատճառել վատ տեսողությամբ կամ լույսի նկատմամբ հատկապես զգայուն մարդկանց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-12-2024 12:11
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոքր բեմում այսուհետ հնարավոր կլինի դիտել «Հարաբերություններ» դրաման, որի հեղինակն ու բեմադրիչն Էլմիրա Սոլոյանն է։ Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ Մանվել Խաչատրյանը, Արմեն Մարգարյանը, Աննա Մանուչարյանը, Ելենա Կասիմյանը։
21-12-2024 11:15
Օմսկում ընթացող գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում կանանց մենասահքի կարճ ծրագրից հետո առաջատարը Ադելյա Պետրոսյանն է, որը վաստակել է 85,78 միավոր։ Լավագույն եռյակում են նաեւ Ալինա Գորբաչովան (77,57) եւ Աննա Ֆրոլովան (75,01)։
21-12-2024 02:24
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին The Envelope ամսագրի նոր նկարահանման ժամանակ ցուցադրել է իր կազմվածքը բաց ուսերով զգեստով։ Հրատարակությունը լուսանկարը հրապարակել է սոցցանցերում։ 49-ամյա Անջելինա Ջոլին դարձել է ամսագրի դեմքը։
21-12-2024 01:28
Հոլիվուդյան դերասանուհի Մեգան Ֆոքսին կասկածում են դերասան Միկել Մորոնեի հետ սիրավեպի մեջ՝ ռեփեր Machine Gun Kelly-ի հետ բաժանվելուց հետո։ Այս մասին հայտնում է E!News տաբլոիդը։ Մեգան Ֆոքսի և Միկել Մորրոնեի սիրավեպի մասին բամբասանքները ծագել են «Մեգան. ձեր խոնարհ ծառան» ֆիլմում նկարահանումից հետո, որոնցում դերասանները խաղում էին գլխավոր դերերը:
20-12-2024 14:14
Հիրոսիմայի համալսարանի Կենսաբժշկական գիտությունների և առողջության բարձրագույն դպրոցի գիտնականները պարզել են, որ կոֆեինը շաքարով կամ արհեստական քաղցրացուցիչներով ավելի շատ է խախտում մկների ցիրկադային ռիթմերը, քան նույն խթանիչը՝ զուգորդված պարզ ջրի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science of Food (SF) ամսագրում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2024 թ․

01.12.2024
Դեկտեմբերի վերջին այնքան խառնաշփոթ կլինի, որ նույնիսկ առանց Մերկուրիի շատ բան կսողա դեպի ներքև: Բայց մի շտապեք նեղսրտվել. խնդիրները ձեզ կշրջանցեն, եթե չկորցնեք կենտրոնացումը:

LADYNEWS TV
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.12.2024
Դիտվել է 1013 անգամ
17.12.2024
Դիտվել է 711 անգամ
18.12.2024
Դիտվել է 637 անգամ
18.12.2024
Դիտվել է 573 անգամ
19.12.2024
Դիտվել է 355 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster