Անջելինա Ջոլին արտասվել է սեփական ֆիլմի շնորհանդեսի ժամանակ
17.02.2012
Հոլիվուդյան կինոաստղ Անջելինա Ջոլին հանդիսատեսի դատին է հանձնել իր առաջին ռեժիսորական աշխատանքը: «Արյան և մեղրի եզերքում» ֆիլմի փակ ցուցադրությունը կազմակերպվել է Սարաևոյում: Ցուցադրության վայրի ընտրությունը պատահական չէ:
Ֆիլմը ներկայացնում է մի սերբի և բոսնիացի մուսուլման աղջկա սիրո պատմությունը, ովքեր հանդիպում են 1990-ականների պատերազմից օրեր առաջ: Սկսված պատերազմը նրանց բաժանում է: Ճակատագրի բերումով, աղջիկը հայտնվում է այն ճամբարում, որտեղ գտնվում են ռազմագերիները և նորից հանդիպում է սիրելիին: «Այս պատմությամբ ձեզ հետ կիսվելն ինձ համար շատ կարևոր էր», - ասել է Անջելինա Ջոլին ցուցադրությունից հետո և արտասվել հենց բեմի վրա' ցուցադրությանը ներկա 5000 բոսնիացիների աչքի առաջ: Դիտվել է 4800 անգամ
Читать на русском
|