Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Տղամարդկանց թյուր կարծիքները կանանց մասին

29.10.2012

Պարզվում է` «բոլորն էլ նույնն են» արտահայտությունը միայն կանայք չէ, որ օգտագործում են: Ուժեղ սեռն էլ է հաճախ դեմքի խելացի  արտահայտությամբ սկսում դատել կանանց մասին ու երբեմն գալիս այն եզրահանգման, որ բոլոր կանայք էլ նույնն են: LN-ը հավաքել է այն թյուր կարծիքները, որոնք առավել հաճախ են տղամարդիկ արտահայտում կանանց մասին:

Կանայք պաշտում են ռոմանտիկան: Որոշ կանայք իրոք սիրում են ռոմանտիկա, բայց միայն այն դեպքում, եթե կան կայուն հարաբերություններ: Այսինքն՝ եթե տղամարդը ուշադիր է առհասարակ, և հարաբերությունները ամուր են, նրա մատուցած անկակնկալն էլ սիրով կընդունվի կնոջ կողմից: Բայց եթե որևէ տղամարդ որոշի, որ կարող է 5 օր տուն չգնալ, չզանգել և այլն, իսկ վերջում հայտնվել մի մեծ ծաղկեփնջով, հուսալով, որ կանայք սիրում են ռոմանտիկան, առնվազն աբսուրդ է:

Կանանց «ոչ»-ը «այո» է: Որոշ կանայք իրոք սիրում են կոկետություն անել, «ոչ» ասել ու սպասել, որ իրենց կհամոզեն, բայց դա չի նշանակում, որ կանացի «ոչ» բնության մեջ գոյություն չունի:

Կանանց անհրաժեշտ են ապագայի մասին խոստումներ: Այս միտքը տղամարդկանց մոտ հասել է այն աստիճանի, որ ոմանք, կարծելով, թե այլ կերպ հնարավոր չէ կնոջ հետ,անգամ մեկ գիշերվա համար տալիս են այնպիսի խոստումներ, որ հորինելն իսկ դժվար է: Նրանք սկսում են խոսել ապագա երեխաների կրթությունից, տան ջերմությունից և այլն: Սիրելի տղամարդիկ, մեզ պետք չեն Ձեր ստերը, եթե ցանկանում եք լուրջ հարաբերություններ, ապա կառուցեք այդ ամենը գործով, ոչ թե խոսքով:

Բոլոր կանայք գնումների մեծ սիրահար են: Չգիտես ինչու` ընդունված է տղամարդկանց շրջանում համարել, որ կանայք խենթանում են անիմաստ խանութներ այցելելու համար` հատկապես, երբ առնելու բան չունեն: Իհարկե, ցանկացած կին իրեն շատ ավելի լավ է զգում նոր զգեստի մեջ, բայց դա չի նշանակում, թե նա հաճույք է ստանում գնման բուն պրոցեսից: Կան նաև, այսպես կոչված, շոպոգոլիկներ, բայց նկատի ունենանք, որ այդպիսիք կան նաև տղամարդկանց շարքերում:

Եվ վերջում, այսպես կոչված «անկախների ու ուժեղների» մասին: Շատ տղամարդիկ ուղղակի փախչում են ուժեղ կանանցից` կարծելով, թե նրանք ֆեմինիստ են, բայց դա բնավ էլ այդպես չէ: Ցանկացած կին, ով իրեն ուժեղ է ներկայացնում, մեծ սիրով ավելի թույլ կլինի տանը, եթե իր կողքին լինի համապատասխան տղամարդ, ով թույլ կտա ոչ մի բանի մասին չմտածել, այլ միայն դաստիարակել երեխաներին ու համեղ բորշ պատրաստել:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8316 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

8 նշան, որ ձեր տղամարդն ընդունակ է դավաճանել

05.02.2025
Խաբելու ընդունակ լինելն ու խաբելը, բարեբախտաբար, երկու տարբեր բաներ են:

Սիրային եռանկյունի. ամուսին, կին և սիրուհի. ի՞նչ անել

24.01.2025
Ենթադրվում է, որ սիրուհի ունեցող ամուսինն աղետ է կնոջ համար, բայց եկեք իրավիճակին այլ կերպ նայենք։ 

Ինչպես կարելի է արձագանքել տղամարդու անպատեհ սիրախաղին․ խորհուրդ են տալիս հոգեբանները

10.01.2025
Շատ կանանց հաճելի է տղամարդկանց կողմից ուշադրության նշաններ ստանալը, հատկապես, եթե նրանք ամուրի են և պատրաստ են հարաբերությունների: Բայց ինչ անել, եթե սիրախաղը անպատեհ է թվում և գալիս է անցանկալի անձից։

Կենդանակերպի ո՞ր նշանն ընտանեկան երջանկություն կգտնի 2025 թվականին

17.12.2024
Նրանք վեցն են, և փոփոխություններ կլինեն ոչ միայն անձնական կյանքում։

Մարմնի մասեր. ինչին է նայում տղամարդը, երբ առաջին անգամ հանդիպում է կնոջը

26.11.2024
Հարաբերությունների մասնագետները նշել են, թե ինչպես օգտագործել այս գաղտնի գիտելիքները ձեր օգտին:

5 տարբերակ, որոնք կօգնեն ձեզ նրբանկատորեն մերժել տղամարդուն

09.10.2024
Ուժեղ սեռի ներկայացուցիչների կարծիքով՝ այս մեթոդներն ամենագեղեցիկն ու նուրբն են` իրենց ինքնագնահատականի հետ կապված։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-02-2025 13:36
BLACKPINK-ը հայտարարել է 2025 թվականին համաշխարհային շրջագայությամբ բեմ վերադառնալու մասին: BLACKPINK աղջիկների խումբը բաղկացած է չորս անդամից՝ Ջիսու (30), Ջենի (29), Ռոզի (28) և Լալիսա (27): Համաշխարհային հայտնիություն վայելող K-POP խումբն այս ամառ մի շարք համերգներ կտա Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Մեծ Բրիտանիայում:
20-02-2025 13:26
Ջեյն Ֆոնդան գուցե 87 տարեկան է, բայց չի զգում իր տարիքը։ The New York Times-ին տված հարցազրույցում Ֆոնդան քննարկել է իր վարժությունների ռեժիմը, անհատական ոճը և ծերության մասին մտքերը՝ Golden Goose ապրանքանիշի հետ իր նոր սպորտային կոշիկների արշավի մասին հոդվածում: «Ես ինձ ծեր չեմ զգում։ «Ես շատ ավելի երիտասարդ եմ, քան 20 տարեկանում էի՝ բոլոր առումներով»,-ասել է նա՝ խոսելով ապրանքանիշի սպորտային կոշիկների և ամենօրյա մարզումների հանդեպ իր սիրո մասին:
20-02-2025 07:38
38-ամյա Սինտիա Էրիվոն, ով վերջերս առաջադրվել էր Օսկարի, կմարմնավորի Հիսուսին «Հիսուս Քրիստոս– սուպերսթար» պիեսում։ Ըստ Variety-ի, բեմադրադրության պրեմիերան տեղի կունենա օգոստոսի սկզբին Լոս Անջելեսում: Ռեժիսորները կլինեն Էնդրյու Լլոյդ Ուեբերը և Թիմ Ռայսը՝ 1970-ականներին Բրոդվեյում բեմադրված յուրահատուկ ռոք օպերայի հեղինակները:
20-02-2025 04:28
Երգչուհի Քեսսի Վենտուրան, ով առաջինը էր բռնության մեջ մեղադրել Պ.Դիդդիին, սպասում է երրորդ երեխային։ Այս մասին նա հայտնել է Instagram-ում։ Գրառման տակ ղիության կապակցությամբ 38-ամյա երգչուհուն  շնորհավորել են Ջեսիկա Ալբան, Քիմ Քարդաշյանը և Դակոտա Ֆենինգը։ Վենտուրան ավելի քան հինգ տարի ամուսնացած է ֆիթնեսի մարզիչ Ալեքս Ֆայնի հետ, զույգն ունի երկու դուստր:
20-02-2025 02:33
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին պատրաստվում են թողարկել իրենց ֆիլմը։ Այս մասին հայտնում է The Post-ը՝ հղում անելով զույգին մոտ կանգնած աղբյուրին։ Ըստ ինսայդերի՝ դա պետք է լինի ֆիլմ Բիանկա Ցենսորիի մասին։ Աղբյուրը նշում է, որ դա կլինի «նորաձև» կինոնկար, որը Բիանկային կցուցադրի Քանյեի աչքերով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2025 թ․

01.02.2025
2025 թվականի ամենակարճ ամիսը խոստանում է իրադարձություններով լի լինել։ Ոմանց այն խոստանում է կարիերայի աճի նոր հնարավորություններ, ոմանց համար՝ ռոմանտիկ իրադարձություններ ու ճակատագրական հանդիպումներ, իսկ ոմանց համար՝ արկածներ ու ճանապարհորդություններ։

LADYNEWS TV
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.02.2025
Դիտվել է 1122 անգամ
18.02.2025
Դիտվել է 565 անգամ
19.02.2025
Դիտվել է 496 անգամ
20.02.2025
Դիտվել է 419 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster