Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Կաթնաշոռով «Խաբկանք»

17.02.2012

Եթե Ձեր սիրելին հրաժարվում է կաթնամթերքից (ինչպես օրինակ իմ դեպքում), իսկ Դուք այնուամենայնիվ կարծում եք, որ նրան հարվավոր է կաթնամթերքի որոշ չափաբաժին (չէ՞ որ այն շատ օգտակար է), այդ դեպքում այս բաղադրատոմսը հենց Ձեզ համար է:

 500գ կաթնաշոռ
 4 ձու
 200 գ շաքարավազ
 Շոկոլադե բիսկվիթի մեկ շերտ
 100գ կարագ
 1տուփ վանիլի փոշի


Պատրաստման եղանակը.

Առանձնացրեք ձվի դեղնուցն ու սպիտակուցը: Կաթնաշոռը խառնեք դեղնուցի և վանիլի հետ: Եթե կաթնաշոռը չոր է, ավելացրեք մի փոքր թթվասեր: Ավելացրեք շաքարավազը և լավ հարեք: Սպիտակուցները առանձին լավ խառնեք և ավելացրեք մնացած մասսային:

Բիսկվիթի պատրաստի շերտը պատառաքաղով տրորեք այնքան,մինչև փշուրներ ստանալը:

Թավան ծածկեք յուղաթղթով, դրեք տրորված շոկոլադե բիսկվիթի ½ մասը: Այնուհետև ավելացրեք կաթնաշոռով զանգվածը: Վերևից ծածկեք շոկոլադե բիսկվիթի փշուրների մնացած մասով:

Ջեռոցը տաքացրեք մինչև 180 աստիճան և թխեք մոտ 20 րոպե: Երբ թխվածքը պատրաստ լինի, հանեք այն ջեռոցից, թողեք սառչի: 20 րոպեից կարող եք մատուցել:

Հավատացնում եմ, որ այն մեծ հաճույքով կուտեն նաև նրանք, ովքեր իրենց ճաշացանկից բացառում են կաթնամթերքը:

 

Նելլի Ղարիբյան

Դիտվել է 5808 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ֆրանսիական կարտոֆիլի կակարկանդակ. նուրբ և համեղ ուտեստ

17.06.2025
Նույնիսկ եթե կարտոֆիլային ուտեստները ձեր խոհանոցում տարածված չեն, անհնար է դիմադրել այս ֆրանսիական կարկանդակին։ 

Ելակով թխվածքաբլիթներ

22.05.2025
Նուրբ, փափուկ, չափավոր քաղցր և փխրուն ելակով թխվածքաբլիթներն ախորժելի տնական քաղցրավենիք են։ Խմորը հունցվում է հեշտությամբ և արագ։

Հնդկացորենի կոտլետներ

02.05.2025
Բոլորը հավանաբար գիտեն այս հացահատիկային կուլտուրայի սննդային հատկությունների մասին, բայց միայն քչերին է հաջողվում լիովին բացահայտել դրա խոհարարական ներուժը։ Ահա թե ինչու որոշեցինք առաջարկել այս կոտլետների գաղափարը:

Աղցան «Վիտամինային ռումբ» 

04.04.2025
Այս աղղցանը շատ առողջարար է և հեշտ է պատրաստվում։

Աղցան «Գարուն»

13.03.2025
Այն հիանալի հավելում կլինի ցանկացած մսային կամ ձկնային ուտեստի, խորովածի կամ պարզապես կոտլետների հետ։

Նուռով և խնձորով աղցան

27.02.2025
Մրգերը, բանջարեղենը և հատապտուղները վիտամինների ու միկրոէլեմենտների առաջին և ամենակարևոր աղբյուրն են հատկապես գարնան առաջին ժամանակահատվածում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-06-2025 10:26
Z սերունդը կարող է համարվել պակաս սեռական ակտիվ, քան նախորդ սերունդները, բայց պարզվում է, որ նրանք ունեն մի հատուկ թուլություն՝ «գրասենյակային սեքսը»։ EduBirdie-ի նոր ուսումնասիրության համաձայն՝ Zoom օգտագործողների գրեթե մեկ երրորդը (29%) կարծում է, որ գրասենյակում աշխատելը կարող է դրական ազդեցություն ունենալ իրենց ինտիմ կյանքի վրա, քանի որ զուգընկերոջից հեռու լինելը մեծացնում է սեռական ցանկությունը։
17-06-2025 10:24
Փայլուն դոնատային եղունգների արվեստի, ադամանդե քարերով պատված ճանկերի և ավանգարդ քանդակային ձևերի մի քանի սեզոններից հետո, եղունգների նորաձևությունը կտրուկ շրջադարձ է կատարում: Պարզությունը 2025 թվականի ամռան ուշադրության կենտրոնում է՝ կոկիկ ձևեր, մեղմ «նյուդ» երանգներ և դասական կարմիրի նոր մեկնաբանություն: Այս մանիկյուրը հեշտությամբ հարմարվում է կարճ, նշաձև կամ բնական եղունգներին՝ մնալով էլեգանտ, խնամված և, ամենակարևորը, աննկատելիորեն շքեղ, գրում է Vogue Arabia-ն։
17-06-2025 05:51
Լիլի Ալենը, որը վերջերս չորս տարվա ամուսնությունից հետո բաժանվել էր 50-ամյա դերասան Դեյվիդ Հարբորից, կարծես թե նոր սիրավեպ է սկսել: Անցյալ շաբաթավերջին 40-ամյա երգչուհուն նկատել են «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմի 39-ամյա աստղ Ջեյմս Նորտոնի հետ` Լոնդոնում կայացած Charli XCX-ի համերգին: Ականատեսների խոսքով՝ զույգը միջոցառման ժամանակ անմիջական էր թվում. նրանք աշխույժ զրուցել են և կատակել, իսկ մի պահ Լիլին մտերմիկ հպվել է Ջեյմսին:
17-06-2025 04:56
Վիկտորիա Լոպիրևան հյուրընկալվել է Մայամիում կայացած ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի 2025 թվականի առաջնության շնորհանդեսին և գալա-ընթրիքին: 41-ամյա մոդելը և Ռուսաստանում կայանացած 2018 թվականի աշխարհի առաջնության դեսպանը հանդիպել է ՖԻՖԱ-ի (Միջազգային ֆուտբոլային ասոցիացիա) նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ, այցելել ակումբային մրցաշար, որը տեղի է ունենում Աշխարհի առաջնությունից մեկ տարի առաջ:
17-06-2025 02:31
92 տարեկանում մահացել է ամերիկյան Estee Lauder կոսմետիկայի ընկերության հիմնադիրների որդին' ընկերության տնօրենների խորհրդի պատվավոր նախագահ Լեոնարդ Լաուդերը։ Այս մասին հայտնել է ընկերությունը։ Ավելի քան վեց տասնամյակ Լեոնարդ Լաուդերը եղել է վիզիոներ և նորարար' օգնելով բիզնեսը ամերիկյան խանութներում մեկ ապրանքանիշի ներքո վաճառվող մի բուռ ապրանքից վերածել հեղինակավոր գեղեցկության մուլտիբրենդային համաշխարհային առաջատարի, ինչպիսին է այն այսօր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.06.2025
Դիտվել է 606 անգամ
11.06.2025
Դիտվել է 586 անգամ
12.06.2025
Դիտվել է 538 անգամ
13.06.2025
Դիտվել է 401 անգամ
17.06.2025
Դիտվել է 199 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster