Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Մաշկի խնամքն աչքերի շրջանում. արդյունավետ կոսմետիկ միջոցներ

13.10.2012

Աչքերի շրջանում մաշկը շատ նուրբ է եւ պահանջում է մշտական խնամք: LN-ն արդեն ներկայացրել է դիմակներ այդ հատվածում մաշկի խնամքի համար, իսկ հիմա ձեր խնդրանքով, սիրելի լեդիներ, կխոսենք նաեւ կոսմետիկ միջոցների մասին: Մեր խորհրդատուն է Mary Kay ընկերությունը:  

Մաշկի ծերացման պատճառները բազմաթիվ են՝ տարիք, արևի ազդեցություն, ոչ պատշաճ խնամք կամ խնամքի բացակայություն։ Ընդհանուր առմամբ մաշկի ծերացման 2 հիմնական պատճառներ կան. առաջինը բնական ծերացումն է, իսկ երկրորդը շրջակա միջավայրի բացասական ազդեցությունների հետևանք է։ Չնայած տարիքից շատ բան է կախված, սակայն շրջակա միջավայրի բացասական ազդեցությունները կարող են արագացնել մաշկի ծերացման տեմպը։

Աչքերի շրջանի հատվածում մաշկի բաղադրության մեջ շատ քիչ ճարպեր և մկաններ, ինչպես նաև քիչ կոլագեն և էլաստին կան։ Այդ իսկ պատճառով հենց այս հատվածում են ամենից շուտ առաջանում միմիկական և տարիքային կնճիռները։ 

«Թայմուայզ» աչքերի քսուք, որը պայքարում է մաշկի ծերացման նշանների դեմ։

Ծերացման նշանների դեմ պայքարող աչքերի քսուքը երիտասարդացնում և վերականգնում է աչքերի շրջանի նուրբ մաշկը` հարթեցնելով այն և կրճատելով մանր և խոր կնճիռները:

  • Պարունակում է այնպիսի մասնիկներ, որոնք աչքերի շրջանի մաշկին ավելի բաց գույն են հաղորդում, և պեպտիդներ, որոնք նպաստում են կոլագենի բնական արտադրությանը:
  • Երիտասարդացնում, վերականգնում և հարթեցնում է  աչքերի շրջանի նուրբ մաշկը:
  • Կրճատում է փոքր, ինչպես նաև ավելի խոր կնճիռների քանակը:

Անկախ լաբորատորիաներիում իրականացված կլինիկական փորձարկումներին մասնակցած յուրաքանչյուր 10 կանանցից  9 նշել են, որ աչքերի շրջանի մաշկը երիտասարդացել է, նվազել են տեսանելի կնճիռները քսուքը 8 շաբաթ շարունակ օգտագործելուց հետո։

Աչքերի շուրջ մաշկը այլ հատվածների մաշկից մոտ 3 –ից 4 անգամ ավելի բարակ է: Կոպերը շատ կարևոր ֆունկցիա ենկատարում` պաշտպանելով աչքերը վնասվածքներից և պահպանելով դրանք լույսից և փոշուց: Այն ամենաակտիվ միմիկական գոտին է, որը ենթակա է անընդհատ լարվածության:

«Թայմուայզ» ամրապնդող քսուք աչքերի շրջանի մաշկի համար

«Թայմուայզ» աչքերի շուրջ մաշկն ամրապնդող քսուքը. խոնավացնում է, ավելի բացգ ույն է հաղորդում աչքերի շուրջ մաշկին, կրճատում է տարիքային գծերը՝ կնճիռները:

 

Դուք հնարավորություն չունեք փոխել աչքերի շուրջ մաշկի կառուցվածքը, սակայն ճիշտ խնամքը թույլ կտա ձեզ հաջողությամբ պայքարել կնճիռների,  չորության և գրգռվածության ու ծերացման այլ նշանների դեմ: 

«Թայմուայզ» աչքերի շրջանի մաշկն ամրապնդող քսուքը պայքարում է մաշկի տարիքային փոփոխությունների բոլոր դրսևորումների դեմ և օգնում է ձեր աչքերին ունենալ արտահայտիչ հայացք և թարմ տեսք:

  • Կոլագեն արտադրող պեպտիդների զույգը վերականգնում է մաշկի բջջային հյուսվածքները և ամրապնդում մաշկը:
  • Փափկեցնող բուսական էքստրակները ակտիվորեն խոնավեցնում են մաշկը։
  • Կրճատում է մանր կնճիռների տեսանելիությունը:
  • Ավելի բաց գույն է հաղորդում աչքերի տակի մուգ շրջաններին:
  • Քսոքի հարուստ բանաձևը ամրապնդում և   վերականգնում է մաշկի առաձգականությունը:
  • Էականորեն իջեցնում է կոպերի այտուցվածությունը:

Ինչպես է աշխատում․ Ծերացման հետ մեկտեղ մաշկը կորցնում է խոնավությունը, չորանում է, առաջանում են ծակոտիներ, որոնք էլ թուլացնում են մաշկի բնականոն աշխատանքը։ Ազատ ռադիկալները և շրջակա միջավայրը սկսում են ավելի ակտիվորեն ազդել մաշկի վրա։ Թայմուայզ ամրապնդող քսուքը պաշտպանում է աչքերի շրջանի մաշկը և կանխում վնասները։

  • Կոլագեն արտադրող պեպտիդները կառուցում և վերականգնում են մաշկի կառուցվածքը, վերակենդանացնում են մաշկի բջիջները, որոնք հանդիսանում են մաշկի ամրության և առաձգականության գլխավոր էլեմենտները։
  • Հանգստացնող բուսական էքստրակտները և մաշկը գունաբացող տարրերը նախապատրաստում են մաշկը խոնավացման։ Իսկ մաշկն էլ ավելի հարթ երանգ է ստանում։

 

Հանգստացնող գել աչքերի շրջանի համար

 

Զովացնող, հանգստացնող գելը, որը պարունակում է բուսական էքստրակներ, նախատեսված է աչքերի շրջանի մաշկի տոնուսի բարձրացման, ամրապնդման և աչքերի շուրջ այտուցվածության վերացման համար:

130 տոկոսով ավելացնում է մաշկի խոնավության մակարդակը։

  • Արագ հեռացնում է աչքերի գեր հոգնածության հետևանքները:
  • Պարգևում է զովության և հանգստի զգացողություն աչքերին:

Գելը անվնաս է զգայուն աչքերի համար, սակայն անհրաժեշտ է հիշել՝ քանի որ միջոցի բաղադրության մեջ մտնում են բուսական բաղադրիչներ, պետք է խուսափել միջոցի` աչքերի թաղանթի վրա ընկնելուց, ինչպես նաև թարթիչներին շատ մոտ չքսել: Այս զգուշացումները թույլ կտան ձեզ խուսափել աչքերիգ րգռվածությունից կամ կարմրածությունից:

 

Հիմնական բաղադրիչները և դրանց ֆունկցիաները

Կանաչ թեյի էքստրակտ

Հակաօքսիդանտ, որը նպաստում է մաշկի ծերացման գործընթացի դանդաղեցմանը:

Վարունգի էքստրակտ

Նպաստում է աչքերի տակի հատվածում մելանինի արտադրության կրճատմանը:

Մասուրի պտուղների և երիցուկիէքստրակտ

Ունեն հանգստացնող ազդեցություն և մաշկին առաձգականություն են հաղորդում:

 

«Մերի Քեյ» ընկերության կողմից առաջարկվող աչքի խնամքի բոլոր միջոցները ստուգված են մաշկաբանների կողմից, յուղազերծված են: Կարող են օգտագործվել անգամ ոսպնյակներ կրող մարդկանց կողմից:

Եվ բոլորովին վերջերս «Մերի Քեյ» ընկերության գիտնականները, կատարելով երկարատև հետազոտություններ, գտել են ծերացման նշանների դեմ պայքարի միջոցներ, որոնք պարունակում են արտոնագրին սպասող, գիտականորեն հաստատված արդյունավետ բաղադրիչներ։ Աչքերի խնամքի այս միջոցի ստեղծման նպատակը մեկն էր՝նվազեցնել ծերացման խոր նշաններն աչքերի շրջանում, քանզի խնամքի միջոցները, որոնք օգտագործում ենք 30 տարեկանում, արդյունավետ չեն 50 տարեկանում։ Մակերեսային կնճիռները, որոնք միմիկական խաղի հետևանքով էին առաջացել, 50 տարեկանում խոր, երկար և  խիստ ընդգծված կնճիռներ են, որոնք տեսանելի են, անգամ երբ դեմքը գտնվում է հանգիստ վիճակում։  


TimeWise Repair™ Volu-Firm™ աչքերի վերականգնող քսուք

Դեմքի միմիկական արտահայտությունների՝ ժպիտալ, ծիծաղել, խոժոռվել, պատճառով աչքերի հատվածում առաջանում են կնճիռներ, և Դուք ծեր եք երևում։ TimeWise Repair™ Volu-Firm™ աչքերի վերականգնող քսուքը պարունակում է արտոնագրին սպասող բաղադրիչների համալիր, որը պայքարում է աչքերի շրջանի մաշկի ծերացման նշանների դեմ։ Այս սնուցող քսուքը հաղորդում է Ձեր աչքերին ավելի երիտասարդ տեսք՝ բարձրացնելով աչքերի շրջանի մաշկի առաձգականությունը, նվազեցնելով այտուցվածությունը և մուգ շրջանակները։

TimeWise Repair™ Volu-Firm™ աչքերի վերականգնող քսուքն ունի ներկառուցված ապլիկատոր, որը թույլ է տալիս քսուքն արդյունավետորեն տարածել։ Այս նորարարական դիզայնի ընտրությունը պայմանավորված է հեղուկ բյուրեղների առկայությամբ, որոնք կառուցվածքով շատ մոտ են մաշկի կառուցվածքին։ Հեղուկ բյուրեղներն արտացոլում են լույսը՝ մաշկին հաղորդելով առողջ փայլ։ Եվ զարմանալի չէ, որ անկախ սպառողական ուսումնասիրության ընթացքում10 կանանցից 8–ը համաձայնել են, որ իրենց աչքերի շրջանում մաշկը ստացել է առողջ փայլ ընդամենը 2 շաբաթ անց։

Աչքերի քսուքի ապլիկատորը խթանում է արյան միկրոշրջանառությունը և նրբորեն մերսում է աչքերի տակի մաշկը՝ նվազեցնելով այտուցվածությունը։ Հարթ մետաղը, դիպչելով Ձեր մաշկին, անմիջապես զովացնում և թարմացնում է այն։ Վայելեք այդ հաճույքն ամեն օր։

Այս քսուքը նույնպես անցել է կլինիկական ուսումնասիրություններ և ահա արդյունքները․

1 շաբաթ անց

  • Մաշկը ձգվել է – 74%
  • Նվազել են աչքերի տակի «պարկերը» և մուգ շրջանակները – 68%

 

2 շաբաթ անց

  • Ամրացնում է աչքերի շրջանի մաշկը – 73%
  • Նվազեցնում է խորը կնճիռները – 70%
  • Վերականգնում է մաշկի երիտասարդությունը – 71%

 

4 շաբաթ անց

  • Բարելավում է մաշկի արտաքին տեսքը – 85%
  • Վերակենդանացնում է աչքերը՝ ձգելով կոպերը – 67%

 

Սրանք 4-շաբաթյա անկախ սպառողական հետազոտության արդյունքներ են, որին մասնակցել են 180 կին, ովքեր օգտագործել են քսուքը օրական 2 անգամ հետազոտության ամբողջ ընթացքում։

LN-ի նոր՝ մարմնի խնամքին եւ շպարին անդրադարձող շարքը պատրաստվում է  Mary Kay ընկերության հետ համագործակցությամբ:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Կարդացեք նաեւ՝ Անուշաբույր լոգանք եւ ՍՊԱ. ինչպես ջրից կատարյալ հաճույք ստանալ տնային պայմաններում

 

Դիտվել է 20842 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Qristin | 16-11-2012 00:22
Knereq es uzum ei jshtel achqes shate hognum u cavum krumem aknoc ashxatanqi berumov shatem ogtvum hamakargchic achqeri geln hangstacnox kogni ind ev inchpes karoxem gnel
Sir | 13-10-2012 20:23
Es 21 tarekan em,indz tuylatrvum e ayd mijocneri [email protected] ete ayo apa vor tarberak@?
Liza | 13-10-2012 14:27
Chgitei vor Mary Kay y nman xnamki migocner uni, shat hetakrkir informaciae)))

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ծիրանի օգուտներն ու վնասները

27.06.2025
Ծիրանը ոչ միայն համեղ միրգ է, այլև շատ առողջարար։ Ահա ծիրանի հիմնական օգտակար հատկությունները մարդկանց համար։

Հագուստի 5 երանգ, որոնք հիանալի համադրվում են ջինսերի հետ

31.05.2025
Եթե սև դենիմի հետ կարելի է կրել բացարձակապես ցանկացած գույն, իսկ բեժի հետ՝ գրեթե ամեն ինչ, ապա կապույտը կարող է մեզ մտածելու տեղիք տալ։

Ինչպես ապահովել լողախցիկի կատարյալ մաքրություն

07.05.2025
Պարզ եղանակներ՝ լողախցիկը մաքուր և գրավիչ պահելու համար։

Չափազանց վաղ. ինչու են որոշ մարդկանց մազերը ճերմակում 18 տարեկանից

09.04.2025
Մելանինն այն պիգմենտն է, որից բաղկացած են մարդու մազերը: Երբ այն օրգանիզմում դադարում է արտադրվել, մազերը կորցնում են գույնը և դառնում թափանցիկ, այսինքն՝ ճերմակ։

Ինչպես տունը լցնել հաճելի բուրմունքով. 3 արդյունավետ տարբերակ

27.03.2025
Տան հոտերն անտեսանելի մոգություն են, որոնք ստեղծում են հարմարավետություն, ազդում տրամադրության վրա և տարածքը դարձնում իսկապես ձերը:

Ինչպես երկարացնել կանացի գուլպաների կյանքը. փորձարկված խորհուրդներ

05.03.2025
Սառեցնելը, խոնավացնելը և լաքով վերանորոգելն ապացուցված մեթոդներ են, որենք կօգնեն երկարացնել բարակ նեյլոնե գուլպաների կյանքը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-06-2025 10:48
Բիյոնսեն ստիպված է եղել դադարեցնել իր համերգը, քանի որ թռչող մեքենան ցնցվել է օդում: Շաբաթ օրը Հյուստոնում նրա համերգի ժամանակ տեղի ունեցած սարսափելի պահը ցնցել է հանդիսատեսին, ովքեր այն ֆիքսել են տեսանյութով: Մեքենան, որում 43-ամյա երգչուհին գտնվում էր իր «16 Carriages» երգի կատարման ժամանակ, տեսանելիորեն ցնցվել է, ինչի պատճառով նա կարգադրել է դադարեցնել համերգը:
30-06-2025 10:27
Wildberries-ի հիմնադիր, 49-ամյա Տատյանա Կիմը, ըստ Forbes ամսագրի, ընդգրկվել է աշխարհի 50 ամենահարուստ կանանց վարկանիշային աղյուսակում։ Քիմը զբաղեցրել է ցուցակի 18-րդ տեղը՝ 4.6 միլիարդ դոլար կարողությամբ։ Միևնույն ժամանակ, նա ցուցակում ընդգրկված ամենաերիտասարդ կանանցից մեկն է՝ նրանից երիտասարդ է միայն 38-ամյա ավստրալուհի Մելանի Պերկինը, որը հիմնադրել է Canva-ն։ Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը՝ 38.8 միլիարդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է շվեյցարուհի Ռաֆայելա Ապոնտե-Դիամանտը, որը աշխարհի ամենամեծ ծովային նավագնացության Mediterranean Shipping Company ընկերության համահիմնադիրն է։
30-06-2025 10:12
Եթե մարդ երկար ժամանակ ընդունում է անհանգստության և անքնության դեմ դեղամիջոցներ, ապա ի վերջո նրան կարող է սպառնալ Ալցհեյմերի հիվանդությունը, հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով կանադացիների կողմից կատարված հետազոտությանը և բենզոդիազեպինի ընդունման վիճակագրությանը: 
30-06-2025 09:56
Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS Water ամսագրում, նախազգուշացնում է, որ նիտրատների անգամ ցածր մակարդակը, որոնք հաճախ կեղտոտում են խմելու ջուրը, կարող է ավելացնել վաղաժամ ծննդաբերությունների վտանգը։ Գիտնականներն ասում են, որ ջրում ընթացիկ EPA առավելագույն մեծությունից ցածր նիտրատների մակարդակը կարող է հանգեցնել նաեւ ցածր քաշով երեխաների ծնվելուն։
30-06-2025 06:50
Մրայա Քերին երկրպագուներից կեղմից բուռն գովասանքի է արժանացել կիրակի օրը Wembley Arena-ում Capital’s Summertime Ball փառատոնի շրջանակներում իր ամենահայտնի հիթերը կատարելուց հետո: 56-ամյա երաժշտական լեգենդն այս տարվա համերգի գլխավոր կատարողներից մեկն էր և չհիասթափեցրեց:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
30.06.2025
Դիտվել է 425 անգամ
24.06.2025
Դիտվել է 423 անգամ
25.06.2025
Դիտվել է 405 անգամ
26.06.2025
Դիտվել է 389 անգամ
27.06.2025
Դիտվել է 355 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster