Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Ազատվում եք հոգնածությունից. 5 խորհուրդ

21.09.2012

Սեպտեմբերն արդեն ավարտվում է, բայց մեզնից շատերը դեռևս չեն հարմարվում ամեն օր ծանր աշխատանքային մթնոլորտում անցկացնելուն, և երեկոյան մեր մարմինը պարզապես տեղի է տալիս հոգնածությանը: Ի՞նչ անել: Նախ պետք է փորձենք տարբերել հոգնածությունը գերհոգնածությունից: Եթե դուք գիշերվա հիանալի քնից հետո անգամ առավոտյան արթնանում եք աչքերի տակ փոսիկներով, ու մարմինը ջարդվում է ծանրությունից, ապա Ձեզ մոտ հոգնածությունն արդեն խրոնիկ երանգ ունի և խորհուրդ կտանք այդ դեպքում պարտադիր դիմել բժշկի: Իսկ եթե հոգնածություն զգում եք միայն աշխատանքային օրվա ավարտին, ապա այս նյութը հենց Ձեզ համար է:

1. Ողջ օրը մենք անցկացնում ենք բարձրակրունկ կոշիկների վրա կամ կրում ենք կիպ տաբատ ու զուգագուլպաներ: Այս ամենը վատացնում է մեր ոտքերի արյան շրջանառությունը: Ահա թե ինչու տուն հասնելուն պես պետք է զբաղվել ոտքերի վիճակի բարելավմամբ: Գնեք Ձեզ համար վառ գույնի ու հետաքրքիր որևէ հողաթափ, թողեք, որ այն դիմավորի Ձեզ հենց տան շեմին: Դա Ձեզ միանգամից հանգստի կտրամադրի: Տուն մտնելով'մի շտապեք գնալ խոհանոց: Նախ մտեք ննջասենյակ և 5 րոպե պառկեք, դա կօգնի լավացնել արյան շրջանառությունը: Հետո անցեք լոգասենյակ: Վերցրեք երկու համապատսախան կաթսա, մեկի մեջ լցրեք սառը, մյուսի մեջ տաք ջուր: Ոտքերը 30 վայրկայն դրեք սառը, ապա նույնքան տաք ջրի մեջ: Կրկնեք գործողությունը մոտ 20 անգամ:

2. Եթե օրը այնքան ծանր է եղել, որ ողջ մարմինն ասես ջարդվում է, ապա շտապեք լոգանք ընդունել: Լոգարանի ջուրը պետք է լինի մոտ 38-40 աստիճան տաքության: Կարող եք ջրի մեջ ավելացնել ծովային աղ կամ օգտակար խոտաբույսեր: Լոգարանում մնացեք 5 րոպեից ոչ ավել, ապա կանգնեք ցնցուղի տակ: Նախ բացեք տաք ջուրը, ապա աստիճանաբար սառցրեք այն: Վերջում մարմնի յուղ քսեք ու մերսեք մարմնի բոլոր հնարավոր մասերը:

3. Օրվա ողջ դժվարությունն իր հետքն է թողնում առաջին հերթին մեր դեմքի վրա: Այնպես որ լավ կլինի զբաղվեք նաև դրանով: Պառկեք, և դեմքին կտրատած վարունգ կամ կարտոֆիլ դրեք: Դա կօգնի հանել հոգնածությունը:

4. Դուք արդեն հանգստացրեցիք ողջ մարմինը, այժմ ժամանակն է կենսական վիտամիններ հավաքելու: Մտեք խոհանոց և ընդունեք մեկ բաժակ ֆրեշ, մրգերի չիր, կամ էլ մեկ նարինջ: Օգտակար կլինի նաև երիցուկով թեյը:

5. Եվ վերջում, եթե արդեն երեկոյան գիտեք, որ վաղվա օրը ծանր է լինելու, պարզապես մեկ ժամ շուտ պառկեք քնելու, նույնքան շուտ արթնացեք և առավոտ կանուխ կես ժամ նվիրեք մարզումներին: Դրանք կօգնեն արթնացնել մարմինն ու առույգ զգալ ողջ օրվա ընթաքում: Չէ՞ որ ավելի հեշտ է չհոգնել, քան հետո պայքարել դրա դեմ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6190 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկարակյացների 3 սովորություն, որոնք կանխում են վաղ ծերացումը

12.04.2024
Ծերացումը բնական գործընթաց է, որը հնարավոր չէ կանգնեցնել ոչ մի դեղահաբով։ Այնուամենայնիվ, հնարավոր է հետաձգել դրա սկզբը։ Փորձագետները սովորեցնում են, թե ինչպես դա անել:

Առանց խուճապի. 7 դեպք, երբ մազաթափությունը բնական է և վերականգնելի

27.03.2024
Միջին հաշվով մենք օրական կորցնում ենք 50-ից 100 մազ, և դա միանգամայն բնական է. հետո նորերն են աճում դրենց տեղում: Բայց երբեմն դա տեղի չի ունենում...

Այս 8 մթերքները կօգնեն երիտասարդացնել կանացի մարմինը

07.03.2024
Առողջ մարմինը յուրաքանչյուր կնոջ գեղեցկության և երիտասարդության գրավականն է, ուստի չափազանց կարևոր է ամենօրյա սննդակարգի համար ճիշտ մթերքներ ընտրելը:

6 նշան, երբ պետք է անմիջապես վազել գինեկոլոգի մոտ

07.02.2024
Կնոջ գեղեցկությունը ոչ թե առանձին հատկանիշ է, այլ նրա առողջության արտաքին դրսևորում։

Ո՞ր մթերքներն են վնասակար կանանց սեռական առողջության համար

24.01.2024
Սնդակարգն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մեզ զգում առօրյայում և ամբողջ կյանքում:

Սննդի 5 օգտակար հատկություն (ակնհայտներից բացի)

08.12.2023
Մենք չենք կարող գոյատևել առանց սննդի, բայց մեր սիրելի ուտելիքները բացի հագեցումից ուրիշ ի՞նչ նպատակների են ծառայում, ի՞նչ ենք մենք փնտրում ուտելիքի մեջ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 605 անգամ
15.05.2024
Դիտվել է 150 անգամ
17.05.2024
Դիտվել է 71 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster