Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Կարող եմ ժպիտով պահանջել. ԼՈՒՍԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

13.02.2012

LN-ի հյուրն է գեղեցկուհի, բիզնես լեդի Լուսինե Թովմասյանը:

-Լուսինեն շատերի հիշողություններում դեռ այն 19 տարեկան աղջիկն է, որ, գերազանցելով հարյուրավոր գեղեցկուհիների, ճանաչվեց Հայաստանի և Եվրոպայի ամենագեղեցիկ աղջիկներից մեկը: Այդ օրերից հետո ի՞նչն է էականորեն փոխվել քո խառնվածքում, բնավորության մեջ:

-Հավատացեք, որ ես այդ տարբերությունը չեմ տեսնում, և ինձ հետ շփվող շատերը' նույնպես: 2003-ին էր, որ դարձա «Միսս Հայաստան», անցել է արդեն 9 տարի, բայց չեմ զգում, որ մեծացել եմ, փոխվել: Բնականաբար, որոշ բաներ կլինեն, որ փոխվել են, բայց էականորեն' ոչինչ. ես նույն Լուսինեն եմ:

-Ասում են' գեղեցկությունը բացում է բոլոր դռները: Սեփական օրինակով համոզվե՞լ ես:

-Յուրաքանչյուր կին ինչ-որ չափով գեղեցիկ է համարում իրեն, բայց դա բոլորովին կապ չունի դռներ բացվելու հետ: Դու պետք է աշխատես ինքդ քեզ վրա, եթե ցանկանում ես մի բանի հասնել. դա կլինի ուսման մեջ, աշխատանքի, թե մեկ այլ ոլորտում:

- Ինչպիսի՞ն էիր փոքր ժամանակ:

-Համարյա նույնը, ինչ հիմա: Հիմա քրոջս աղջիկը' Մեգին, նույն բնավորության գծերն ունի, ինչ ես' կամակոր, աշխույժ, ժպետերես, ինչ-որ տեղ իր ասածի տեր:

-Իսկ Իրինայի հետ կռվո՞ւմ էիք, թե ով է ավելի գեղեցիկ:

-Ո՛չ, ի սկզբանե իմ ու Իրինայի հարաբերությունները շատ տարբեր են եղել քույր-քույր հարաբերություններից: Նա ինձ միշտ ընդառաջում էր, ընտրության հնարավորություն էր տալիս: Եվ հետո, նա ինձ համար օրինակ էր, ես ամեն կերպ փորձում էի նմանվել նրան:

-Ովքե՞ր են քեզ աջակցում:

-Առաջին հերթին մայրս և քույրս: Հայրս նույնպես անմասն չէ, բայց նրանք կին են, ավելի լավ են հասկանում ինձ: Ընկերներս եւս շատ կարևոր դեր ունեն իմ կյանքում: Առանց նրանց ես դատարկ մարդ կլինեի:

-Քեզ հաջողակ մարդ համարո՞ւմ ես:

-Այո՛, երբեք չեմ զղջում չարված գործերի համար: Միշտ փորձում եմ լավատեսորեն մոտենալ ամեն ինչին: Եթե մի բան էլ չի ստացվում, ուրեմն դա է ճիշտը:

-Ո՞րն է քո հաջողության գրավականը:

-Ժպիտով եմ մոտենում կյանքին:

-Ինչո՞վ ես հիմնականում զբաղված:

-Առաջնահերթն ինձ համար «Նոր ռադիոն» է: Հանրային հեռուստառադիոխորհրդի մամլո քարտուղարն եմ: Իսկ շուտով կլինեն նաև ֆիլմեր և հաղորդում:

- Խի՞ստ ես որպես տնօրեն:

-Ինձնից խստություն անհնարին է ակնկալել: Չեմ կարողանում շատ խիստ լինել, բայց գիտակցում եմ, որ դա պետք է: Կարող եմ ժպիտով պահանջել:

-  Դժվա՞ր չէ ոչ պրոֆեսիոնալի համար կերտել տիպական, դրամատիկ կերպարներ. ադեն հաջողված օրինակներ ունես երկու ֆիլմում:

-Շատ դժվար է: Դու քեզ վրա մեծ պատասխանատվություն ես վերցնում. չէ՞ որ արձագանքները կարող են ինչպես լավը,այնպես էլ վատը լինել: Մեծ քայլ էր ինձ համար ուժ գտնել ինքս իմ մեջ և համաձայնել: Վախը շատ մեծ էր, նամանավանդ «Մի վախեցիր»-ի ժամանակ: Սրտատրոփ սպասում էի մարդկանց արձագանքներին:

-Ըստ քեզ, ինչպիսի՞ն պետք է լինի կինը:

-Կինը երբեք չպետք է մոռանա, որ կին է: Պետք է միշտ խնամված և կանացի լինի: Չեմ սիրում, երբ կինը գռեհիկ է լինում, երբ վատ լեքսիկոն է ունենում:


- Ունե՞ս քո' կնոջ իդեալը, որին ձգտում ես նմանվել, գուցե նաեւ ընդօրինակել:

-Աչքիս առաջ ունեմ երկու կին, որոնք իմ իդեալն են' մայրս և քույրս:

-Իսկ աստղային ընտրանիում կա՞ մեկը, ով քեզ համար կնոջ իդեալ է:

-Երբևիցե իդեալ կամ կուռք չեմ ունեցել: Ինչ-որ չափով իդեալական կին ինձ համար Մոնիկա Բելուչին է. նայում ու հիանում եմ նրա յուրաքանչյուր քայլով: Մեծ հպարտություն եմ զգում, երբ տեսնում եմ' ինչպես կարող է կինն իրեն դրսևորել այդ տարիքում:

-Լուսինե Թովմասյանը տարիներ շարունակ դուրս չի գալիս ամենացանկալի հարսանացուների թոփ տասնյակից: Ի վերջո նպատակ չունե՞ս լքելու ցանկալի հարսնացուների սանդղակն ու տեղափոխվել «լավագույն կին» կամ, ասենք, «ամենագեղեցիկ մայրիկ» չափանիշների մեջ:

-Այո, կլինի, հաստատ դրա ժամանակն էլ կգա, որ ես կզգամ ինձ երջանիկ նաև կնոջ, հետագայում մայրիկի դերում:

-Ընտրյալ ունե՞ս:

-Ո՛չ, չունեմ:

-Այսինքն' առաջիկա տարիներին քեզ այդ հորիզոնականներում չե՞նք տեսնի:

-Չէ, չէ, առաջիկա տարիներին գուցե հայտնվի (ծիծաղում է- LN ): Եթե լինի, անպայման բոլորը կիմանան այդ մասին: Ուղղակի դեռևս ցանկություն չունեմ, քանի որ մտադրություններս շատ են' կապված կրթությանս, աշխատանքիս հետ: Նպատակ ունեմ արտասահմանում աշխատել: Ուզում եմ նաև շարունակել կրթությունս: Սլավոնական համալսարանն ավարտելուց հետո մեկնեցի Լոնդոն' ուսումս շարունակելու, հիմա կրկին այդ ցանկությունը կա:

-Կա՞ն հատկանիշներ, որոնք Լուսինեի տղամարդը անպայման պետք է ունենա:

-Այո՛, իհարկե: Առաջին հերթին հումորի զգացում, առանց որի չեմ պատկերացնում: Պետք է կարողանա շփվել մարդկանց հետ, իսկ դա գալիս է թե՛ դաստիարակությունից, թե՛ կրթությունից: Եվ անպայման' գեղեցիկ ձեռքեր: Ինձ համար դա շատ կարևոր է:

-Ինչպիսի՞ն կլինի Լուսինեն ընտանիքում: Պատկերացնո՞ւմ ես քեզ մայրիկի դերում:

-Ես արդեն ունեմ օրինակ, որից շատ հեռու հաստատ չեմ գնա: Տեսնում եմ' ինչպիսին է քույրս իր ընտանիքում, ինչպիսին է մայրս: Իսկ որպես մայրիկ, կարծում եմ, շատ խիստ կլինեմ: Օրինակը քրոջս աղջիկն է: Նրան բոլորը երես են տալիս, և դուրս է գալիս, որ միայն ես եմ խիստ նրա հետ: Խստություն անպայման պետք է: Երեխան պետք է սիրի և հարգի ծնողին, ինչ-որ տեղ էլ զգաստանա նրա ներկայությունից:

-Ըստ քեզ' ո՞րն է կանացի երջանկությունը:

-Այնքան էլեմենտար է դա: Ընտանիք ունենալ, սիրած զբաղմունք, որտեղ կունենաս քո հետաքրքրությունը և, ամենակարևորը, սիրել ու սիրված լինել:

-Եթե հնարավորություն լիներ ինչ-որ բան կյանքում փոխելու, ի՞նչը կփոխեիր:

-Երբեք չեմ զղջում չարված բաների համար, այլ աշխատում եմ առաջ գնալ, գուցե հետագայում ստացվի այն, ինչ ժամանակին չի եղել: Իսկ արածների համար ընդհանրապես պետք չէ զղջալ (ծիծաղում է- LN):

-Երջանի՞կ ես:

-Շա˜տ, քանի որ ընտանիքս իմ կողքին է, մտերիմ ընկերներս ինձ հետ են, ունեմ աշխատանք, որտեղ ինձ շատ լավ եմ զգում: Հիմա ինձ ավել բան հարկավոր չէ: Ես շատ երջանիկ եմ:

Հարցազրույցը' Նելլի Ղարիբյանի

Դիտվել է 10243 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինքնատիպ Մարմիլան՝ ազգային զարդանախշերով և ուրարտական սեպագրերով

04.06.2025
«Արտադրված է Հայաստանում» պիտակով ապրանքները գնալով ավելի մեծ պահանջարկ են վայելում հայրենական շուկայում, այդ թվում՝ հագուստի նորաձևության ոլորտում։

Եղանակային զգայունություն. հիվանդություն, թե՞ հորինվածք

19.03.2025
Իրո՞ք որոշ մարդիկ իսկապես բուռն են արձագանքում եղանակի փոփոխություններին, թե՞ դա պարզապես ինքնաներշնչանք է: Փորձենք պարզել:

Ինչու է տղամարդն անհետանում և հետո հայտնվում․ հոգեբանի բացատրությունը 

19.02.2025
«Քնա՞ծ ես» հաղորդագրություն ստանալը մի տղամարդուց, ով անհետանում է մի քանի շաբաթով, իսկ հետո հանկարծ նորից հայտնվում ձեր կյանքում, վաղուց արդեն մեծ տարածում է ստացել:

Ամանորյա եռուզեռ․ յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի նվերներ՝ սիրելիներին

09.12.2024
Ամանորյա եռուզեռ է։ Ամենքը փորձում են ժամ առաջ կատարել տոնական գնումները, սիրելիների ու մտերիմների համար գտնել նվերներ, որոնք կլինեն յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի։

Թրամփի ամենասիրելի և հավակնոտ դստեր կյանքի 16 կանոն

07.11.2024
Ներկայումս Իվանկա Թրամփը փորձում է հեռու մնալ քաղաքականությունից և ներկա է լինում միայն ամենակարևոր իրադարձություններին, մինչդեռ շատերը կարծում են, որ նա իր մասին դեռ բարձրձայն կհայտարարի։

Սուտ հանուն փրկության․ Իլոն Մասկը գիտի, թե ինչպես զրույց վարելիս նկատել խաբեությունը

26.09.2024
Գործատուները կարող են տարբեր տեսակետներ ունենալ կատարյալ աշխատողի որակների վերաբերյալ, բայց նրանց կարծիքները հատվում են մի բանում՝ ոչ ոք չի ցանկանում իր թիմում ստախոս ունենալ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-07-2025 10:41
ԱՄՆ-ում յուրաքանչյուր հինգերորդ հղի կին ստիպված է պահպանել անկողնային ռեժիմ' կապված բարդությունների հետ: Անկողնային ռեժիմն անշուշտ ունի ինչ-ինչ առավելություններ, սակայն այն մեծացնում է շաքարախտի զարգացման և արյան մեջ թանձրուկների առաջացման ռիսկը, ինչպես նաև կարող է հանգեցնել դեպրեսիայի և մկանային զանգվածի կորստի: Բացի այդ, երկար ժամանակ պառկած վիճակում հղիությունն անցկացրած մայրերի նորածին երեխաների մոտ հաճախ մարմնի զանգվածը փոքր է լինում, գրում է The Daily Mail պարբերականը:
04-07-2025 10:18
Իսպանիայում բրիտանուհին ծանր վիճակում է հայտնվել դաջվածք անելուց հետո և տեղափոխվել հիվանդանոց, գրում է Daily Star-ը։ Պարբերականի տվյալներով՝ Փոփի-Մեյ Քրեթչլին շտապ հոսպիտալացվել է ծանր բարդություններով։ Բժիշկները կասկածում են, որ պատճառը կարող էր լինել դաջվածքից հետո զարգացած բակտերիալ վարակը կամ խմիչքից թունավորումը։ Աղջիկը ներկայում մահաթմբիրի մեջ է:
04-07-2025 10:14
Կենտուկիի բնակչուհի Քեյթի Բեյլին վիճակախաղում խոշոր շահում է ունեցել՝ բախտագուշակությամբ թխվածքաբլիթից (Fortune Cookie) թվեր ընտրելով՝ հաղորդում է UPI-ն: Քեյթին նշել, է, որ գաղափարը պատահաբար է ծագել. նա որոշել է խաղալ բախտագուշակության վրա տպագրված թվերով, որը նրան տվել էր դուստրը։ Շահումի մասին լուրը նրա համար բոլորովին անակնկալ էր. նրա նոութբուքի էկրանին է հայտնվել 50 հազար դոլար մրցանակի մասին հայտարարող պատուհան։
04-07-2025 09:40
Օռլանդո Բլումը և Քեթի Փերին հաստատել են, որ բաժանվել են ինը տարվա համատեղ կյանքից հետո։ Զույգի ներկայացուցիչների հայտարարությունը հայտնվել է արևմտյան լրատվամիջոցներում։
04-07-2025 01:42
68 տարեկան հասակում  Մալիբուի իր տանը մահացել է «Սպանել Բիլին» և «Ջրամբարի շներ» ֆիլմերի աստղ Մայքլ Մադսենը, հաղորդում է NBC Los Angeles-ը՝ հղում անելով դերասանի ներկայացուցիչներին և տեղական ոստիկանությանը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2025
Դիտվել է 1136 անգամ
30.06.2025
Դիտվել է 1012 անգամ
02.07.2025
Դիտվել է 387 անգամ
03.07.2025
Դիտվել է 324 անգամ
04.07.2025
Դիտվել է 311 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster