Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Կարող եմ ժպիտով պահանջել. ԼՈՒՍԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

13.02.2012

LN-ի հյուրն է գեղեցկուհի, բիզնես լեդի Լուսինե Թովմասյանը:

-Լուսինեն շատերի հիշողություններում դեռ այն 19 տարեկան աղջիկն է, որ, գերազանցելով հարյուրավոր գեղեցկուհիների, ճանաչվեց Հայաստանի և Եվրոպայի ամենագեղեցիկ աղջիկներից մեկը: Այդ օրերից հետո ի՞նչն է էականորեն փոխվել քո խառնվածքում, բնավորության մեջ:

-Հավատացեք, որ ես այդ տարբերությունը չեմ տեսնում, և ինձ հետ շփվող շատերը' նույնպես: 2003-ին էր, որ դարձա «Միսս Հայաստան», անցել է արդեն 9 տարի, բայց չեմ զգում, որ մեծացել եմ, փոխվել: Բնականաբար, որոշ բաներ կլինեն, որ փոխվել են, բայց էականորեն' ոչինչ. ես նույն Լուսինեն եմ:

-Ասում են' գեղեցկությունը բացում է բոլոր դռները: Սեփական օրինակով համոզվե՞լ ես:

-Յուրաքանչյուր կին ինչ-որ չափով գեղեցիկ է համարում իրեն, բայց դա բոլորովին կապ չունի դռներ բացվելու հետ: Դու պետք է աշխատես ինքդ քեզ վրա, եթե ցանկանում ես մի բանի հասնել. դա կլինի ուսման մեջ, աշխատանքի, թե մեկ այլ ոլորտում:

- Ինչպիսի՞ն էիր փոքր ժամանակ:

-Համարյա նույնը, ինչ հիմա: Հիմա քրոջս աղջիկը' Մեգին, նույն բնավորության գծերն ունի, ինչ ես' կամակոր, աշխույժ, ժպետերես, ինչ-որ տեղ իր ասածի տեր:

-Իսկ Իրինայի հետ կռվո՞ւմ էիք, թե ով է ավելի գեղեցիկ:

-Ո՛չ, ի սկզբանե իմ ու Իրինայի հարաբերությունները շատ տարբեր են եղել քույր-քույր հարաբերություններից: Նա ինձ միշտ ընդառաջում էր, ընտրության հնարավորություն էր տալիս: Եվ հետո, նա ինձ համար օրինակ էր, ես ամեն կերպ փորձում էի նմանվել նրան:

-Ովքե՞ր են քեզ աջակցում:

-Առաջին հերթին մայրս և քույրս: Հայրս նույնպես անմասն չէ, բայց նրանք կին են, ավելի լավ են հասկանում ինձ: Ընկերներս եւս շատ կարևոր դեր ունեն իմ կյանքում: Առանց նրանց ես դատարկ մարդ կլինեի:

-Քեզ հաջողակ մարդ համարո՞ւմ ես:

-Այո՛, երբեք չեմ զղջում չարված գործերի համար: Միշտ փորձում եմ լավատեսորեն մոտենալ ամեն ինչին: Եթե մի բան էլ չի ստացվում, ուրեմն դա է ճիշտը:

-Ո՞րն է քո հաջողության գրավականը:

-Ժպիտով եմ մոտենում կյանքին:

-Ինչո՞վ ես հիմնականում զբաղված:

-Առաջնահերթն ինձ համար «Նոր ռադիոն» է: Հանրային հեռուստառադիոխորհրդի մամլո քարտուղարն եմ: Իսկ շուտով կլինեն նաև ֆիլմեր և հաղորդում:

- Խի՞ստ ես որպես տնօրեն:

-Ինձնից խստություն անհնարին է ակնկալել: Չեմ կարողանում շատ խիստ լինել, բայց գիտակցում եմ, որ դա պետք է: Կարող եմ ժպիտով պահանջել:

-  Դժվա՞ր չէ ոչ պրոֆեսիոնալի համար կերտել տիպական, դրամատիկ կերպարներ. ադեն հաջողված օրինակներ ունես երկու ֆիլմում:

-Շատ դժվար է: Դու քեզ վրա մեծ պատասխանատվություն ես վերցնում. չէ՞ որ արձագանքները կարող են ինչպես լավը,այնպես էլ վատը լինել: Մեծ քայլ էր ինձ համար ուժ գտնել ինքս իմ մեջ և համաձայնել: Վախը շատ մեծ էր, նամանավանդ «Մի վախեցիր»-ի ժամանակ: Սրտատրոփ սպասում էի մարդկանց արձագանքներին:

-Ըստ քեզ, ինչպիսի՞ն պետք է լինի կինը:

-Կինը երբեք չպետք է մոռանա, որ կին է: Պետք է միշտ խնամված և կանացի լինի: Չեմ սիրում, երբ կինը գռեհիկ է լինում, երբ վատ լեքսիկոն է ունենում:


- Ունե՞ս քո' կնոջ իդեալը, որին ձգտում ես նմանվել, գուցե նաեւ ընդօրինակել:

-Աչքիս առաջ ունեմ երկու կին, որոնք իմ իդեալն են' մայրս և քույրս:

-Իսկ աստղային ընտրանիում կա՞ մեկը, ով քեզ համար կնոջ իդեալ է:

-Երբևիցե իդեալ կամ կուռք չեմ ունեցել: Ինչ-որ չափով իդեալական կին ինձ համար Մոնիկա Բելուչին է. նայում ու հիանում եմ նրա յուրաքանչյուր քայլով: Մեծ հպարտություն եմ զգում, երբ տեսնում եմ' ինչպես կարող է կինն իրեն դրսևորել այդ տարիքում:

-Լուսինե Թովմասյանը տարիներ շարունակ դուրս չի գալիս ամենացանկալի հարսանացուների թոփ տասնյակից: Ի վերջո նպատակ չունե՞ս լքելու ցանկալի հարսնացուների սանդղակն ու տեղափոխվել «լավագույն կին» կամ, ասենք, «ամենագեղեցիկ մայրիկ» չափանիշների մեջ:

-Այո, կլինի, հաստատ դրա ժամանակն էլ կգա, որ ես կզգամ ինձ երջանիկ նաև կնոջ, հետագայում մայրիկի դերում:

-Ընտրյալ ունե՞ս:

-Ո՛չ, չունեմ:

-Այսինքն' առաջիկա տարիներին քեզ այդ հորիզոնականներում չե՞նք տեսնի:

-Չէ, չէ, առաջիկա տարիներին գուցե հայտնվի (ծիծաղում է- LN ): Եթե լինի, անպայման բոլորը կիմանան այդ մասին: Ուղղակի դեռևս ցանկություն չունեմ, քանի որ մտադրություններս շատ են' կապված կրթությանս, աշխատանքիս հետ: Նպատակ ունեմ արտասահմանում աշխատել: Ուզում եմ նաև շարունակել կրթությունս: Սլավոնական համալսարանն ավարտելուց հետո մեկնեցի Լոնդոն' ուսումս շարունակելու, հիմա կրկին այդ ցանկությունը կա:

-Կա՞ն հատկանիշներ, որոնք Լուսինեի տղամարդը անպայման պետք է ունենա:

-Այո՛, իհարկե: Առաջին հերթին հումորի զգացում, առանց որի չեմ պատկերացնում: Պետք է կարողանա շփվել մարդկանց հետ, իսկ դա գալիս է թե՛ դաստիարակությունից, թե՛ կրթությունից: Եվ անպայման' գեղեցիկ ձեռքեր: Ինձ համար դա շատ կարևոր է:

-Ինչպիսի՞ն կլինի Լուսինեն ընտանիքում: Պատկերացնո՞ւմ ես քեզ մայրիկի դերում:

-Ես արդեն ունեմ օրինակ, որից շատ հեռու հաստատ չեմ գնա: Տեսնում եմ' ինչպիսին է քույրս իր ընտանիքում, ինչպիսին է մայրս: Իսկ որպես մայրիկ, կարծում եմ, շատ խիստ կլինեմ: Օրինակը քրոջս աղջիկն է: Նրան բոլորը երես են տալիս, և դուրս է գալիս, որ միայն ես եմ խիստ նրա հետ: Խստություն անպայման պետք է: Երեխան պետք է սիրի և հարգի ծնողին, ինչ-որ տեղ էլ զգաստանա նրա ներկայությունից:

-Ըստ քեզ' ո՞րն է կանացի երջանկությունը:

-Այնքան էլեմենտար է դա: Ընտանիք ունենալ, սիրած զբաղմունք, որտեղ կունենաս քո հետաքրքրությունը և, ամենակարևորը, սիրել ու սիրված լինել:

-Եթե հնարավորություն լիներ ինչ-որ բան կյանքում փոխելու, ի՞նչը կփոխեիր:

-Երբեք չեմ զղջում չարված բաների համար, այլ աշխատում եմ առաջ գնալ, գուցե հետագայում ստացվի այն, ինչ ժամանակին չի եղել: Իսկ արածների համար ընդհանրապես պետք չէ զղջալ (ծիծաղում է- LN):

-Երջանի՞կ ես:

-Շա˜տ, քանի որ ընտանիքս իմ կողքին է, մտերիմ ընկերներս ինձ հետ են, ունեմ աշխատանք, որտեղ ինձ շատ լավ եմ զգում: Հիմա ինձ ավել բան հարկավոր չէ: Ես շատ երջանիկ եմ:

Հարցազրույցը' Նելլի Ղարիբյանի

Դիտվել է 9650 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 696 անգամ
01.05.2024
Դիտվել է 655 անգամ
30.04.2024
Դիտվել է 239 անգամ
03.05.2024
Դիտվել է 113 անգամ
04.05.2024
Դիտվել է 70 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster