Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Շեշտեք Ձեր կին տեսակը հակառակ սեռին դուր գալու համար. փոքրիկ գաղտնիքներ

31.08.2012

Ինչպե՞ս դուր գալ տղամարդկանց, ինչպե՞ս հասնել այն բանին, որ նրանք շարունակ ձգտեն գտնվել Ձեր շրջապատում, զրուցել Ձեզ հետ, այլ ոչ թե ընդունեն որպես գործընկերոջ, ընկերոջ կամ մոր: Եթե սովորեք պարզապես դուր գալ հակառակ սեռի ցանկացած ներկայացուցչի, հետո նրանցից որևէ մեկին գայթակղելը կլինի միայն տեխնիկական հարց:

1. Սիրեք տղամարդկանց: Հաճախ կանանց ուղեղում կոդավորված արտահայտություններ են լինում, օրինակ, «բոլոր տղամարդիկ էլ նույնն են», բայց բացասական իմաստով: Եթե այսպես եք մտածում, ուրեմն վստահ եղեք, որ շարունակ բոլոր տղամարդկանցից վատ արարք սպասելը անպայման ազդում է նրանց հետ Ձեր վարվեցողության վրա: Նման մտքերի պատճառը որպես կանոն լինում է մեկ անգամ չստացված, անհաջող կապը հակառակ սեռի որևէ ներկայացուցչի հետ ու հիասթափությունը: Դադարելու համար այսպես մտածելուց փորձեք կատարել հետևյալ վարժությունը: Փողոցով քայլելիս մտքում գովեք անցնող բոլոր տղամարդկանց որևէ դրական կողմը' մաքրությունը, մտամոլոր հայացքը, գեղեցիկ գլխարկը և այլն:

2. Պարզ դարձեք: Խոսքը, իհարկե, պարզագույնության մասին չէ: Պարզապես մի ծանրացրեք Ձեր կյանքը և թեթև նայեք ամեն բանի. այդ հատկությունը տղամարդկանց համար ամենագնահատելին է կնոջ մեջ: Նրանք սիրում են ավելորդ խնդիրներ չառաջադրող կանանց:

3. Ժպտացեք: Հոնքերը կիտած կանայք վախեցնում են տղամարդկանց, իսկ այ անմիջականությունն ու անկեղծ ծիծաղը նրանց պարզապես խելքահան են անում և ստիպում հավաքվել ծիծաղկոտ լեդիի ներկայությամբ:

4. Ընդգծեք Ձեր կանացիությունը: Տղամարդ-կինը, ով ձիուց ձիավոր կարող է իջեցնել, այն չէ, ինչ փնտրում է հակառակ սեռը: Իսկ կանացի հագուստը, բարձրակրունկ կոշիկները, զարդերը, թեթև քայլվածքը, նուրբ ձայնն ու փափուկ շարժումները իսկապես կախարդում են տղամարդկանց: Կնոջ հետ զրուցելիս նրանք ցանկանում են զգալ ներքին համաձայնություն իրենց ասածի հետ և լռելու ունակություն:

5. Ընդունեք: Տղամարդիկ սիրում են ընդգծել այն, որ իրենք են հիմնական «տվող» կողմը: Իսկ ինչու՞ չընդունել տղամարդկանց նվերները, կոմպլիմենտները, ախր դա Ձեզ հաճելի է:

6. Կոկետություն արեք: Չպարտադրված ժեստով կոշիկը, մազերը կամ զարդերն ուղղելու կարողությունը հիասքանչ ազդեցություն է ունենում հակառակ սեռի վրա: Շրջապատում երբեք մի մոռացեք, որ կին եք և իրավունք ունեք թեթև սիրախաղի:

7. Չհերքելով վերոգրյալ կետերից և որևէ մեկը'հարկ ենք համարում նշել նաև, որ չպետք է ստեղծվի տպավորություն, թե միայն հեզ ու համեստ, երբեք չհակաճառող կանայք են դուր գալիս տղամարդկանց: Մշտապես աշխատեք, որ Ձեր վարքագծում շեշտվի այն, որ Դուք նախ Ձեզ եք սիրում, ապա միայն տղամարադկանց:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 11332 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Eleni | 31-08-2012 20:58
inc shat dur ekav,karcumem shat ogtakar ev lav baner kayin,vor arje kirarel.shnorhakalutyun

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամուսնուս չեմ սիրում, բայց վախենում եմ թողնել նրան. հոգեբաններնն ունեն իրենց լուծումները

24.03.2026
Ինչպես հաղթահարել բաժանվելու վախը և պատասխանատվություն կրել սեփական կյանքի համար։

Խնդիրն ի՞մ, թե՞ ամունուս մեջ է․ ինչո՞ւ են կանայք սեր փնտրում մեկ այլ տեղ

03.03.2026
Անհավատարմության թեման տաբու է, և շատերը դատապարտում են նրանց, ովքեր դավաճանում են իրենց զուգընկերներին: Բայց արդյո՞ք դա իսկապես այդքան միանշանակ է:

Կանանց 5 գործողություն, որոնք տղամարդիկ համարում են սիրախաղ

17.02.2026
Երբեմն կինը կարող է ժպտալ և հարցնել իր ընկերոջ կյանքի մասին՝ առանց մեծ ուշադրություն դարձնելու։ Սակայն տղամարդն այս ազդանշաններն ընկալում է որպես համակրանք և հետաքրքրություն։

Որտեղ փնտրել ամուրի տղամարդու

05.02.2026
Միայնակ աղջիկներն ու կանայք երազում են հանդիպել հետաքրքիր և միայնակ տղամարդկանց։ Բայց որտե՞ղ կարելի է գտնել նրանց:

Ինչպես տղամարդուն սիրահարեցնել ձեզ. 13 գործուն եղանակ

08.01.2026
Յուրաքանչյուր կին առմվազն մեկ անգամ մտածել է, թե ինչպես նվաճել իրեն գրավող տղամարդուն։ Դուր եկած տղամարդը մտքիցդ դուս չի՞ գալիս։ Ներկայացնում ենք, թե ինչպես ստիպել տղամարդուն սիրահարվել քեզ՝ օգտագործելով փորձված հոգեբանական մեթոդներ։

Ինչ չի կարելի ասել առաջին ժամադրության ժամանակ

21.11.2025
Առաջին ժամադրությունը կարող է լարված և հուզիչ լինել երկու կողմերի համար էլ: Կարևոր է խուսափել որոշակի թեմաներից և հայտարարություններից՝ բացասական տպավորություն թողնելուց խուսափելու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7257 անգամ
27.04.2026
Դիտվել է 567 անգամ
24.04.2026
Դիտվել է 195 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster