Երբեք էլ գաղտնիք չի եղել, որ կնոջ' թե' ամբողջությամբ ծածկված և թե' վուլգարության հասնելու չափ բացված մարմինը չի գայթակղում տղամարդկանց: Բայց թե մարմնի քանի տոկոսն է պետք բաց թողնել հակառակ սեռին գրավելու համար, պարզվել է բոլորովին վերջերս:
Ուսումնասիրության հեղինակներն այցելել են գիշերային ակումբ և հետևել, թե ինչ չափ բաց հագուստն է առավել գրավում տղամարդկանց: Պարզվել է, որ այն աղջիկներին, ում մարմնի ընդամենը 40 տոկոսն է մերկ եղել, առավել հաճախ են մոտեցել տղամարդիկ ծանոթանալու կամ պարի հրավիրելու նպատակով: Գիտնականները պնդում են, որ պետք չէ ամբողջությամբ թաքնվել հագուստի տակ, բայց նաև պետք չէ անբարո կնոջ պես հագնվել, քանի որ վերջիններին տղամարդիկ վերաբերվում են որպես թեթևամիտի, ով, այսպես թե այնպես, մի օր դավաճանելու է նաև իրենց:
17-07-2026 10:45 Փորձագետները կարծում են, որ լողազգեստի ճիշտ գույնը նույնպես կարող է փրկել խեղդվելուց։ Բանն այն է, որ ճիշտ ընտրված երանգը թույլ է տալիս տեսանելի մնալ ջրում և խուսափել վտանգից, ինչը հատկապես կարևոր է երեխաների և լողալու մեջ անվարժ մարդկանց համար։ ԱՄՆ Լողի դպրոցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լիզա Զարդայի խոսքով՝ վառ նեոնային լողազգեստներն ավելի հեշտ է նկատել ավազաններում, լճերում և օվկիանոսներում։ Միևնույն ժամանակ, կապույտ, սև, սպիտակ և մոխրագույն լողազգեստները պարզապես միախառնվում են ջրի գույնին։
17-07-2026 10:41 Կանադացի կինը ցանկացել է գնդիկավոր պիթոն դուրս բերել Նիդեռլանդներից, սակայն այն հայտնաբերվել է նրա կրծկալում՝ Ամստերդամի օդանավակայանում ինքնաթիռ նստելուց առաջ: Այս մասին հուլիսի 16-ին հայտնել է երկրի Սննդի և սպառողական ապրանքների անվտանգության վարչության (NVWA) մամուլի ծառայությունը: Զբոսաշրջիկը պնդել է, որ սողունը գտել է իր հյուրանոցում, սակայն դա կասկածներ է առաջացրել տեսուչների մոտ, ովքեր արձանագրություն են կազմել և առգրավել օձին:
17-07-2026 07:54 «Shards» սերիալը դեռ եթեր դուրս չի եկել, բայց այն արդեն անվանվել է տարվա «ամենասեքսուալ նախագիծը»։ Ռայան Մերֆիի քրեական դրաման հեռուստադիտողին կներգրավի գլամուրային գեղագիտության մեջ՝ 80-ականների նոստալգիկ մթնոլորտով, ոճային տեսքով և Կայա Գերբերով ու Հոմեր Գիրով գլխավոր դերակատար զույգով։
17-07-2026 01:11 Հուլիսի 14-ին 95 տարեկան հասակում մահացել է մեքսիկացի դերասանուհի Էլզա Ագիրեն: Նրա մահվան մասին հայտնել է The Latin Times-ը: Մահվան ճշգրիտ պատճառը չի հրապարակվել: Դերասանուհու ամենահայտնի ֆիլմերից են «Զգուշացե՛ք սիրուց», «Կարմիր անձրև» և «Կինը, որին ես սիրում էի»:
17-07-2026 01:04 Դոնալդ Թրամփ կրտսերի դուստրը և ԱՄՆ նախագահի ավագ թոռնուհին՝ Քայ Թրամփը, իր դեբյուտն է կատարել կարմիր գորգի վրա 2026 թվականի ESPY մրցանակաբաշխության ժամանակ, որը ամենամյա միջոցառում է, որտեղ պատվում են մարզիկներին՝ իրենց ոլորտներում ունեցած նվաճումների համար: Միջոցառումն ավանդաբար հավաքում է ոլորտի առաջատար գործիչներին, դերասաններին և այլ հայտնիների: