Փողոցում վաճառվող կվասը վստահություն չի ներշնչում, իսկ այնքան ես ուզում… Հենց հիմա անցիր գործի եւ մի քանի օրից, այն կլինի քո սառնարանում:
Հարկավոր է՝
կես կիլոգրամ հաց, խմորիչ 40 գ, շաքարավազ 1 բաժակ, ջուր 4 լիտր, չամիչ 1 ճաշի գդալ, 10 հատ անանուխի թարմ տերեւ:
Պատրաստման եղանակը.
Հացը կտրատել եւ ջեռոցում լավ կարմրացնել: Ստացված չորահացի վրա եռացրած ջուր լցրեք եւ թողեք՝ թրմվի 3-4 օր: Երբ անցնի ժամանակը, անցկացրեք ստացված թուրմը թանզիֆի միջով, ավելացրեք շաքարավազը, ջրում լուծված խմորիչը, անանուխի տերեւները եւ ամանը փակեք մաքուր կտորով: Թողեք՝ հանգստանա եւս մեկ օր, նորից քամեք եւ լցրեք շշերի մեջ, որոնցից ամեն մեկի մեջ գցեք նաեւ մի քանի հատիկ չամիչ: Շշերը տեղավորեք սառնարանում: Կվասը վերջնական պատրաստ կլինի երեք օրից:
27-04-2026 13:56 Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57 Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
24-04-2026 00:13 Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22 Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: