Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Մեկին ենք մենք ընտրում

09.02.2012

Երջանկության մեր փոքրիկ ամրոցի անդամներից միայն մեկի մուտքն է կախված մեր ընտրությունից' «երկրորդ կես» կոչվածի: Սեփական կյանքի գլխավոր հերոսների ամբողջական ցանկն ունենալու համար այդ մեկ հնարավորությունը թողնված է յուրաքանչյուրիս «ռեժիսուրային»:

Կյանքն իրականում շատ ավելի հեշտ է, քան կարող էր լինել…  Եթե հարյուրների, հազարների, միլիոնների միջից ընտրելու լինեինք նաեւ մեր ծնողներին, քրոջն ու եղբորը, մեր երեխաներին, պատկերացնո՞ւմ եք' ինչ անքուն կյանք կստացվեր ծննդյան օրից: Սեր չէր լինի:

Ընտրել կարելի է անվերջ, միշտ կգտնվի լավից լավը, «այլը»: Երեւի թե ընտրությունը չէ, որ մեզ պիտի դուրս բերի սիրելու ճանապարհ. ընտիրներին բոլորն էլ կարող են սիրել:

Կյանքում մեկին մենք ընտրում ենք, եւ դա մեզնից երբեմն մի ամբողջ կյանք է պահանջում:

Հասցնենք լինել երջանիկ:

Դիտվել է 6549 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հոգեբանները նշել են շրջապատ ընտրելիս հիմնական սխալը

24.11.2023
Մարդիկ շրջապատն ընտրում են ելնելով իրենց նպատակներից՝ որպեսզի կյանքը լինի զվարճալի, հետաքրքիր, հարմարավետ, օգտակար: Բայց կա շրջապատ ընտրելու մի ռազմավարություն, որն սկզբունքորեն սխալ է:

Հայտնի է 2024 թվականի գլխավոր գույնը․ ինչպես կրել այն և ում կսազի

16.11.2023
Ըստ արևելյան օրացույցի՝ գալիք տարվա խորհրդանիշը Կանաչ վիշապն է։ Եվ հենց այս երանգներում էլ, ինչպես նշում են աստղագուշակները, նպատակահարմար է դիմավորել 2024 թվականը։

8 նշան, որ տղամարդը ձեզ դավաճանում է

26.10.2023
Փորձագետները բացատրել են տղամարդու դավաճանության պատճառը և նշել մի քանի կետեր, որոնք կօգնեն կասկածյալին «ջրի երես» դուրս բերել։

Ընտանիք առանց վեճերի. 10 խորհուրդ

03.10.2023
«Սիրելիները չեն վիճում, նրանք միայն զվարճացնում են միմյանց», - ասում է ասացվածքը: Բայց եթե դուք տարվեք այդ գործընթացով, մի օր կպարզվի, որ սիրելին այլևս սիրելի չէ, այլ պարզապես օտար:

Թե ինչու է տղամարդը լքում կնոջը, հավերժական հարց է

13.09.2023
Թե ինչու է տղամարդը լքում կնոջը. հավերժական հարց, որը հնչում է ավարտված հարաբերություններում: Իսկ հիմքում ընկած պատճառը շատ պարզ է. եկեք պարզաբանենք:

5 հարց, որ պետք է ինքներդ ձեզ տաք, ծնող դառնալուց առաջ

24.08.2023
Երեխա ունենալու որոշումն ամենակարևորն ու պատասխանատուն է այն ամենից, ինչ մարդը նախաձեռնում է կյանքում: Յուրաքանչյուրը դրան գնում է յուրովի:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-12-2023 08:37
Խանութից գնված պելմենիի հաճախակի օգտագործումը բացասաբար է անդրադառնում առողջության վրա, մասնավորապես, այն կարող է հանգեցնել սրտի խնդիրների, զգուշացնում են սննդաբաները։ Դասական տարբերակում այն բավականին կալորիական է՝ 100 գրամը պարունակում է միջինը 289 կկալ։ Բացի այդ, գնված տարբերակները պարունակում են մեծ քանակությամբ աղ և հագեցած ճարպաթթուներ, որոնց քանակը սննդակարգում պետք է խստորեն սահմանափակվի։
05-12-2023 08:32
Կարդիոլոգիայի ամերիկյան ասոցիացիայի և Mayo Clinic-ի մասնագետները, նշել են, որ ձմռանն առողջ մնալու համար բավականաչափ մրգեր և բանջարեղեն ուտելը լավ գաղափար է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մեծահասակներին խորհուրդ է տալիս օրական հինգ չափաբաժին միրգ և բանջարեղեն օգտագործել: Մեկ չափաբաժին նշանակում է մեկ միջին չափի միրգ կամ արմատային բանջարեղեն:
05-12-2023 08:27
Սան Պաուլոյում կայացած CCXP միջոցառման ժամանակ Ֆլորենս Փյուի ուղղությամբ առարկա են նետել, որը հարվածել է դերասանուհու դեմքին: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա Բրազիլիայում Comic Con միջոցառման շրջանակում իր գործընկերների՝ Թիմոտի Շալամեի, Զենդայայի, Օսթին Բաթլերի եւ ռեժիսոր Դենիս Վիլնյովի հետ միասին գովազդում էր «Dune: Part Two» ֆիլմը:
04-12-2023 08:46
Դեկտեմբերի 2-ին Լոս Անջելեսում տեղի ունեցավ Balenciaga-ի աշնանային նոր հավաքածուի ցուցադրությունը։ Նորաձևության ցուցադրությունը դիտելու էին եկել բազմաթիվ աստղեր՝ Նիկոլ Քիդմանը, Քիմ Քարդաշյանը, Քենդալ Ջեները, Եվա Լոնգորիան, Լեոնարդո դի Կապրիոյի ընկերուհին՝ Վիտորիա Սերետին, Սալմա Հայեկը, Բրուքլին Բեքհեմը և Նիկոլա Փելցը, Էշլի Գրեհեմը և այլք։
04-12-2023 08:33
Մարդկանց մեծամասնությունը ավելորդ քաշ է ունենում ոչ թե հորմոնալ անհավասարակշռության, այլ շատ ուտելու պատճառով։  Ըստ բժիշկների՝ էնդոկրին հիվանդություններ, որոնք ավելորդ քաշի ավելացում են առաջացնում, գոյություն ունեն, բայց շատ հազվադեպ են։ Միևնույն ժամանակ, քաշի ավելացումը կարող է կապված լինել ինսուլին հորմոնի հետ, որի նկատմամբ մարմնի զգայունությունը ժամանակի ընթացքում նվազում է:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր, 2023 թ․

01.11.2023
2023 թվականի նոյեմբերը կլինի մի շրջան, երբ Կենդանակերպի բոլոր նշանների ներկայացուցիչները կարող են ինչ-որ բան ակնկալել ճակատագրից, քանի որ աստղագուշակները կանխատեսում են, որ աշնան վերջին ամիսը կլինի ամենատարօրինակը աստղագիտական օրացույցում:

LADYNEWS TV
«Մանկական Եվրատեսիլ 2023» մրցույթում Հայաստանը ներկայացրած Yan Girls-ը «Do it my way» երգով զբաղեցրեց 3-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
28.11.2023
Դիտվել է 17903 անգամ
04.12.2023
Դիտվել է 445 անգամ
30.11.2023
Դիտվել է 324 անգամ
29.11.2023
Դիտվել է 305 անգամ
05.12.2023
Դիտվել է 73 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster