Մարգարիտա Սիմոնյանը դիմադրում է ԱՄՆ դեսպանին
08.02.2012
Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հերքել է Ռուսաստանի Դաշնությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Մայքլ Մակֆոլի տարածած տեղեկատվությունը, թե այդ հեռուսատատեսության եթերում մեծ սուտ է հնչել: Այս գիշեր Մակֆոլը Twitter-ում գրել է Մարգարիտա Սիմոնյանին. «Երբ մենք հանդիպեցինք Սպիտակ տանը, Դուք ինձ խնդրեցիք Ձեզ ասել, եթե Russia Today-ի եթերում սուտ հնչի: Այսօր ձեր եթերում Մակֆոլը Ալեքսանդր Նավալնիին ուղարկեց Յալ: Սուտ է»: Ինչպես հայտարարել է Սիմոնյանը, հեռուստաընկերությունը դեսպանի խոսքերին հաստատում չկարողացավ գտնել: «Երեք մարդ որոնումների մեջ էր մեր հինգ ալիքների բոլոր ծրագրերում: Նման բան չգտան»,- գրել է նա՝ հավելելով, որ սպասում է դեսպանի արձագանքին:
Մինչ դա Մակֆոլը հաղորդագրություն էր թողել նաեւ իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ Russia Today-ի եթեր գնացած ռեպորտաժում հեղինակ Իգոր Պանարինն ասել է, թե ԱՄՆ դեսպանը հասարակական, քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին ուղարկել է Յալի համալսարան՝ ուսումնասիրելու «նարնջագույն հեղափոխության փորձը»: Մարգարիտա Սիմոնյանի պնդմամբ՝ Մակֆոլն ու Նավալնին կողք կողքի հայտնվել են ոչ թե իրենց եթերում, այլ Պանարինի՝ սոցիալական ցանցեր գցած տեսանյութում: Russia Today-ի գլխավոր խմբագիրը հույս է հայտնել, որ դեսպանի կրքերը կհանդարտվեն, երբ նա անձամբ ստուգի դա: Դիտվել է 2579 անգամ
|