Պաղպաղակ «Երազանք». պատրաստիր տանը
30.07.2012
Սիրելի պաղպաղակը վախեցնում է, երբ հիշում ես կալորիաների մասին: Փորձեք ինքներդ պատրաստել պաղպաղակ տնային պայմաններում, որն ավելի օգտակար է, եւ կալորիաներն էլ չեն գերազանցում 50-ը: LN-ը Ձեզ է ներկայացնում «Երազանք» պաղպաղակի բաղադրատոմսը:
Հարկավոր է՝
300 գրամ Ձեր սիրելի հատապտուղները, 125 գրամ անյուղ յոգուրտ, կես բաժակ (50 գրամ) շաքարի փոշի, մեկ թեյի գդալ լիմոնի հյութ:
Պատրաստման եղանակը.
Սառեցրած հատապտուղները հանեք սառնարանից, հարեք բլենդերով, ավելացրեք յոգուրտը, շաքարի փոշին, լիմոնի հյութը եւ հարեք մինչեւ միասեռ զանգված ստանալը: Եվս երկու ժամ սառնարանում թողնելուց հետո Ձեր «Երազանք» -ը պատրաստ է…
Բարի վայելում
Դիտվել է 9439 անգամ
|