Ձմերուկով ամառային ապուր
26.07.2012
Ձմերուկն ամռան ամենասպասված միրգն է. շատ-շատ են նրա սիրահարները: Ոչ միայն միրգը, այլեւ նրանից պատրաստված ֆրեշներն ու սմուզիները մեր շոգ ամռան համեղ ուղեկիցներն են: LN-ն առաջարկում է նաեւ ձմերուկից ամառային ապուր պատրաստել. այն նաեւ շատ դիետիկ ուտեստ է:
Ձեզ հարկավոր է՝
450 գրամ ձմերուկ, 150 գրամ ելակ, կես կիտրոնի հյութ, մեկ ճյուղ անանուխ, մեկ թեյի գդալ մանրացված իմբիր:
Բոլոր բաղադրիչները մանրացրեք բլենդերով: Ապուրը սառեցրեք սառնարանում, ապա մատուցեք պանրով կամ գետնանուշով:
Դիտվել է 3384 անգամ
|