Վիեննական աղանդեր. լցոնած խնձոր
25.07.2012
Այս բաղադրատոմսը բավական հեշտ է և չափազանց մատչելի: Կարող եք պատրաստել այն 15 րոպեում, իսկ համը, հավատացեք, երկար ժամանակ չեք կարողանա մոռանալ:
Անհրաժեշտ է՝
կանաչ, մեխ խնձորներ' 3 հատ, ազնվամորու կամ այլ հատապտղի մուրաբա, նարնջի կամ կիտրոնի քերած կեղև, մանրացրած ընկույզ' 3 ճ. գդալ, շաքարի փոշի:
Պատրաստման եղանակը.
Լվացեք խնձորները: Կտրեք վերևի հատվածն ու զգուշությամբ հեռացրեք միջուկը: Կեղևը վրա պատառաքաղով ծակծկեք, որպեսզի եփելիս չհավաքվի:
Մուրաբան խառնեք ընկույզի և շաքարի փոշու հետ:
Լցոնեք խնձորներն ու դրեք չհրկիզվող տարայի մեջ:
Տարայի մեջ լցրեք 3-4 ճ. գդալ ջուր, ծածկեք կափարիչն ու եփեք ցածր կրակի վրա 10-12 րոպե:
Այնուհետև վրան ցանեք շաքարի փոշի և դրեք 220˚ տաքությամբ ջեռոցի մեջ 5 րոպեով:
Հանեք լցոնած խնձորներն ու մատուցեք:
Բարի ախորժակ: Դիտվել է 4795 անգամ
|