Մրգային աղցան ձմերուկի մեջ. ամառային վայելք
23.07.2012
LN-ը ձեզ է ներկայացնում ամառային շքեղ աղանդեր: Այն կարող եք պատրաստել զուտ «մեծահասակների համար»՝ ավելացնելով գինի կամ մրգային լիկյոր, կամ առանց դրանց՝ զվարճանքին ներգրավելով նաեւ երեխաներին:
Բոլոր մրգերը, որ ուզում եք տեսնել ձմերուկային աղցանի մեջ, նաեւ հենց ձմերուկը նախ տեղափոխեք սառնարան: Ապա ձմերուկը կիսեք եւ միջից հեռացրեք փափուկ մասը, բոլոր կորիզները: Լուցկու տուփի կեսի չափ մեծությամբ կտրատեք ձմերուկի փափուկ մասի մեկ երրորդը եւ լցրեք կեղեւից ստացած կաղապարի մեջ: Նույն չափսով կտրատեք նաեւ սեխը եւ ավելի փոքր՝ մյուս մրգերը, որոնք ունեք ձեռքի տակ, նախընտրում եք (ըստ ճաշակի):
Վերջում կարող եք ավելացնել նաեւ գինի կամ մրգային լիկյոր, եւս կես ժամով թողնել աղցանը սառնարանում եւ անցնել վայելքին… Բարի ախորժակ :) Դիտվել է 6794 անգամ
|