Ջերմուկում մեկնարկում է ՖԻԴԵ-ի կանանց շախմատի 5-րդ «Գրան պրի»-ն
17.07.2012
Ջերմուկում այսօր մեկնարկում է ՖԻԴԵ-ի կանանց շախմատի 5-րդ «Գրան պրի»-ն: Մրցաշարի պաշտոնական բացումը տեղի է ունեցել հուլիսի 16-ին ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի, ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի մասնակցությամբ:
Կանանց այս մրցաշարը Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ, նախորդը 2010 թ-ին էր: Մրցաշարին մասնակցում են 12 ուժեղագույն շախմատիստուհիներ, այդ թվում' գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը: Շախմատիստուհիները Հայաստան են ժամանել Չինաստանից, Մոնղոլիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից եւ Հնդկաստանից: «Գրան պրի»-ն կտեւի մինչեւ հուլիսի 29-ը: Դիտվել է 3024 անգամ
|