Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Մթերքներ, որոնք մաշկին երիտասարդություն ու թարմություն են հաղորդում

14.07.2012

Գեղեցիկ մաշկը կնոջ գրավչության գրավականն է: Ինչքան էլ մենք ծածկենք այն հագուստով, մազերով, միևնույն է, մեր բոլոր չարչարանքներն ապարդյուն կլինեն, քանի որ գունատ, անխնամ մաշկը աչքի է զարնում:

Մաշկը թարմ և գեղեցիկ պահելու համար, բացի ամենատարբեր դիմակներից, քսուքներից, պետք է օգտագործել նաեւ մթերքներ, որոնք նպաստում են դրան: Այս մթերքները միշտ ձեռքի տակ են, կարող եք գնել յուրաքանչյուր խանութից և բացի օգտակար լինելուց, նրանք նաև համեղ են:

Առաջին տեղում ջուրն է: Այն օրգանիզմի ճիշտ աշխատանքի աղբյուրն է: Մեր օրգանիզմի շուրջ 70 տոկոսը բաղկացած է ջրից, որը չարժե անխնա կորցնել: Որպեսզի Ձեր մաշկը լավ վիճակում լինի միշտ, շատ օգտագործեք ջուր:

Հաջորդը ավոկադոն է: Սա մեծ քանակությամբ սնուցող նյութերի աղբյուր է' վիտամին A, D, E, K, որոնք պաշտպանում են մաշկը ազատ ռադիկալներից, iսկ ճարպերի և սպիտակուցների միջոցով օգնում են պահպանել խոնավությունը:

Մեղրը հայտնի է նրանով, որ թուլացնում, հանգստացնում է օրգանիզմը, հանգստացնում է նաեւ մաշկը: Օգնում է պահպանել խոնավությունը' մաշկին տալով առողջ փայլ:

Կաթը, ինչպես մեղրը, օգնում է խնամված, գեղեցիկ մաշկ ունենալ: Այն նաև երիտասարդացնող ազդեցություն ունի: Խորհուրդ է տրվում կաթը խմել գոլ վիճակում և քնելուց առաջ:

Յոգուրտ. ևս մեկ մթերք, որն օգնում է խնամել մաշկը: Այն քչացնում է ծակոտիների քանակը, փայլ է հաղորդում: Յոգուրտը պարունակում է ցինկ, որը օգնում է կորյակների դեմ:

Վարսակի սնուցող հատկությունն օգտակար է ամբողջ օրգանիզմի համար, այդ թվում՝ նաև մաշկի:

Կիտրոնի հյութը համարվում է մատչելի, բայց հիանալի միջոց մաշկի խնամքի, տոնուսի պահպանման համար: Մաշկին քսելու դեպքում այն կհեռացնի մահացած բջիջները, ինչը կօգնի մաշկին առողջ գույն ստանալ:

Ձիթապտղի յուղը հակաօքսիդանտներով հարուստ աղբյուր է: Դրանք պահպանում են մաշկի երիտասարդությունը, ապահովում են խոնավությունը' պահպանելով մաշկի էլաստիկությունը:

Կտավատի ձեթը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով: Այն օգնում է լավացնել մաշկի վիճակն առհասարակ:

Եվ վերջապես' կանաչ թեյ: Սա նույնպես շատ օգտակար է մաշկի համար: Այն պարունակում է հակաօքսիդանտների խմբեր, որոնք օգնում են պայքարել վնասվածքների դեմ: Մի բաժակ կանաչ թեյ ամեն օր, և Ձեր մաշկը երիտասարդ ու առողջ կմնա երկար տարիներ:

 

Դիտվել է 10393 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկարակյացների 3 սովորություն, որոնք կանխում են վաղ ծերացումը

12.04.2024
Ծերացումը բնական գործընթաց է, որը հնարավոր չէ կանգնեցնել ոչ մի դեղահաբով։ Այնուամենայնիվ, հնարավոր է հետաձգել դրա սկզբը։ Փորձագետները սովորեցնում են, թե ինչպես դա անել:

Առանց խուճապի. 7 դեպք, երբ մազաթափությունը բնական է և վերականգնելի

27.03.2024
Միջին հաշվով մենք օրական կորցնում ենք 50-ից 100 մազ, և դա միանգամայն բնական է. հետո նորերն են աճում դրենց տեղում: Բայց երբեմն դա տեղի չի ունենում...

Այս 8 մթերքները կօգնեն երիտասարդացնել կանացի մարմինը

07.03.2024
Առողջ մարմինը յուրաքանչյուր կնոջ գեղեցկության և երիտասարդության գրավականն է, ուստի չափազանց կարևոր է ամենօրյա սննդակարգի համար ճիշտ մթերքներ ընտրելը:

6 նշան, երբ պետք է անմիջապես վազել գինեկոլոգի մոտ

07.02.2024
Կնոջ գեղեցկությունը ոչ թե առանձին հատկանիշ է, այլ նրա առողջության արտաքին դրսևորում։

Ո՞ր մթերքներն են վնասակար կանանց սեռական առողջության համար

24.01.2024
Սնդակարգն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մեզ զգում առօրյայում և ամբողջ կյանքում:

Սննդի 5 օգտակար հատկություն (ակնհայտներից բացի)

08.12.2023
Մենք չենք կարող գոյատևել առանց սննդի, բայց մեր սիրելի ուտելիքները բացի հագեցումից ուրիշ ի՞նչ նպատակների են ծառայում, ի՞նչ ենք մենք փնտրում ուտելիքի մեջ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 616 անգամ
01.05.2024
Դիտվել է 487 անգամ
26.04.2024
Դիտվել է 236 անգամ
27.04.2024
Դիտվել է 236 անգամ
30.04.2024
Դիտվել է 187 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster