Ամռանը մրգերը մտնում են մեր խոհանոց և հաստատվում գրեթե բոլոր ուտեստներում: Եվ նրանք էլ մեր ուտեստները դարձնում են ավելի թեթև, հեշտ մարսվող ու ամառային: Փորձենք պատրաստել ամառային մրգերով և հավի կրծքամսով չափազանց համեղ աղցան:
Հավի կրծքամիսը եփեք, թողեք՝ սառչի: Կտրատեք փոքրիկ կտորներով: Մրգերը նույնպես կտրատեք միջին չափի կտորներով այնպես, որ նույն չափի լինեն:
Խառնեք մրգերը հավի մսի հետ: Ավելացրեք մայոնեզ և կիտրոնի հյութ: Ավելացրեք մի փոքր աղ: Աղցանը զարդարեք բալով' առանց կորիզի: Կարող եք բալի վրա մի փոքր շաքարի փոշի ցանել: Դրեք սառնարանում և մեկ ժամից կարող եք մատուցել: Բարի ախորժակ:
07-07-2025 10:47 Spice Girls-ի նախկին անդամ, 50-ամյա Մել Բին ամուսնացել է երրորդ անգամ։ Նրա ընտրյալը 37-ամյա Ռորի ՄաքՖին է, ընտանիքի ընկերը, ով երկար ժամանակ աշխատել է երգչուհու հետ որպես նրա վարսահարդար։
07-07-2025 10:30 Հետազոտությունները ցույց են տվել, որ ինչքան արագ են երեխաները դադարում հետաքրքրվել ծանոթ պատկերներով և տարվում նորերով, այնքան լավ են նրանք զարգանում նախադպրոցական տարիքում, գրում է Science World Report–ը: Այն երեխաները, որոնց շուտ են ձանձրացնում ցուցադրված պատկերները, ապագայում ցուցաբերել են լավ մտածողական հմտություններ: Նրանց խոսքը նույնպես եղել է առավել զարգացած: Գիտնականները պարզել են նաև, որ փոքր տարիքում երկրորդ լեզվի ուսուցումը դրականորեն է ազդում երեխայի զարգացման վրա։
07-07-2025 10:27 «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եռակի չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը չորրորդ շրջանում 6:4, 7:6 (7:4) հաշվով պարտության մատնեց աշխարհի 23-րդ ռակետ, բելգիացի Էլիսե Մերտենսին։ Արինա Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 104-րդ ռակետ, գերմանացի Լաուրա Զիգեմունդը։
07-07-2025 10:25 ԱՄՆ-ում Արիզոնայից Ռենա Օ'Ռուրկը մահացել է՝ մասնակցելով Dusting վտանգավոր ինտերնետային մարտահրավերին։ Նա արել է նույնը, ինչ իրենից առաջ արել են բազմաթիվ դեռահասներ մի քանի լայքի համար. նա շնչել է քիմիական գոլորշիներ՝ թմրանյութային արբեցման վիճակ զգալու համար, հայտնում է Bild-ը։
07-07-2025 04:38 33-ամյա Նեյմարը չորրորդ անգամ հայր է դարձել: Բրազիլացի ֆուտբոլիստը դուստր է ունեցել իր սիրեցյալից՝ 31-ամյա Բրունա Բիանկարդիից, որի հետ բաժանվել էր անհավատարմության մասին լուրերից հետո, բայց հետագայում վերամիավորվել: