Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նրանք ե՛ւ նման են, ե՛ւ տարբեր. հոգեբանի դիտանկյունից

30.10.2012

Կանանց մասին դատողություններ անելիս տղամարդիկ հաճախ հղում են կատարում «կնոջ հոգեբանությանը»: Արդյո՞ք դա արհեստածին հասկացություն չէ: Եթե ոչ, որո՞նք են նրա բնութագրիչները:

LN-ի հարցին պատասխանել է հոգեբան Հրաչյա Ամիրյանը:

- Ոչ, արհեստածին չէ, կանանց և տղամարդկանց հոգեբանության մեջ իսկապես շատ որոշակի տարբերություններ կան: Հարցադրումը, թե «ում հոգեբանությունն է ավելի լավը», պարզապես անիմաստ է: Հարցը «լավն» ու «վատը» չէ, պարզապես նրանց հոգեբանությունները տարբեր են: Այդ տարբերություններն ինչպես բնական-գենետիկական, այնպես էլ սոցիալ-պատմական հիմք ունեն:

Զուտ բնական տեսանկյունից տղամարդիկ և կանայք հոգեֆիզիոլոգիական տարբեր կերտվածք ունեն (հորմոնալ ֆոնը, ֆիզիկական ուժը, սերունդը շարունակելու ընդունակությունը, տեսողական ընկալման տարբերությունները, ուղեղի ակտիվությունը և այլն…): Սոցիալ-պատմական առումով այդ տարբերությունները կապված են սեռային դերերի և տղամարդու ու կնոջ վերաբերյալ ստերեոտիպային պատկերացումների հետ, իսկ դրանք տարբեր հասարակություններում կարող են տարբեր լինել: Այս ամենը պարտադիր կերպով դրսևորվում է կանանց ու տղամարդկանց հոգեբանության մեջ: Բնական է, որ այդ տարբերությունների պատճառով տղամարդիկ և կանայք հաճախ չեն հասկանում, կամ ճիշտ չեն հասկանում միմյանց: Նրանք կարող են միանգամայն տարբեր կերպով ռեակցիա տալ միևնույն իրավիճակներին և այդ թյուրըմբռնումները վիճաբանությունների կամ հակասությունների պարարտ հող կարող են դառնալ: Հետևաբար կարևոր է, որ տղամարդիկ և կանայք, միմյանց անհատական առանձնահատկությունները լավ ուսումնասիրելուց բացի, իմանան նաև այդ ընդհանուր բնույթի տարբերությունները, որոնք բնորոշ են բոլոր կանանց և տղամարդկանց ընդհանրապես: Դրա շնորհիվ հնարավոր կլինի խուսափել բազմաթիվ սխալներից ու թյուրըմբռնումներից և ավելի ներդաշնակ փոխհարաբերություններ կառուցել:

Ինչ վերաբերում է ընդհանուր տարբերություններին, ապա սա ծավալուն թեմա է, ուստի ես պարզապես կթվարկեմ մի շարք տարբերություններ, որոնցով միջին տղամարդիկ տարբերվում են միջին կանանցից: Ասում եմ «միջին», որովհետև յուրաքանչյուր կին կամ տղամարդ, իր սեռին բնորոշ գծեր ունենալով հանդերձ, անկրկնելի է: Եվ այսպես, տղամարդկանց մոտ ավելի զարգացած է տրամաբանությունը, կանանց մոտ' ինտուիցիան: Տղամարդականց մոտ ավելի արտահայտված է ամբողջական ընկալումը, կանանց մոտ' վերլուծությունը, ուշադրությունը դետալների, մանրամասների նկատմամբ: Տղամարդիկ ավելի ռոմանտիկ են, կանայք' ավելի պրակտիկ: Տղամարդկանց համար ավելի բնորոշ է հաջողության հասնելու մոտիվացիան, լիդերության ձգտումը, նորարության հակումը, տեխնիկական հակվածությունը: Կանանց համար ավելի բնութագրական է ձեռքերի զգայունությունն ու ճարպկությունը, հումանիտար ուղղվածությունը, շրջապատողներին վերաբերվելու մոտիվացիան, ենթարկվելու, կանոններին հետևելու կարողությունը: Տղամարդիկ ավելի ագրեսիվ են, կանայք' ավելի կոնֆլիկտային: Տղամարդիկ ավելի ռացիոնալ են, ամուր են, զսպված, խստասիրտ, ռիսկի հակված, վճռական, ինքնավստահ, նախաձեռնող, ակտիվ, ավելի պարփակված ու լռակյաց: Կանայք' ավելի զգայուն են, ճկուն, շատ ավելի հուզական են, կարեկցող, զգուշավոր, տագնապային, կատարող, ջանասեր, շփվող...

Դիտվել է 10887 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-06-2026 12:22
Հումորիստ Միխայիլ Գալուստյանի 39-ամյա նախկին կինը՝ Վիկտորիա Գալուստյանը, խոստովանել է, որ կատակերգուի նոր ընկերուհու՝ Լիլիա Կիոսսեի հետ ծանոթացել է ամուսնալուծությունից առաջ։ «Մենք ճանաչում ենք միմյանց. նա նույնիսկ մեր տուն էր գալիս աշխատանքի համար։ Մենք ճանաչում ենք միմյանց այնքան ժամանակ, որքան նա ճանաչում է Միշային։ Հանգամանքների համադրության պատճառով նոր կարգավիճակում ես դեռ չեմ հանդիպել նրա հետ», - գրել է Գալուստյանը Instagram-ում։
11-06-2026 02:25
Չարլզ III-ը իր զարմուհիներին՝ արքայադուստրեր Բեատրիսին և Եվգենիային, որոնք անարգված Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի դուստրերն են, վտարում է թագավորական նստավայրից, հաղորդում է RadarOnline-ը: Ազգային աուդիտի գրասենյակի կողմից նախկինում հրապարակված զեկույցը ցույց է տվել, որ Չարլզ III-ի զարմուհիները տարիներ շարունակ անվճար ապրել են պալատում՝ չկատարելով  թագավորական պարտականությունները:
11-06-2026 01:27
84 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Չուրսինան։ Այս մասին հաղորդվել է Բանակի թատրոնի կայքում, որտեղ նա ծառայել է։ Չուրսինայի մահվան պատճառը երկարատև հիվանդությունն էր։
11-06-2026 00:30
76-ամյա երգիչ Ալեքսանդր Բուինովի տնօրեն Սերգեյ Պուդովկինը հերքել է արտիստի թեթև կաթվածի մասին տեղեկությունները։ Նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ նրա վիճակը ներկայումս լավ է գնահատվում։
10-06-2026 12:29
Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 1193 անգամ
06.06.2026
Դիտվել է 402 անգամ
09.06.2026
Դիտվել է 309 անգամ
10.06.2026
Դիտվել է 213 անգամ
11.06.2026
Դիտվել է 170 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster