Մրգերով աղանդերային նախաճաշ
27.06.2012
Այս գեղեցիկ նախաճաշը վայելելու համար անհրաժեշտ է նախ առանձին-առանձին պատրաստել բեզեն ու կրեմը:
Բեզեի համար անհրաժեշտ մթերքներն են`
1. 2 սպիտակուց 2. 150 գր շաքարավազ:
Կրեմի համար անհրաժեշտ է՝
1. 150 գր պանիր 2. 50 մլ սերուցք (33-35 տոկոսանոց) 3. 100 գր շաքարավազ; Տանը պետք է լինեն նաև երկու-երեք տեսակի մրգեր' ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը.
Բեզե
1. Սպիտակուցները մի պտղունց աղով լավ հարել: 2. Ավելացնել շաքարավազը: 3. Հարել մինչև «ենթարկվող» պնդություն ստանալը:
 4. Խոհանոցային ներարկիչի միջոցով ստացված բեզեից պատրաստել մոտ 4 սմ տրամագծով կլորակներ:
5. Կլորակների եզրագծով էլի մի շերտ բեզե դնել, որպեսզի հետո կրեմը չթափվի վրայից:
 6. Ստացված բեզեները տեղափոխել ջեռոց և չորացնել 1 ժամ 100 աստիճան ջերմության պայմաններում:

Կրեմ
1. Սերուցքն ու շաքարավազը միասին լավ հարել: 2. Ավելացնել պանիրն ու շարունակել հարել:
 Մանր կտորների բաժանել ընտրած մրգերը:

Պատրաստի բեզեները հանել ջեռոցից ու թողնել, որ սառչեն, ապա լցնել դրանք կրեմով: Ստացվածի վրա դնել կտրատած մրգերը: Գեղեցիկ ու համեղ առավոտը սկսված է:
 Բարի ախորժակ:
Դիտվել է 7282 անգամ
|