Մազերը կապելու առավել ոճային ու հետաքրքիր ձևեր
26.06.2012
Հաճախ նորաձևության շաբաթների ընթացքում բեմի վրա կարելի է տեսնել մոդելների' պարզագույն սանրվածքներով: Դրանք երբեմն ուղղակի հետաքրքիր պոչիկներ են, որ կարելի է ստանալ նաև տանը' ինքնուրույն:
Փորձենք այսօր յուրացնել երկու նմանատիպ սանրվածքների ստացման մեխանիզմները:
Առաջին պոչիկն ստանալու համար պետք է կատարել ընդամենը երեք քայլ.
1. Մազերը երեք հավասար մասերի բաժանեք և մեջտեղի հատվածը կապեք փոքրիկ մազակալով:
2. Մյուս երկու հատվածները բաժանեք երեքական մասերի, յուրաքանչյուր մասը փաթաթեք ինքն իր շուրջ, ապա տարեք դեպի հիմնական պոչիկը ու, ևս մեկ անգամ պտտելով արդեն պոչիկի շուրջը, ամրացրեք:
3. Նույն գործողությունը կատարեք պոչիկից դուրս մացած բոլոր մազերի համար:
Երկրորդ սանրվածքը պակաս գեղեցիկ չէ և նույնքան հեշտ է ստեղծվում. 1. Երկու հավասար պոչիկներ կապեք: Ուշադրություն դարձրեք, որ մազերի երկու մասերի միջով անցնի ուղիղ գիծ, քանի որ այս սանրվածքի հիմնական էֆեկտը հավասարությունն է:
2. Յուրաքանչյուր պոչիկից առանձնացրեք մի փոքրիկ մաս և այն պտտեք մազակալի վրայով, ապա ամրացրեք:
3. Երկու պոչիկները կապեք մեկ անգամ, ինչպես կապում եք փոքրիկ շարֆիկը, և ամրացրեք մազակալով, որը հետո թաքցրեք' մազերից մի փոքր փունջ վերցնելով և այն մազակալի շուրջը պտտելով: Դիտվել է 34973 անգամ
|