Աղցան «Արեւային»
22.06.2012
Ընկույզով ու արքայախնձորով այս արեւային աղցանն անչափ համեղ է և բավական հեշտ է պատրաստվում: Անհրաժեշտ մթերքներն են.
1. 1 տուփ պահածոյացված արքայախնձոր, 2. 200 գ պինդ պանիր, 3. 2 հատ գազար, 4. 100 գ ընկույզ, 5. 100 գ մայոնեզ, 6. 2 պճեղ սխտոր, 7. աղի ձողիկներ (զարդարելու համար):
Պատրաստման եղանակը.
1. Ընկույզը մանրացնել բլենդերով: Խառնել մայոնեզի հետ: Ավելացնել ճզմած սխտորն ու լավ խառնել:
 2. Պանիրն անցկացնել խոշոր քերիչով: Լցնել աղցանամանի մեջ, երեսին քսել սխտորի, մայոնեզի ու ընկույզի խառնուրդը:
 3. Մանր խորանարդների վերածել արքայախնձորը, նոր շերտով դնել աղցանի վրա և նորից վրան սխտորի, մայոնեզի ու ընկույզի խառնուրդ քսել:
 4. Գազարը ևս անցկացնել խոշոր քերիչով ու առանձին շերտով դնել աղցանի վրա:
 5. Զարդարել աղցանը մայոնեզով ու աղի ձողիկներով:

Դիտվել է 4528 անգամ
|