Նրբաբլիթները` ելակով և սերուցքով
21.06.2012
Երեխաների ամառային արձակուրդը էլ ավելի հաճելի դարձնելու համար սիրելի լեդիներ կարող եք նրանց ուրախացնել շատ համեղ և սննդարար նախաճաշով:
Անհրաժեշտ է'
կեֆիր՝ 0.5 բաժակ, ալյուր' 1 բաժակ, սերուցք' 50 մլ, ելակ' 100 գրամ, վանիլին' ըստ ճաշակի, աղ' ըստ ճաշակի, սոդա' դանակի ծայրով, շատ քիչ:
Ալյուրը ավելացնել կեֆիրին, խառնել, այնուհետև լցնել սոդան և հարել: Ստացվում է նրբաբլիթների խմորի նման խմոր: Բուսական յուղի մեջ սկսեք տապակել:

Երբ նրբաբլիթներն արդեն պատրաստ են, անցնում եք սերուցքային շերտի պատրաստմանը: Սերուցքը հարում եք վանիլինի և շաքարի փոշու հետ:

Ափսեի մեջ դրեք նրբաբլիթի առաջին շերտը, լցրեք ստացված սերուցքային խառնուրդից, դրեք մի քանի կտոր ելակ, հետո ծածկեք նրբաբլիթի մյուս շերտով: Նորից սերուցք ավելացրեք, զարդարեք ելակով ու անմիջապես մատուցեք, քանի որ վտանգավոր է երկար սպասել այս անդիմադրելի աղանդերին:)

Ելակը կարող եք փոխարինել այլ մրգով կամ հատապտուղով:
Դիտվել է 4330 անգամ
|