Հատապտուղներով տորթ «Ամառային»
12.06.2012
Ամառվա շոգին, երբ ընտանիքում բոլորը համեղ տորթիկ են պահանջում, իսկ Դուք չեք ուզում ժամերով կանգնել տաք ջեռոցի կողքին, թխեք հենց այս թեթև, հեշտ պատրաստվող և մատչելի խմորեղենը:
Անհրաժեշտ է'
կաթնաշոռ' 100 գր, թխվածքաբլիթ՝ 150 գր, կարագ' 50 գր, թթվասեր կամ սերուցք' 150 գր, հատապտուղներ, շաքարավազ:

Պատրաստման եղանակը.
Թխվածքաբլիթը մանրացնում ենք, խառնում կարագի հետ: Լցրեք մի տարայի մեջ և լավ սեղմեք:
 Բլենդերում լավ հարեք կաթնաշոռը, ավելացրեք թթվասերը: Ստացվածին ավելացրեք նաև հատապտուղները' ելակ, կեռաս… Լավ խառնեք:

Զանգվածը լցրեք տրորած թխվածքաբլիթի վրա: Դրեք սառնարանում մի քանի ժամով: Մատուցելուց առաջ կտրատեք և զարդարեք հատապտուղներով:
Դիտվել է 9917 անգամ
|